Իրանի շոգ վայրերում, քաղցրահամ ջուրը՝ մեծագույն թանկարժեքություն է: Այն կյանքի սնումն է: Այն պահում են հատուկ տարաներում և տուն են բերում մեծ կուժերով, ընդ որում, հաճախ դրա հետևից անհրաժեշտ է լինում շատ հեռու գնալ:
Մի անգամ հայրը որդուն ուղարկեց ջրի՝
- Որդիս, վերցրու այս կուժը և մեզ համար ջուր բեր:
Այս ասելով, նա ամբողջ ուժով որդուն մի զրնգուն ապտակ հասցրեց: Լացակումած, կուժն ամուր գրկած, տղան գնաց ջրի:
- Ինչու՞ ապտակեցիր մեր որդուն, - բորբոքվեց մայրը, - նա ոչ մի վատ բան չէր արել:
Հայրը այսպես պատասխանեց՝
- Այդ ապտակը նրա համար կդառնա հիշեցնող հանգույց: Համոզված եղիր, երբեք նա իր կյանքի ընթացքում չի էլ փորձի վայր գցել կուժով լի ջուրը: Ի՞նչ օգուտ կլիներ նրանից, երբ ես նրան ապտակ հասցնեի այն բանից հետո, երբ նա, Աստված ոչ անի, կոտրեր կուժը:
Նոսսրատ Փեզեշկիանից