ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Գլուխը բնից հանելով, արծվի ձագը բազմաթիվ թռչուններ տեսավ, որոնք թռչում էին ժայռերի արանքում:

- Մայրիկ, այդ ի՞նչ թռչուններ են, - հարցրեց նա:

- Մեր ընկերներն են, - պատասխանեց էգ արծիվը որդուն: - Արծիվը մենության մեջ է ապրում՝ այդպիսին է նրա ճակատագիրը: Սակայն նույնիսկ նա երբեմն շրջապատի կարիք է զգում: Այլապես ինչպե՞ս կլինի թռչունների թագավոր: Բոլորին, ում տեսնում ես այնտեղ, ներքևում, մեր հավատարիմ ընկերներն են:

Բավարարված մոր բացատրություններով, արծվի ձագը շարունակեց հետաքրքրությամբ հետևել թռչունների թռիչքով, այլևս նրանց համարելով իր հավատարիմ ընկերները: Հանկարծ նա գոռաց՝

- Այ-այ, նրանք մեզանից ուտելիք գողացան:

- Հանգստացիր որդիս: Նրանք մեզանից ոչինչ էլ չեն գողացել: Ես ինքս նրանց հյուրասիրեցի: Հիշեր մեկընդմիշտ այն, ինչ կասեմ քեզ: Արծիվն ինչքան էլ սոված չլինի, նա պետք է իր որսի մի մասով կիսվի այն թռչունների, որոնք ապրում են հարևանությամբ: Այս բարձրության վրա նրանք ուժ չունեն իրենց կեր գտնել և նրանց պետք է օգնել:

Ցանկացած մեկը, ով ցանկանում է հավատարիմ ընկերներ ունենալ, պետք է բարի և համբերատար լինի, և ուշադրություն ցուցաբերի ուրիշի կարիքներին: Հարգանքն ու պատիվը ուժով չեն ձեռք բերվում, այլ մեծահոգությամբ և կարիքավորի հետ քո վերջին կտորը կիսելու պատրաստակամությամբ:

Լեոնարդո դա Վինչի