Մի անգամ, լուսաբացից առաջ, Բվեճը եկավ Իմաստունի մոտ ու ասաց՝
- Բոլոր գազաններն ու թռչունները քեզ համարում են աշխարհում ամենաիմաստունը և միայն դու ես կարող ինձ օգնել։ Ահա արդեն հարյուր տարի է, որ ես չեմ կարողանում գտնել գլխավոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ես, ով ատում է մթությունը, միշտ ջանում եմ խուսափել դրանից, սակայն միշտ ապրում եմ միայն իրիկնալույսի և կիսամթի մեջ։
- Դժբախտություններից խուսափելը – դա նույնը չէ, ինչ ձգտել երջանկության, - պատասխանեց Իմաստունը։ - Խուսափելով մթից, դու ամբողջ ժամանակ մտածում ես միայն դրա մասին, ընկրկում ես նրանից, չտեսնելով ճանապարհ, փոխանակ ուղղակի գնաս դեպի լույսը։ Մտածիր լույսի մասին, ձգտիր լույսին լույս փնտրիր և դու արագ կգտնես այն, ինչ փնտրում ես։
- Շնորհակալ եմ խորհրդիդ համար, - գույժեց բուն։ - Հիմա ես կթռչեմ իմ փչակը, կհանգստանամ ինչպես հարկն է և հենց գիշերը գա, հեռու կթռչեմ նրանից ու այլևս երբեք չեմ վերադառնա ատելի մթություն։
Նա թևերը բաց արեց ու թռավ։
Իմաստունը լուռ թոթովեց ուսերը, շուռ եկավ ու գնաց Արևին ընդառաջ։
Ալեքսանդր Շուբնիկով
