Մի անգամ, երբ նա թափառում էր Լիբիական անապատով, սատանան անսպասելիորեն հանդիպեց մի վայրի, որտեղ մի խումբ փոքրիկ սատանի ճտեր սրտմտություն պատճառել սուրբ ճգնավորին, գայթակղելով նրան յոթ մեղքերի պատկերներով։ Ճգնավորի կամքի ուժը հաղթահարել նրանք չէին կարողանում, և նա հեշտությամբ հետ էր մղում իրենից նրանց բոլոր զզվելի ոտնձգությունները։ Հետևելով, թե ինչպես են պարտվում դժբախտ սատանայի ճտերը, սատանան առաջ եկավ, որ նրանց դաս տա։
— Դուք չափազանց կոպիտ եք վարվում, — հայտարարեց նա։ — Մի րոպե ինձ թույլ տվեք։
Եվ դա ասելով, նա սրբի ականջին շշնջաց՝
— Եղբորդ հենց նոր կարգեցին Ալեքսանդրյան էպիսկոպոս։
Եվ նույն վայրկյանին ճգնավորի անվրդով հանգստությունը մռայլեց խիստ խանդի արտահայտումով, որն աղավաղեց նրա դեմքը։
— Ահա այն միջոցը, — բացատրեց սատանան ճտերին, — որին ես խորհուրդ եմ տալիս այսուհետև դիմել։