ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՆՏԱՌԱԿՅԱՑՈւՀԻՆ

Ավարտվեց երկար պատերազմը։ Պատերազմից՝ հարազատ վայրեր արշավեց Իգորը։ Տուն ներս վազեց, գեղեցկուհի-կնոջն է փնտրում, սիրելի Ալյոնուշկային։ Նայում է, իսկ Ալյոնուշկան չկա ու չկա։

- Լքել է նա քեզ, տեր իմ, - ասաց Իգորին տեղացի մի ծեր կին։ - Փախել է նա թավ անտառնեչ, բարձր լեռներ տեղացի կախարդի հետ։ Դյութել է չարագործ-կախարդը, քո Ալյոնուշկային և տարել իր ոսկեզօծ պալատ։

Վերածվեց վայրկյանական Իգորը մոխրագույն գայլի, և վազեց իր կնոջը չարագործի ձեռքերից փրկելու։

Վազում է նա թավ անտառներով, խիտ անտառներով և իր եղբայրակից գայլերից դեպի ոսկեզօծ պալատ ճանապարհն է հարցնում։ Եղբայր-գայլերը, Իգորին ճանապարհ են ցույց տալիս դեպի բարձր լեռ – ոչ այդ լեռ հասնել է լինում, ոչ բարձրանալ։ Վերածվեց Իգորը բազեի, թափահարեց իր թևերը և վայրկայանական հայտվեց ոսկեջրած պալատի մոտ։ Ընդունեց Իգորը մարդկային կերպարանք, մտավ ամրոց, նայում է, իսկ ննջասենյակում, մահճակալի վրա նստած է իր կինը, Ալյոնուշկան, ու չարացած աչքերով իր ամուսնուն է նայում։

- Ինչու՞ ես եկել ինձ մոտ, իմ անվանված ամուսին։

- Քո հետևից եմ եկել, սիրելիս, - քնքշորեն նրան մեկնեց իր ձեռքերը Իգորը։ - Փրկեմ քեզ կախարդի, արյունարբու չարագործի կապանքներից։

- Հիմար, - բարկացավ Ալյոնուշկան։ - Ես չունեմ քո փրկելու կարիքը։ Սիրում եմ ես կախարդին։ Ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։ Խոստացել է ինձ կախարդը ամեն ինչ այս կյանքում։ Ամեն բան, ինչ կցանկանամ։

Տխրությամբ նայեց Ալյոնային Իգորը և ասաց՝

- Կախարդը քեզ ոսկե սարեր է խոստացել, իսկ դու նրան հավատացեել ես։ Դե դրա համար էլ նա կախարդ է, որ խոստանա հրաշքներով կերակրել։ Ամեն բան նա կարող է քեզ բառերով տալ, սակայն չի կարող ընծայել քեզ իմ մաքուր ու անկեղծ սերը։ Չես ունենա այլևս դու այն, Ալյոնուշկա դարեդար։ Կտանեմ ես իմ սերը ինձ հետ և այլևս չեմ տա քեզ մինչև կյանքիս վերջը։

Այս բառերով Իգորը վերածվեց բազեի և թռչեց հեռացավ։

Արթնացավ մշուշոտ քնից Ալյոնուշկան, ուշքի եկավ, բայց արդեն ուշ էր՝ իր ամուսնու, Իգորի հետքն էլ այլևս չկար։ Վազեց նա վերջինիս հետևից, բայց դե ուր՝ Իգորը, բազեից՝ մոխրագույն գայլի էր վերածվել և խիտ անտառներում կորել։ Վայրիացավ Ալյոնուշկան բոլորովին։ Մարդիկ հանդիպում էին նրան ճանապարհին ու չէին ճանաչում։ Անտառակյացուհի նրան սկսեցին կանչել, Անտառակյացի քույր, որպես։

ԱՎԱ ԱՐԴՈ