Ցյա-Հո բարձր սարի վրա, խոր ձյուների մեջ թաղված են երեք քարե վիշապ՝ դեղին, սպիտակ և կարմիր։ Ու սառը քամիներից ծածանվում են բազմագույն ժապավենները, որոնք կապված են նրանց քարե բաշերին։Դեղին վիշապը՝ դեղին ժապավեններով է զարդարված, սպիտակը՝ սպիտակ ժապավեններով է կուրացնում, կարմիրի բաշը՝ կարմիր ժապավեններով է փաթաթված։ Միայն թե ինչն է զարմանալի՝ դեղին ու սպիտակ վիշապների բաշերի մեջ ժապավենները բոլորովին քիչ են, իսկ կարմիր վիշապի բաշի մեջ՝ անհաշվելի։ Իմաստունները դա բացատրում են այսպես։
Շատ վաղուց, իմաստուն ուսուցիչ Չուն Շուին մի աշակերտ ուներ, որի անունն էր Ցյաո Մին։ Այդ աշակերտը սիրում էր ամեն բան ամփոփել ու ամեն բանից հետևություններ անել։ Այ լինում է խնդրում եր Չուն Շուին մի ինչ-որ, թող գոնե հասարակ աշակերտական առաջադրանք կատարել, իսկ նա անմիջապես հարց է տալիս՝
- Իսկ ի՞նչ ես կիմանամ, կատարելով այդ առաջադրանքը ու արդյո՞ք այդ գիտելիքը ինձ ապագայում պետք կգա։
Լսեց աշակերտին Չուն Շուին, լսեց ու չհամբերեց։
- Եթե դու, իմ աշակերտ, այդպես սիրում ես ամփոփել ու հետևություններ անել, - ասաց նա, - ապա այսուհետև, նունիսկ փոքր առաջադրանք կատարելուց, ուղևորվիր դու Ցյա-Հո սար, երեք վիշապների մոտ։ Եվ մի մոռացիր քեզ հետ գույնզգույն ժապավեններ վերցնել։ Հիշիր, դեղին ժապավենը՝ դեղին վիշապինն է ու խորհրդանշում է գիտություն։ Եթե քո կատարած գործողության մեջ դու գիտություն գտնես, ապա դեղին վիշապի բաշի մեջ այդ գույնի ժապավեն կապիր։ Սպիտակ ժապավեն քեզ անհրաժեշտ կլինի եթե դու որոշես, որ քո կատարած գործողությունը՝ քեզ անասելի ուժով է օժտել, քանզի սպիտակ վիշապը պատասխանատու է ուժի համար։ Դե իսկ եթե որոշես դու, որ քո կատարած գործողությունը քեզ օժտել է անմահ իմաստությամբ, ապա վերցրու կարմիր ժապավենը ու կապիր կարմիր վիշապի բաշից, քանզի այդ վիշապն է հենց իմաստության խորհրդանիշը։
Դե ինչ, այսուհետև, ինչ գործ էլ Ցյաո Մին չկատարեր, ինչ էլ չավարտեր, բարձրանում էր նա բարձր սարը, երեք քարե վիշապների մոտ։ Սակայն ամեն անգամ, մոտենալով նրանց, աշակերտը երկար չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչ է սովորեցրել և ինչի է բերել այս կամ այն գործողությունը։
«Կարծես թե, - մտորում էր Ցյաո Մին, - ես գիտելիք եմ ստացել։ Բայց կարծես թե ուժ եմ ձեռք բերել։ Ու իմաստություն էլ է իմ մեջ ավելացել»։
Մտածում-գուշակում էր աշակերտը, տանջվում կասկածների մեջ և ամեն անգամ կարմիր ժապավենը կապում էր կարմիր վիշապի բաշին։
Շատ ժամանակ անցավ։ Մի անգամ սար բարձրացավ ինքը՝ ուսուցիչ Չուն Շուին։ Շատ էր նա ուզում տեսնել, թե ինչպես է ժապավենները բաշխել իր աշակերտը։ Նայում է Չուն Շուին, իսկ սպիտակ ու դեղին վիշապների բաշերին ոչ մի ժապավեն չկա, սակայն կարմիր վիշապը փողփողում է կարմիր ժապավեններով։
- Եվ ի՞նչ հետևություն ես պետք է անեմ այս ամենից, - քմծիծաղով հարցրեց իր աշակերտին Չուն Շուին։
- Բոլոր գործերից, որ ես կատարել եմ այս երկար ժամանակահատվածում, ես, ուսուցիչ, միայն իմաստություն եմ ձեռք բերել, - շփոթված արտաբերեց աշակերտը։
- Դե, այդպես էլ պետք է լիներ, - ծիծաղեց Չուն Շուին, - քանզի իմաստությունը իր մեջ և գիտություն և ուժ է թաքցնում։ Իմաստությունը՝ այն է, որ պետք է բխի քո ամեն կատարած գործից։ Դա ամփոփումն է։ Այդ պատճառով էլ չարժե այլևս ինքդ քեզ հարցնել, թե ինչ կտա ու ինչ կսովորեցնի քեզ այս կամ այն քո կատարած գործը՝ անմահ իմաստություն այն քեզ կընծայի կամայական դեպքում։
ԱՎԱ ԱՐԴՈ