Մի անգամ, երկու ընկեր՝ Ելիզարն ու Կասյանը զբոսնում էին ծառուղիով քաղաքի կենտրոնում։ Օրը՝ շոգ էր և պաղպաղակի կրպակի մոտով անցնելուց, Կասյանը չհամբերեց և իր համար քաղցր զովացնող ուտեստ գնեց։ Բացելով պաղպաղակը նա թուղթը նետեց գետին։
- Ի՞նչ ես անում, - բացականչեց Ելիզարը։ - Ինչու՞ ես աղտոտում։ Մի՞թե դժվար էր այդ պաղպաղակի թուղթը նետել այ այն աղբամանի մեջ։ Այն միայն մի քանի քայլ հեռու է մեզանից։
- Թեթև տար, - պատասխանեց Կասյանը, - ինչ պատահեց, որ։ Այս աղբով ես մարդկանց աշխատանք եմ տալիս։ Եթե իմ նմանները չաղտոտեին, փողոցները մաքուր կլինեին և այդ ժամանակ այնպիսի մասնագության անհրաժեշտությունը չէր լինի, ինչպիսին է հավաքարարը։
- Հմ… քո փաստարկներով եթե առաջնորդվենք, ապա կարգ ու կանոնի համար պատասխանատուները ընդհանրապես պետք է աստվածացնեն հանցագործներին։