ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Անովշիրվան արքան, ում ժողովուրդը նաև անվանում էր Արդարացի, մի անգամ ճանապարհ ընկավ ուխտագնացության իր երկրով, հենց այն ժամանակ, երբ ծնվեց Մուհամմեդ մարգարեն: Արևից լուսավորված սարի լանջին նա տեսավ աշխատանքից կորացած մի հարգարժան ծեր մարդու: Շրջապատված իր պալատականներով, արքան մոտեցավ նրան և տեսավ, որ ծերունին մեկ տարեկանից ոչ մեծ տնկիներ է տնկում:

- Ի՞նչ ես անում, - հարցրեց արքան:

- Ես ընկուզենիներ եմ տնկում, - պատասխանեց ծերունին:

Արքան զարմացավ՝

- Ախր Դու արդեն ծեր ես: Ինչի՞դ են պետք այս տնկիները, որոնց սաղարթը Դու չես տեսնի, որոնց ստվերի տակ հնարավորություն չես ունենա հանգստանա և չես տեսնի այդ պտուղների համը:

Ծերունին նայեց Արքային և ասաց՝

- Նրանք, ովքեր եղել են մինչ մեզ՝ տնկել են, և մենք վայելել ենք այդ պտուղները: Հիմա մենք ենք տնկում, որպեսզի նրանք, ովքեր գալու են մեզանից հետո նույնպես կարողանան պտուղներ համտեսել:


Նոսսրատ Փեզեշկիանից