ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ամենաերջանիկ մարդը»

Ծերունին թոռան հետ զբասնում էր զբոսայգում։ Մոտակա կայանատեղիում կանգ առավ մի նոր «Բենթլի», որից դուրս եկավ մի երիտասարդ ու վճռական քայլվացքով ուղղորդվեց իր գործերով։

- Այս քեռին հավանաբար ամենաերջանիկ մարդն է, - ասաց թոռը դիմելով պապուն։

- Ինչու՞ ես դու այդպես համարում, - զարմացավ ծերունին։

- Որովհետև նա շատ փող ունի, թանկ մեքենա…

- Այդ մարդը ավելի երջանիկ չէ այ այն մարդուց, - ծերունին ձեռքով ցույց տվեց մի տղամարդու, ում ուսերին փոքրիկ աղջիկ էր նստած, որը արևածաղկի սերմեր էր նետում աղավնիներին, իսկ նրանց կողքին վազում էր մի տղա, ով փորձում էր այդ թռչուններից մեկին բռնել։ - Իսկ այդ հայրը իր երեխաներով ավելի երջանիկ չէ այ այն քեռուց, որը նստած է նստարանին։

Ոչ հեռու նստարանին ստած էր մի անմաքուր անտուն մարդ ու շշից անհոգ գարեջուր էր խմում։

- Դու կատակու՞մ ես, ինչ է, - զարմացավ տղան։

- Ոչ, չեմ կատակում։ Նայիր նրան ուշադիր։ Տեսնում ես, նա գոհ է։ Այսօր նա մեկ շիշ գարեջուր է իր մեջ լցրել ու այլևս ոչինչ նրան պետք չէ։ Նա հանդիսանում է երջանիկ մարդու օրինակներից մեկը։ Քանի որ յուրաքանչյուր մարդ իր ձևով է երջանիկ։ Հիշիր՝ եթե քո սիրտը հանգիստ է, ուրեմն դու ամենաերջանիկ մարդն ես։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 757 հյուր