Աշխարհի երեսին ապրում էր գեղեցկուհի Մարյան։ Մի հասարակ, աշխատասեր աղջիկ։ Նա խողճ ընտանիքից էր սերում, բայց բոլորովին դրանից չէր ամաչում։
- Աղքատությունից ամաչելը նույնն է, ինչ հարստությունով պարծենալ, - ասում էր Մարյան։ - Թե մեկը, թե մյուսը՝ սարսափելի հիմարություններ են։
Եվ եկավ ժամանակը որ Մարյան ամուսնանա։
Իսկ ու՞մ հետ։ Իր հարազատ գյուղում նրա հետ ոչ ոք ամուսնանալ չէր ուզում՝ աղքատը ոչ մեկի պետք չի։ Այդպիսի անարդարությունից թաքուն լաց էր լինում Մարյան, բայց ոչ ոքի իր ցավը չէր ցույց տալիս։ Բայց նրան մի ծեր կին օգնության եկավ։ Մարյաին իր բարի սրտի համար գովեց, նրա գեղեցկությամբ հմայվեց և ասում է՝
- Գնա, դուստրս, երկար ճանապարհով, ծաղկող մարգագետինների միջով, հնձած արտերով, թավ անտառներով։ Ոչնչից չվախենաս, չերկյուղես ոչ ոքից և ճանապարհը քեզ կբերի նրա մոտ, ում աղքատությունը նրա մեջ է, որ իր հարստությունը կիրառելու տեղ չունի։
Երկար ճանապարհ ընկավ Մարյան։ Անցավ նա լայն դաշտով, հնձած, մեկ էլ տեսավ իրեն ընդառաջ մի երիտասարդ է գալիս ոսկե հանդերձանքով, գլխին ծղոտե գլխարկ։
- Ողջույն Մարյա, - խոնարհվեց նա։ - Իմ անունն է Ժատվենիկ։ Եկել եմ ես, որ քեզ ընծայեմ իմ հարստությունը։ Վերցրու այս հասած հասկը, քեզ համար եմ այն պահհպանել։
Վերցրեց հասկը Մարյան, ամբողջ սրտով շնորհակալություն հայտնեց Ժատվենիկին և շարունակեց ճանապարհը։
Ճանապարհը Մարյաին բերեց ծաղկող մարգագետիններ։ Նայում է Մարյան, իսկ մարգագետնում նրան մի ուրիշ երիտասարդ է սպասում, նախորդից գեղեցիկ, գույնզգույն և վառ հագուստով։
- Ողջույն Մարյա, - խոնարհվեց վերջինս։ - Իմ անունն է Լուգովիկ։ Քեզ եմ սպասում, որ շնորհեմ քեզ իմ համեստ հարստությունը։ Վերցրու այս գեղեցիկ ծաղիկը։ Քեզ համար եմ այն պահպանել։
Շնորհակալություն հայտնեց ընծայի համար Լուգովիկին Մարյուշան և շարունակեց իր ճանապարհը։
Իսկ ճանապարհը անտառ մտավ և իր ետևից Մարյուշկային բերեց թավ, մութ, փշատերևի հոտով թագավորություն։ Նայեց հեռուն մարյան, տեսնում է խավավոր եղեևնու տակ, կոճղի վրա մի ծերունի է նստած քուրքով, փայտը ձջեռքին, մերկ կրունկներով, որոնց վրա հազվադեպ մորթի է աճել, արտացոլում է։
- Ողջույն, Մարյա, - խոնարհվեց ծերունին։ - Ինձ Լեսովիկ են անվանում։ Նստել եմ այստեղ, կոճղի վրա ու քեզ եմ սպասում։ Ուզում եմ քեզ իմ հարստությունը շնորհել։ Վերցրու, գեղեցկուհի այս հասած ու հյութալի հատապտուղը։ Քեզ համար եմ այն պահել։
Վերցրեց Մարյան հատապտուղը, ի սրտե շնորհակալություն հայտնեց Լեսովիկին և շարունակեց ճանապարհը։
Քայլեց նա, քայլեց նեղ արահետով, իսկ արահետը նրան բերեց ամայի հողեր։ Շուրջ բոլորը տաք հողմեր են փչում, փոշու ամպեր են բարձրանում մինչև լազուրե երկինք, վառ արև։ Նայում է Մարյան, իսկ փշոտ ավազների մեջ, շիկացած, նստած է մի սիրունատես կտրիճ երիտասարդ։ Ձեռքում նրա փոքրիկ բադյա է, որն բերնեբերան լցված է ջրով։ Երիտասարդը Մարյուշկային տեսավ, ուրախացավ, վազեց նրա մոտ, բադյան նրան է պարզել ու ասում է՝
- Ահա քեզ իմ ողջ հարստությունը։ Երկար տարիներ, կաթիլ առ կաթիլ ես հավաքել եմ այս ջուրը։ Իսկ հիմա չգիտեմ թե ինչ անեմ նրա հետ։
Ի պատասխան Մարյուշկան միայն ժպտաց և Երիտասարդին պարզեց հասկը, ծաղիկն ու հատապտուղը։
- Ահա և իմ հարստությունը։ Եվ ես նույնպես չգիտեմ թե ինչ անեմ նրանց հետ։
- Արի քո զարմանալի ընծաները ցողենք ջրով, - առաջարկեց երիտասարդը։ - Միգուցե դրանից մի բան դուրս կգա։
Այդպես էլ արեցին երիտասարդները։ Եվ անմիջապես, կարծես մի ինչ-որ կախարդությամբ, անապատային հողերում հասած հասկեր սկսեցին ծածանվել, խոտը շարժվեց զարդարվելով ծաղիկներով, հասած հատապտուղները իրենց գլուխները դեպի գետին կախեցին։
- Քո հետ բերեցիր, Մարյուշկա, նոր կյանք, - ասաց երիտասարդը, - անգին հարստություն։ Իսկ ես ջուրը կաթիլ առ կաթիլ էի հավաքել, որ քո բերած կյանքը պահպանեմ։
Ամուսնացան երիտասարդները և ապրեցին երջանիկ, աղքատության մասին չմոռանալով, իրենց հարստությունով չհպարտանալով։
ԱՎԱ ԱՐԴՈ
