Անգլոֆոբիա (հուն. «անգլոս» — անգլիական և «ֆոբոս» — վախ) — նախախնամական, կասկածողական, թշնամական վերաբերմունք ամեն ագլիական բանի նկատմամբ:
Անգլոֆոբիան առաջացել է եվրոպական մայրցամաքային ժողովրդների մոտ որպես անգլիական ղեկավարող շրջանների շահագործող և հաշվենկատ քաղաքականության հակազդում,
ինչի միջոցով նրանք ձգտում էին նոր հողեր գրավել և ասիմիլացնել արմատային բնակչությանը: Տեղաբնակ ժողովուրդների լեզվի և կուլտուրայի նկատմամբ անգլիացիների անհարգալից վերաբերմունքը, ռասիզմի և սգրեգացիայի վառ արտահայտվածությունը լուրջ դեր խաղացին, անգլոֆոբիա քաղաքական ֆենոմենի կայացման գործընթացում:
XIX-րդ դարում, անգլոֆոբիան մեծ տարածում ուներ Ռուսաստանում: Հայտնի գրող, իշխան Վ.Ֆ.Օդոեվսկին համարում էր, որ Անգլիայի պատմությունը դաս է այն ժողովրդների համար, որոնք «իրենց հոգին փողով են ծախում» և որ դրա ներկան՝ տխուր է, իսկ փլուզումը՝ անխուսափելի:
Պատմաբան, գրող և լրագրող Մ.Պ.Պոգոդինը անվանել է Անգլիական բանկը - Անգլիայի ոսկե սիրտ, ավելացնելով, որ՝. «իսկ ուրիշ սիրտ նա չունի էլ»: Մոսկվայի համալսարանի պրոֆեսսոր, գրաքննադատ և գրական պատմաբան Ս.Պ.Շեվիրևը, Անգլիայի մասին ասում էր՝. «Նա, ժողովուրդների առաջ ոչ թե հոգեկան կումիր էր առաջադրում՝ ինչպես մյուսները, այլ ոսկե հորթին և դրա համար երբևե պատասխան է տալու երկնային արդարությանը»: «Հայրենական գրառումներ» ամսագրում, ասվում էր, որ բրիտանական գիտնականները և գրողները «գործում են մարմնի, այլ ոչ հոգու օգտին»:
Տպագիր մամուլում, Մեծ Բրիտանիան անվանում էին՝. «նենգ Ալբիոն», «փտած Ալբիոն», «ոսկու հավաքատեղի»: Կար ընդունված արտահայտություն՝. «անգլուհին աղտոտում է»:
«Դարավերջի Ջոն Բուլը» պյեսում, որը տպագրվել է 1898 թվականին Պետերբուրգում, ասվում է՝. «Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել նրանց միջազգային քաղաքականության հետ, որը հիմնված է աշխարհի բոլոր այլ ազգերի նկատմամբ ունեցած էգոիզմի, մակկիավելիզմի և անմարդկայնության վրա: Իզուր չէ, որ քաղաքական գործիչները Անգլիաին անվանում են նենգ Ալբիոն»:
Ա.Ի.Գուչկովը, ով հետո Պետական Դումայի ներկայացուցիչ էր և Ժամանակավոր կառավարության զինվորական և ծովային նախարար, գիմնազիայի տարիներին երազում էր մեկնել Լոնդոն, որ սպանի Բ.Դիզրաէլիին:
Անգլոֆոբիան, 1918—1932 թվականներին և սառը պատերազմի շրջանում, խորհրդային պրոպագանդայի կարևոր բաղկացուցիչներից մեկն էր:
Ֆրանսիայում Անգլոֆոբիան ունի հին ավանդույթներ և վառ արտահայտված հակագլոբալիստական ուղղություն: Դրա սկիզբը ամրագրվում է Հարյուրամյա պատերազմի սկզբով և Ֆրանսիական հողերից անգլիացիներին քշելով՝ Ժաննա Դ՛Արկի ժամանակաշրջանում: Դա սրացավ 1940 թվականի հուլիսի 3-ին Մեռ էլ-Կաբիրեում կատարվածից հետո, երբ անգլիական նավերը խորտակեցին ողջ ֆրանսիական նավատորմը, սպանելով հազարավոր ծովայինների, մինչ ֆրանսիական ծովակալը մտածում էր Անգլիայի արած առաջարկության վրա: Մի քանի տարի անց, լրագրող Ժան-Էրոլդ Պակին, Վիշիստալում կմիանա յուրայիններին՝ «Անգլիան, Կարթագենին նման պետք է փլուզել» կոչով: