Իմաստունին հարցրեցին՝
– Կարո՞ղ ես Դու բացատրել, թե ինչում է մարդու կյանքի նպատակը:
– Չեմ կարող, – պատասխանեց նա:
Այդ ժամանակ նրան հարցրեցին՝
– Գոնե բացատրիր թե ինչու՞մ է կյանքի իմաստը:
– Չգիտեմ, – պատասխանեց Իմաստունը:
– Այդ դեպքում ասա թե ի՞նչ գիտի կյանքի մասին քո իմաստությունը:
Իմաստունը ժպտաց՝
– Կարևորը՝ զգալ կյանքի համը: Ավելի լավ է ուտել կարկանդակը, քան քննարկել նրա որակները:
ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ