ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳՈՐՏՆ Ու ՕՁԸ

Օձը՝ գորտի որս էր անում։ Գորտը վախից մտել էր իր փոքրի բունն ու քարացել էր, հույսով, որ օձը ներս չի սողա։ Օձը փորձեց գլուխը ներս խոթել բունը, բայց ցավոք, մուտքը շատ նեղ էր։ Սակայն Օձը շտապելու տեղ չուներ։ Նա հանգիստ տեղավորվեց բնի կողքը և սկսեց սպասել – վաղ թե ուշ հիմար Գորտը միևնույն է դուրս կցատկի իր նեղ թաքստոցից։

Եվ Օձը ճիշտ էր՝ շատ շուտով, Գորտը բնից դուրս եկավ և Օձը իրեն երկար սպասել չտվեց։ Միայն թե Գորտը զարմանալիորեն ճկուն դուրս եկավ և հրաշքով հասցրեց կրկին ներս թռչել իր բուն և թաքնվել։

Այդպես անցավ մի օր, հետո մյուսը, երրորդը։ Եվ ամեն նոր օրի հետ, Գորտը զգուշությամբ դուրս էր փորձում գալ իր բնից, հույսով, թե կփրկվի, բայց ամեն անգամ նրան սպասում էր հանդիպումը Օձի հետ։ Եվ ի՞նչ էր մնում անել։

Սոված, հոգնած Գորտը լաց եղավ և հետո քնեց։

Եվ նրա երազին եկավ մի ծեր Դոդոշ, բոլոր նախապապերի նախապապը և Դոդոշը ասաց՝ «Դադարիր չարացնել Օձին և այդ ժամանակ քեզ մոտ ամեն բան կստացվի»։

Արթնանալով, Գորտը երկար չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ խորհուրդ էր իրեն տրվել։ Բայց, Դոդոշի բառերի վրա մի լավ մտածելուց հետո, հասկացավ, որ պետք է հանգստանալ և սկսել լսել։ Միայն ականջ դնելով Գորտը կարողացավ հասկանալ Օձի շնչառությունը, նրա աննշան շարժումները։ Շուտով Գորտը արդեն հոյակապ տարբերակում էր նրան պաշարած թշնամու սովորույթները։

Իսկ Օձը, համարյա թե հուսահատվել էր արդեն իր զոհին սպասելով, քանի որ մի քանի օր արդեն վերջինս նույնիսկ ծպտուն չէր հանում։ Օձն ընդունեց իր պարտությունը և որոշեց հեռանալ, ուրիշ զոհ փնտրելու։ Նա դեռ շատ հեռու չէր հեռացել երբ Գորտը դուրս ցատկեց իր թաքստոցից և մեծ ցատկերով հեռու փախավ, իսկ Օձը, շփոթված, մնաց ոչնչով։

Այ այսպես է ստացվում՝ մի չարացրեք հաջողության Ձեր շանսը և Ձեզ մոտ ամեն բան կստացվի։

ԱՎԱ ԱՐԴՈ