Hacked by Antonkill
ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկու կտրված գլուխ»

Նա Հրեաստանի արքայադուստրն էր ու Սալոմեի զարմիկը, որի հետ էլ ուներ մեծ նմանություն — նույնքան քմահաճ էր, ինչպես Սալոմեն, կրքոտ ու ինքնահավան, և նույնքան էլ չքնաղ էր։ Եվ ուներ նա սիրեցյալ — մի երիտասարդ հռոմեացի փիլիսոփա, մեծացած հունական իմաստության վրա։ Երիտասարդ տարիներից նրան շրջապատել էր գեղեցկությունը, և սնվել էր նա պլատոնյան փիլիսոփայության կաթով ու մեղրով։

 

Երբ Հրեաստանում հայտնվեց առաքյալը, որ Քրիստոսի խոսքը քարոզի, երիտասարդ փիլիսոփան նրա խոսքը ծաղրի ենթարկեց։ Հնարամիտ փաստարկներով նա վիճարկեց Քրիստոսի ճմարտացիությունը, մերժեց նոր հավատքը, որը լի էր թախծով ու տառապանքով ու կրքոտ շարունակեց պաշտպանել այն կրոնը, որի հիմքում ընկած էր անկեղծ երկրպագությունը՝ գեղեցկությանն ու ուրախությանը։ Մտածելով սիրեցյալին հաճոյանալ, արքայադուստրը հրամայեց իր սև ստրուկներից մեկին կտրել առաքյալի գլուխը։ Եվ ահա նա ներս բերեց ու երիտասարդ փիլիսոփայի առջև դրեց ոսկե սկուտեղը, նրա վրա դրված արնաշաղախ գլխով։

Նայելով ոսկե սկուտեղի վրա դրված կտրված գլխի վրա, փիլիսոփան ցնցվեց՝ տպավորված այդ տեսարանի այլանդակությամբ ու կատարվածի դաժանությամբ։ Եվ որպես տհաճ րոպեների վրեժ, որը նրան հասցրել էր արքայադուստրը, նա, լռելով, ասաց նրան սառցե ժպիտով՝

— Գիտես, թանկագինս, ես կգերադասեի, որ այսպես, սկուտեղի վրա հայտնվեր քո գլուխը։

Լսելով այդ խոսքերը, արքայադուստրը շրթունքը կծեց ու գունատ դուրս եկավ, ոչ մի խոսք չասելով։ Եվ ահա, նույն երեկոյան, ենթարկվելով նրա խիստագույն հրամանին, այն նույն սև ստրուկը, որ գլխատել էր առաքյալին, կտրեց իր արքայական տիրուհու գլուխը։ Մի փոքր ժամանակ անց, նա բերեց ու դրեց կտրված գլուխը, դրված ոսկե սկուտեղի վրա, երիտասարդ փիլիսոփայի աչքերի առջև, ով ընկողմանել էր այգում, Պլատոնի հատորով։ Աչք գցելով նրա գլխի վրա, ում դեռևս ոչ վաղ անցյալու նա այդպես սիրում էր, նա շուռ եկավ, քթի տակ մրթմրթալով՝

— Ինչի՞ համար է այս բոլոր արյունահեղությունը։

Որից հետո կրկին ընկղմվեց իր գրքի մեջ։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 360 հյուր