ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ՎԱԽԵՆՈւՄ ԵՄ ՄԱՀԻՑ...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես X-ն եմ: Իմ խնդիրը առաջացավ տատիկիս մահից հետո: Արդեն 20 տարի է, որ նա մահացել է իր բնական մահով: Ես նրան շատ էի սիրում... և այդ ժամանակից ինձ մոտ դեպրեսսիա է: Ես ամեն օր մտածում եմ մահվան մասին, չեմ կարողանում հանգստանալ, օգնեք խնդրում եմ, ես վախենում եմ ևս ինչ-որ մեկին կորցնել: Կարճ ասած ես վախենում եմ մահից: Ես խելագարվում եմ՝ կարոտում եմ տատիկիս: Օգնեք ինձ, մի խորհուրդ տվեք, ինձ համար շատ ծանր է:

Պատասխան՝

Հարգելի X:

Այն, ինչը Դուք անվանում եք վախ մահվանից, մենք անվանում ենք «տանատաֆոբիա»: Եթե Դուք արդեն 20 տարի է չեք կարողանում այդ խնդիրը լուծել, ապա երևի թե կարիք կա անձամբ դիմելու հոգեթերապևտի խորհրդատվությանը:

Հիշեք՝ բոլոր մարդիք մահկանացու են: Եվ բոլորը մահանում են իրենց համար հատկացված ժամանակին: Եվ մահկանացուներից և ոչ մեկը դեռ չի կարողացել փոխել այդ գործընթացը՝ նույնիսկ իր վախով: Այնպես որ, Դուք Ձեր վախով ոչ միայն չեք օգնում, այլ նաև խանգարում եք Ձեր մտերիմներին և ինքներդ Ձեզ՝ որակով ապրել, կյանքի Ձեզ հատկացված ժամանակահատվածը:

Այն մասին, որ մարդիք մահանում են, առաջինը Դուք չեք գլխի ընկել: Շատ շատերը, ովքեր ավելի խելացի կամ թույլ են քան Դուք, գիտեն դրա մասին դեռևս անհիշելի ժամանակներից և նրանցից և ոչ մեկը չունի այդ վախերը այսքան տարի: Եվ վերջապես ինչ լավ բան եք արել Ձեր մտերիմներին Ձեր վախով:

Ուշքի եկեք և ապրեք Ձեր կյանքը լիարժեք՝ որպես ազատ մարդ:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Շնորհակալ եմ:

Ես հասկանում եմ, բայց դժվար է համակերպվելը: Ես 20 տարի չէ, որ տառապում եմ դրանով: Տատիկիս մահվանից հետո ես միշտ հիշում եմ նրան: Ես ուզում եմ առաջվա նման ապրել: Ուղղակի ուզում եմ, որ տատիկս կենդանի լինի: Հոգուս վրա ծանր է նստել: Շնորհակալ եմ Ձեզ: