ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Քարոզ որը տեվեց մի ամբողջ կյանք»

Եվ հաճախ այնպես էր լինում, որ նա զրույցի էր բռնվում փողոցում մի անծանոթ մարդու հետ, ու սկսում էր նրան պատմել Աստծո մասին, Երկրի մասին, մարդկանց մասին, սիրո մասին ու սկսում էր մարդը նրան հարցեր տալ, իսկ մի կես ժամ լսելուց հետո էլ վերջինիս հայացքը պայծառանում էր, մարդն ավելի ուրախ էր դառնում։ Եվ ցնծալով, համաձայնվում էր նա քարոզչի հետ, կարծես թե նա, այ հենց հիմա իր աչքերը բաց արեց մի ինչ-որ շատ կարևոր բանի վրա և հեռանում էր նա առատորեն ճգնավորին երախտագիտություն հայտնելով։

Իսկ երբ քարոզիչը գալիս էր իր ծանոթներին հյուր, վերջիններս նույնպես նրան հարցեր էին տալիս, սակայն չէին համաձայնվում նրա պատասխաների հետ։ Կամ այն պատճառով, որ նրա հետ վաղուց էին ծանոթ և նրան որպես մեծ հեղինակություն չէին համարում, կամ էլ այն պատճառով, որ ճակատագիրը նրանց մտերմացրել էր, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան հանդիպումների և զրույցների համար։ Սակայն անցնում էր մի տարի կամ երկու, և ճակատագիրը նրանց տարբեր կողմեր էր նետում։ Սակայն երբ հանդիպում էին իրար, վերջիններս նրան ասում էին, որ երախտապատ են նրան այն ամենի համար, ինչ իրենց համար արել է, և որ ճշմարտացի էր նա համարյա ամեն ինչում, բայց իրենց հիմա են դա հասկացել։

Բայց ամենաերկար քարոզը, որը կարդաց քարոզիչը, միայն մեկ հոգու համար էր։ Եվ այդ մարդն այդպես էլ նրան շնորհակալություն չհայտնեց, այդպես էլ չհամաձայնվեց լսածի հետ, չնայած միշտ շատ ուշադիր էր լսում։ Եվ ձգվեց այդ քարոզը ընդհուպ մինչև քարոզչի մահը, և նրան լսողըն իր կինն էր։

Անդրեյ Յակուշև