ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄԻ ԴԱՏԻՐ

Տեսնու՞մ ես այն տղային, ով իր տնային առաջադրանքը կատարում է լսարանում... Երեկ երեկոյան նա չի կարողացել կատարել դա, որովհետև ամբողջ գիշեր խոսել է իր ընկերոջ հետ, որպեսզի նա չգնա ինքնասպանության...

Տեսնու՞մ ես այն աղջկան, չափից շատ շպարով երեսը լղոզած: Նա անընդհատ նայում է մնացած աղջիկներին և համեմատում իրեն նրանց հետ... ու մտածում, որ առանց շպարի նրա վրա կծիծաղեն: Նրան ուղղակի անհրաժեշտ է իրեն գեղեցիկ զգալ, քանզի նրա դեմքի վրա այրվածքի հետքեր կան...

Տեսնու՞մ ես այն տղային, ով միշտ երկարաթև շորեր է հագնում: Նա դրա տակ թաքցնում է իր սպիները, այն վերքերից, որը հասցրել է նրան սեփական հայրը...

Տեսնու՞մ ես այն աղջկան՝ էժանագին կարված հագուստով: Նրա ընտանիքը չի կարողանում արդեն մեկուկես ամիս է ուտելիքի գումար հայթայթել... չխոսենք արդեն ֆիրմային հագուստի մասին...

Տեսնու՞մ ես այն աղջկան: Նա ծիծաղում է ցանկացած կատակի վրա, և ոչ ոք նույնիսկ չի էլ կասկածում, որ նա ամեն գիշեր լաց է լինում: Քեզ հետաքրքի՞ր է թե ինչու նա երբեք իր տուն չի հրավիրում իր ընկերուհիներից և ոչ մեկին: Որովհետև նա վախենում է, որ ինչ-որ մեկը կտեսնի նրա՝ սովորականի պես հարբած և գետնին թավալ տվող հորը...

Նայիր այն տղային, նրան բոլորը դիմում են խորհուրդ հարցնելու: Գիտե՞ս, թե ինչի մասին է նա մտածում ամեն անգամ, երբ նրան դիմում են օգնության համար: Նա ուզում է, որ գտնվի մեկը, ով նրա համար կանի նույնը...

Տեսնու՞մ ես այն գեղեցկուհուն: Նա ուղղակի չքնաղ տեսք ունի: Սակայն ոչ մեկը նույնիսկ գլխի չի ընկնում, որ ամեն ուտելուց հետո նա գնում է զուգարան, որ դուրս թափի այն ամենը, ինչ կերավ, քանզի նա ստամոքսի օնկոհիվանդություն ունի:

Տեսնու՞մ ես այն տղային: Նա ամեն օր կարդում է 9/11-ի նորությունները: Տարօրինակ է չէ՞: կարծես թե այսքան ժամանակ է անցել, իսկ նա դեռ կարդում է այդ մասին: Իսկ Դու գիտե՞ս, որ այդ օրը մահացել են նրա ծնողները...

Տեսնու՞մ ես այն աղջկան: Նա միշտ քայլում է հեռախոսը ձեռքին՝ արդեն 4 տարի է: Քո կարծիքով նա հավանաբար համացանցային կախվածություն ունի և չի կարողանում առանց ուշադրության ապրել: Դե իհարկե, որտեղից Քեզ, այդպիսի խելոքին իմացություն, որ նա, դեռ չկորցնելով հույսը սպասում է իր քրոջ հեռախոսազանգին, ով կորել է 4 տարի առաջ:

ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ