ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՅՍ ԵՐԿՈւ ԿԱՆԱՆՑԻՑ Ու՞Մ ԵՄ ԵՍ ՍԻՐՈւՄ...

Հարց՝

Բարի օր, իմ անունն է X։ Ես ապրում եմ Y քաղաքում, 22 տարեկան եմ։ Ինձ շտապ հոգեբանի օգնություն է անհրաժեշտ, սակայն դիմել արդեն չեմ կարող (օգնությունը ինձ անհրաժեշտ է արդեն այսօր)։ Ես ապրում եմ ընկերուհուս՝ Օլգայի հետ, ով 9 տարով մեծ է ինձանից։ Մենք երեխաներ չունենք։ Իմ կենդանակերպի նշանը՝ խոյ է, ընդ որում ես բնավորությունով շատ փափուկ եմ, կոնֆլիկտներ չեմ սիրում, երբեմն քչախոս եմ։

Ես ինձ սիրում և հարգում եմ, սակայն պատրաստ եմ ինձ վրա ուշադրություն չդարձնել, եթե մտերիմ մարդուն անհրաժեշտ եմ։ Ընկերներս ինձ ընկալում են նույն կերպով՝ որպես փափուկ մարդ, ով պատրաստ է միշտ օգնել։

Օգնեք ինձ հասկանամ ինձ։ Ես արդեն 3 տարի է հանդիպում եմ Օլգա անունով մի աղջկա հետ, ով 9 տարով մեծ է ինձանից։ Արդեն տարուց ավելի ապրում ենք միասին վարձով բնակարանում, որը գտել է նա։ Մենք միասին վերանորոգեցինք այդ բնակարանը, միասին մեքենա գնեցինք (նա մեքենա շատ էր ուզում, սակայն գրանցեցինք իմ անունով, քանի որ իմ օրինական եկամուտները մեծ էին)։ Հունվար ամսին նրան կրճատեցին, և մինչ այսօր նա գործազուրկ է։ Նոր աշխատավայրում, որտեղ աշխատում եմ արդեն 2 տարի է, ես մտերմացա Լենա անունով մի աղջկա հետ, ով ինձանից մեծ է 2 տարով, և նա վերջերս իմ նկատմամբ սուր զգացմունքով է լցվել։ Ես նրան վաղուց եմ համակրում։ Կանգնել է Օլգայից հեռանալու հարցը։ Ես իրոք արդեն հոգնել եմ նրանից (տարիքային մեծ տարբերությունը ինձ մանիպուլացնելու հնարավորություն է տալիս նրան)։ Լենայի հետ ես ինձ չափազանց ազատ եմ զգում, կարողանում եմ թուլանալ։ Իսկ Օլգայի հետ, նրա մոտ տեղափոխվելուց մոտ երեք ամիս հետո, ես ինձ միշտ հոգնած էի զգում (քնից չէի հագենում, չնայած որ առաջ, երբ նույնիսկ շատ ուշ էի պառկում քնելու՝ ավելի աշխույժ էի լինում)։ Օլգան, ելնելով իր ուժեղ բնավորությունից, նույնիսկ մանրուքների համար բարկանում է վրաս (ասում է, որ նա այդպիսին է)։ Ես իմ բնույթով փափուկ մարդ եմ, և կոնֆլիկտներ չեմ սիրում, այդ պատճառով էլ այնպես է ստացվում, որ ես միշտ մեղավոր եմ։

Ես չգիտեմ, թե ում ընտրեմ (մի կողմից ես չեմ հասկանում ես խղճում եմ Օլյաին, թե իրականում սիրում եմ, մյուս կողմից ինձ Լենան շատ ձգում է՝ նրա հետ ինձ իրոք շատ հանգիստ է և հաճելի)։

Օրերս ես Օլյաին ասեցի, որ որպես կին նրան այլևս դադարել եմ սիրելուց, սակայն դեռևս սիրում եմ որպես մտերիմ հարազատ մարդու։ Նա շատ երկար լաց էր լինում, և ես ինձ դրանից շատ վատ զգացի։ Նա ասում էր, որ բարոյապես ինձ միշտ օգնել է, իսկ ես, երբ նրա մոտ դեպրեսսիվ իրավիճակ է (աշխատանքի կորստի և մշտապես տանը գտնվելու պատճառով) նրան չեմ օգնում։ Երբ մենք Օլյայի հետ զրուցում էինք այն թեմայով, որ վերջ՝ հեռանում ենք իրարից, ես ասեցի, որ ամեն ինչ թողնելու եմ իրեն, և մի քիչ լռությունից հետո նա հարցրեց՝. «Մեքենան է՞լ»։ Այս հարցը ինձ ստիպեց կասկածել Օլյայի զգացմունքների մեջ։

Հաջորդ օրը մենք հաշտվեցինք (ես չդիմացա նրա արցունքներին), սակայն Օլյայի հետ հաջորդ սեռական կյանքի ընթացքում ես մտածում էի Լենայի մասին, և ինձ հաճելի էր, սակայն երբ ես «վերադառնում էի իրականություն» ինձ մոտ լիարժեք անտարբերություն էր առաջանում Օլյայի հետ կատարվելիքի նկատմամբ։

Խնդրում եմ օգնեք ինձ հասկանամ, ազատվեմ Օլյայի նկատմամբ ունեցածս խղճահարության զգացողությունից (եթե դա իրականում կա, և եթե դա սեր չէ նրա նկատմամբ), և հրաժեշտ տամ Օլյային (ամեն դեպքում նրան ցավոտ կլինի մեկ շաբաթվա ընթացքում լսել՝. «Չեմ սիրում», հետո հաշտվել և վերջնականորեն հրաժեշտ տալ), կամ էլ Լենային ասեմ, որ սիրում եմ Օլյային։ Երեկ ես արդեն առաջարկեցի Օլյային, որ որոշ ժամանակ ապրեմ ծնողներիս մոտ, մինչև ինքս ինձ հասկանամ (Օլյան ոչինչ չգիտի Լենայի հետ իմ ունեցած հարաբերությունների մասին), որից հետո ամեն ինչ նորմալ կլինի։ Սա փաստորեն իմ առաջին ինքնուրույն որոշումն է։ Սակայն Օլյան ասեց, որ չի ուզում այդպես, և ինձ համար վիրավորական դառավ, որ իմ որոշմանը նա այսպիսի ձևովէ վերաբերվում, և ես որոշեցի նրանից հեռանալ հաջորդ օրը՝ այսինքն այսօր։ Այսօր ես Լենային հայտնեցի, որ վերջ՝ Օլյայից բաժանվում եմ։ Սակայն երբ զանգահարեց Օլյան և սկսեց փափուկ և նուրբ խոսել, ես սկսեցի ինձ վատ զգալ այն պատճառով, թե ինչ էի ուզում նրան ասել, և սկսեցի նորից խճճվել։

Խնդրում եմ ինձ օգնել ինչքան հնարավոր է արագ, քանի որ չեմ հասկանում ինչ անեմ, իսկ արդեն Օլյայի մոտ գնալու ժամանակն է։ Ես վախենում եմ և ապրումների մեջ եմ։

Կանխավ շնորհակալ եմ։

Պատասխան՝

Հարգելի X։

Իսկ եթե վաղը Դուք հանդիպեք մի կնոջ, որը Ձեզանից մեծ կլինի մեկ տարով, և ով Ձեզ կսիրի և ում հետ Դուք Ձեզ ավելի լավ կզգաք, ինչ կանեք։ Ինձ թվում է, որ կնոջ մեջ Դուք ավելի շատ փնտրում եք մոր քան թե ընկերոջ կամ զուգընկերոջ։ Երկու հոգու մեջ այդպիսի փոխհարաբերություններ, որում գերիշխում են մոր և որդու հարաբերությունների տիպը, չի կարող հավերժ տևել, և ժամանակի ընթացքում դա կվերածվի կոնֆլիկտային հարաբերությունների ձևի։ Ինձ թվում է, որ Դուք պետք է վերանայեք Ձեր մոտեցումը ընտանիք կազմելու հիմնաքարային հարցին։ Փորձեք գտնել խնդիրը Ձեր մեջ և լուծել այն, թե չե աշխարհում կան բազում Օլյաներ և Լենաներ։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: