Ապրում էր աշխարհի երեսին մի սուրբ, ում անունն էր Ռոբերտ Ֆիլմորացի։ Ամեն օր, լուսաբացից առաջ, երբ դեռ մութ էր, նա վեր էր կենում անկողնուց ու ծունկի իջնելով աղոթում էր Տիրոջը, որպեսզի Նա, իր մեծ բարեգթությամբ կարգադրի արևին բարձրանալ հորիզոնից վեր ու իր վառ ճառագայթներով լուսավորի երկիրը։ Իսկ երբ արևը ծագում էր հորիզոնից, սուրբ Ռոբերտը կրկին ծունկի էր իջնում ու իր երախտագիտությունը հայտնում Տիրոջն այն բանի համար, որ վերջինս արժանացրեց այդ հրաշքին։
Եվ ահա մեկ անգամ, սուրբ Ռոբերտը, հոգնած բարի գործերից, որը նախօրեին կատարել էր սովորականից ավելի շատ, այնքան խոր քնեց, որ արթնացավ երբ արդեն արևը ծագել էր ու իր ճառագայթներով վառ լուսավորում էր երկիրը։ Մի քանի րոպե սրբի դեմքը մռայլեց սրտնեղության ու մտահոգության արտահայտությունը, բայց հետո նա ծնկի իջավ ու իր երախտագիտությունը հայտնեց Տիրոջը, այն բանի համար, որ ի հակառակ նրա հավատարիմ ծառայի անփութության, նա միևնույն է կարգադրեց արևին բարձրանալ հորիզոնից վեր ու իր վառ ճառագայթներով կուսավորել երկիրը։
Օսկար Ուայլդ
