ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գյուղի ճշմարտասերը»

Մի գյուղում ապրում էր գյուղացի Միխայլոն։ Եվ Միխայլոն վերլուծող, արդար և սկզբունքային մարդ էր։ Եթե որևէ մեկը իր հեղինակության վրա բիծ էր գցում, ապա նա միշտ դրա վրա ուշադրություն էր դարձնում և բացահայտ բողոքարկում էր։ Սիրում էր Միխայլոն ճշմարտությունը, բոլորի ներքինը տեսնում էր և իր պարտքն էր համարում բացահայտել իր համագյուղացիների թաքնված մութ մտքերը։

Մի անգամ գյուղապետը առաջարկեց փողոցները քարապատել։ Կանգնեց Միխայլոն ժողովին և իր անվստահությունը հայտնեց ինչպես գյուղապետին, այնպես էլ նրա առաջարկությանը՝

- Չեմ հավատում ես այդ ձեռնարկումին։ Տեսել եմ ես մի անգամ, որ մեր գյուղապետը իր սայլով ինչ-որ պարկեր էր գյուղից հանում։ Հաստատ գողացել էր։ Այ հիմա էլ ուզում է մի ինչ-որ մութ գործ ձեռնարկել համագյուղացիների հաշվին։

Այդպես ասեց ու հեռացավ անտառ՝ իր կեցավայր։

Մի ամսից գալիս է, տեսնում է, որ բոլոր փողոցները քարապատված են։ Մարդիկ աջակցել էին այդ ձեռնարկումին, հավաքվել ու արել էին ամենը։ Միխայլոի տան առջև էլ էր քարապատված։ Ամաչեց նա, որ չի մասնակցել աշխատանքներին բոլորի հետ, բայց ոչինչ չասաց, բակ մտավ ու մուտքի դուռը կողպեց։

Մի որոշ ժամանակից հարևան գյուղից սուրհանդակ եկավ – խռովություն էր այնտեղ սկսել, վիճել էին երկու խոշոր ընտանիքներ, կռվում էին – ոչ ոք կանգնեցնել նրանց չէր կարողանում։ Տղամարդիկ հավաքվեցին ու գնացին բաժանելու, իսկ Միխայլոն ժողովին ասաց՝

- Վայել չէ ուրիշի գործերին խառնվել։ Թող ինքները իրենց հարցերը լուծեն։ Ի՞նչ ենք այնտեղ մոռացել։ Եվ նայեք թե ով է առաջինը ուզում գնալ այնտեղ – նրանք, ում բռունցքները քոր են գալիս։

Չլսեցին նրան տղամարդիկ, գնացին կռիվը կանգնացնելու։ Եկան հյուրերն այնտեղից նվերներով և երախտագիտությունով։ Այնքան էին բերել որ ամեն ընտանիքի էլ բաժին հասավ։ Միխայլոին էլ տվեցին, իսկ նրա ձեռքը չի գնում վերցնի։

Գնաց նա տուն ու մտքերով ընկավ։ Եվ կարծես ճշմարտությունն էր միշտ ասում, միայն թե ոչ ոքի այդ ճշմարտությունից հեշտ չէր։ Իսկ մարդիկ իրավիճակին էին նայում և կամաց կամաց իրենց գործերը անում ու ամեն բան լավ էր ավարտվում։ Սակայն այդ գործերին նա մասնակից չէր լինում։

Անդրեյ Յակուշև