Հարց՝
Միհրդատ Ռոստոմովիչ, խնդրում եմ օգնեք հասկանամ իմ իրավիճակը: Սովորաբար ինձ մոտ ամենի ինչը լուծվում է ինքնաբերաբար, բայց հիմա ես իսկապես խճճվել եմ, և չգիտեմ թե ինձ ինչպես պահեմ հետագայում:
Ես հոմոսեքսուալիսը եմ, և այդ մասին գիտեմ 7 տարեկանից:
Սկզբից ինձ թվում էր, թե կանցնի, սակայն հետո հասկացա, որ անհույս է: 14 տարեկանից սկսեցի ապրել ինձանից 10 տարի մեծ մի տղայի հետ, ով ինձ սովորեցրեց ապրել կայուն հարաբերություններով, այլ ոչ ուրիշների նման՝ դեպքից դեպք: Նա ինձ բացատրեց, որ մենք նույնպիսի մարդիք ենք, ինչպես մնացածները, ուղղակի ապրում և սիրում ենք այս կերպով: Միասին ապրեցին 5 տարի, բաժանվեցինք ընկերոջս մեկնման, և իմ մեկնման անհնարության պատճառով: Դրանից հետո ես չէի ասի, որ իմ մոտ երկարատև հարաբերություններ են եղել՝ մինիմում 4 ամիս, մակսիմում 2 տարի: Եվ սա էլ հատուկենտ էր: Հիմնականում մեկ դեպք:
6 ամիս առաջ, ես ծանոթացա մի տղայի հետ: Այդ ժամանակ ես ուրիշի հետ հարաբերություններ ունեի, սակայն դրանք արդեն ճաք էին տվել: Սկսեցինք հանդիպել և շփվել: Ես սկսեցի հասկանալ, որ նա ինձ դուր է գալիս, և դառնում է ինձ համար մտերիմ և հարազատ մարդ, որը ինձ վախեցնում և զգուշացնում էր, քանզի իմ մոտ հարաբերությունները լրջանում էին մոտ մեկ տարի, իս որոշ դեպքերում նույնիսկ ավել ժամանակահատված հետո: Մեկ ամիս հետո, մենք որոշեցինք միասին լինել: Նա՝ 26 տարեկան, հանգիստ, լուռ, ֆլեգմատիկ էր:
Ես բաժանվեցի իմ նախկին ընկերոջից, քանի որ չեմ կարողանում հարաբերությունների մեջ գտնվելով ինձ կամայականություններ թույլ տալ: Մեկ ամիս անց, մենք սկսեցինք միասին ապրել: Նա ինձ բոլոր առումներով հարմար էր՝ հոգատար էր, նուրբ, զգայուն և լռակյաց:
Ամեն ինչ լավ էր, վեճեր՝ որպես այդպիսին չկային:
Մոտ մեկ ամիս առաջ ես զգացի, որ մեր հարաբերությունները փոխվել են, որի կապակցությամբ նրան հաղորդագրություն գրեցի հարցնելով՝. «Ամեն ինչ նորմա՞լ է», որին նա պատասխանեց՝. «Ոչ, ես վատ եմ: Մենք պետք է բաժանվենք»: Մեր հետագա խոսակցության ընթացքում նա միայն մի բան ասեց՝. «Ես այլևս չունեմ այն զգացմունքները, որը ունեի, որպեսզի միասին ապրենք: Ես զգացմունքներ ունեմ ուրիշի նկատմամբ: Ես ուզում եմ, որ մենք ընկերներ մնանք»: Դրանից հետո մի տարօրինակ հաղորդագրություն եկավ նրանից՝. «Ես քեզ երբեք չեմ թողնի: Այնպիսին, ինչպիսին դու ես՝ չկա»:
Մեկ շաբաթ նա ապրում էր ինձ հետ, ընդ որում իր ներկայությունը ոչ մի ձևով չարտահայտելով, իսկ ես, բնականաբար, քանի որ սիրում էի, փորձում էի նրան պահել, սակայն նա գնաց: Երբ նա գնում էր, ուժեղ լաց եղավ, ասեց, որ դա նրանից է, որ ինձ ցավ է պատճառել: Ես սկեցի խմել, լաց լինել և նրան վերադարձնելու անհաջող փորձեր անել, որը տևեց 1 շաբաթ: Հետո ես ուղղակի հավաքեցի իրերս և ուրիշ քաղաք մեկնեցի: Նա ակտիվ հաղորդագրություններ էր գրում, հարցնելով թե ինչպես եմ, ինչ եմ անում, ասելով, որ այդտեղ մնալ պետք չի և այլն: Ես հարցնում էի, թե ինչու է նա այդպես անում, թողել է, ու վերջ: Նա պատասխանեց, որ վախենում է ինձ կորցնել:
Այդ ամենը ինձ զզվեցրեց, և ես վերադարձա քաղաք, երեք շաբաթ հետո խնդրեցի որ հանդիպենք, որպեսզի ուղղակի տեսնեմ նրան: Նա շատ տանջված, հոգնած և մեղավոր տեսք ուներ: Ուղղակի լուռ նստել էինք և հետզհետե նրա դեմքին հայտնվեց իրեն բնորոշ գոհունակության արտահայտությունը: Հետո նրան հաղորդագրություն գրեցի՝. «Արի ամեն ինչ վերականգնենք», որին նա պատասխանեց՝. «Արի»:
Հետո նորից հանդիպեցինք, ինչ որ խանդ առաջացավ: Նա ասեց, որ իրեն ժամանակ է պետք, որպեսզի խզի նախկին հարաբերությունները և լիարժեք վերադառնա:
Երբ նա վերադարձավ, ես այլևս չանդրադարձա այդ թեմային, և ասեցի, որ ներել եմ իրեն: Սակայն ինչ-որ բան այնպես չէր: Ես նրան հարցրեցի՝. «Նորից ես թողնելու ինձ», ինչին նա պատասխանեց՝. «Ես կլինեմ քեզ հետ, որովհետև քեզ այդպես է պետք, սակայն ես ինքս իմ մեջ 100%-ով համոզված չեմ, որովհետև մեկ անգամ արդեն իմսկզբունքներին դավաճանել եմ»: Ես հարցրեցի՝. «Իսկ դա քեզ պե՞տք է», նա պատասխանեց՝. «Պետք է, բայց ինչ եմ հասկանում «պետք է» բառերի տակ, ես չգիտեմ, ես ինչ-ինչ պատճառներով քեզ չեմ ասում, որ սիրում եմ քեզ«»: Նա նաև ասեց, որ ինձ ցավ է պատճառում, և դա չի կարող անել: Միևնույն ժամանակ, երբ մենք միասին ենք, նա փայլում է, և դա ակնհայտ է: Ակնհայտ է նաև այն փաստը, որ իրեն դժվար է:
Խնդրում եմ հուշեք, թե ինչու է ամեն ինչը այսպես: Եվ ինչպես կարելի է վերապրել ստեղծված իրավիճակը: Ես հաստատ գիտեմ, որ նա ինձ պետք է՝ ես դա հասկացա, երբ միայնակ էի մնացել:
Կանխավ շնորհակալ եմ: Եթե ինչ որ բաց տեղ եմ թողել, խնդրում եմ հարցեր տաք՝ ես կպատասխանեմ:
Ես իրոք չգիտեմ թե ինչ անեմ: Իսկ անհատական խորհրդատվության չեմ գնա, հենց թեկուզ այն պատճառով, որ թեման շատ նուրբ է, և ոչ բոլորը ճիշտ կհասկանան և կգնահատեն՝ հոգեբաններն էլ են մարդիք:
Շնորհակալություն:
Պատասխան՝
Առաջին հերթին ուզում եմ ասել, որ Ձեր դիտողությունը՝ «հոգեբաններն էլ են մարդիկ» այս իրավիճակում սխալմունք է: Հոգեբանի արհեստավարժ ունակությունների և պարտականությունների մեջ է մտնում առաջին հերթին սեփական անձի տեսանկյունից իրավիճակը գնահատելու բացառումը, անսեռությունը, քննադատության և սեփական մոդելը դիմացինի վրա փաթաթելու բացառումը, ստեղծված իրավիճակի վրա զարմանալու կամ գնահատելու բացառումը և այլն: Հոգեբանը հենց այն անձն է, որը Ձեզ կհասկանա, և կփորձի օգնել Ձեզ կյանքի Ձեր մոդելից ելնելով: Այնպես որ խորհուրդ եմ տալիս խիզախորեն դիմել հոգեբանի խորհրդատվությանը:
Հիմա այն մասին, ինչ ես հասկացա Ձեր նամակից: Ձեր հարաբերությունները ճգնաժամ են ապրում, որը լուծելու կարիք ունի: Այս հարցում շատ կարևորում եմ Ձեր դերը: Ինձ թվում է, որ Ձեր ընկերը դեռևս փնտրտուքի մեջ է, և փորձում է հասկանալ իրավիճակը: Հարցը շատ նուրբ է, և ոչ ճիշտ վերաբերմունքի դեպքում, Դուք կարող եք նրան կորցնել: Ձեզ կապող ամենակարևոր փաստը՝ սերն է: Սակայն հիմնվել միայն դրա վրա նույնպես չի կարելի: Սա այնքան հեշտ խնդիր չէ, որ լուծվի այս նամակի շրջանակներում, այնպես որ խորհուրդ կտամ, որ դիմեք հոգեբանի խորհրդատվությանը, ով երկարատև զրույցի ընթացքում, հավաքելով բավարար ինֆորմացիա, ավելի ճիշտ կուղղորդի Ձեզ այս դժվար պատմությունից դուրս:
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: