- Դու միշտ խոսում ես Աստծո արդարության մասին, բայց բացատրի ինձ խնդրում եմ այ սա՝ երեք տարի առաջ ես վաճառեցի իմ ողջ ունեցվածքը իսկ ստացած գումարով գնեցի աշխարհի ամենամեծ մոմն ու վառեցի այն Աստծո համար բարձր սարի գագաթին։ Արդեն չորորդ տարին է անցել, իսկ այդ հերոսական արարքի դիմաց Աստված ինձ ոչ գումար է ուղարկել ոչ էլ այլ որևէ բան։ Որտե՞ղ է նրա արդարությունը։
- Ես քեզ մի առակ կպատմեմ, - պատասխանեց իմաստունը։
Մի մարդ երեք որդի ուներ։ Մի անգամ հավաքեց նա նրանց ու ասաց՝
- Նախկան կտակ գրելս, ես ուզում եմ ստուգել, թե ինչպես եք դուք կարողանում տնօրինել գումարներով։ Յուրաքանչյուրդ հարյուրական դրամ վերցրեք և մի տարուց եկեք ու պատմեք ինձ թե ինչպես եք ծախսել։
Մի տարուց հավաքվեցին որդիները հոր մոտ։ Ավագ որդին ասաց՝
- Ես բոլոր փողերը գործի մեջ եմ դրել և այն սկսել է լավ եկամուտ բերել
Միջնեկը ասաց՝
- Ես բոլոր գումարները հավասար կիսել եմ, որպեսզի ինձ մեկ տարի բավականացնի և ամեն օր ծախսել եմ որոշակի գումար։ Հիմա գումարը վերջացել է և ես ուզում եմ քեզանից էլի խնդրել։
- Իսկ ինչպե՞ս ես դու ծախսել քո գումարները, - հարցրեց հայրը կրտսեր որդուն։
- Հայր, ես քեզ համար աստղ եմ գնել, - ոգևորված բացականչեց կրտսեր որդին։
- Բայց ինձ աստղ պետք չէ, - ասաց հայրը։
- Ու մեկ էլ, հայր, ես քեզ համար ճահիճ եմ գնել անտառով, - չլսելով նրան ուրախությամբ շարունակեց որդին։
- Բայց ինձ ճահիճ պետք չէ։
- Ու մեկ էլ, հայր, ես քեզ համար գնել եմ աշխարհի ամենագեղեցիկ արմավենին։ Բոլոր գումարները, մինչև վերջին դրամը ես ծախսել եմ քո վրա իմ թանկագին հայր։
- Բայց ինձ արմավենի պետք չի, - տխրությամբ ասաց հայրը։
Մահվանից առաջ, հայրը հավաքեց որդիներին և հայտնեց իր կամքը։ Ավագ որդուն բաժին ընկավ հոր ողջ տնտեսությունը։ Միջնեկ որդու համար նա տոկոսով գումար էր դրել, որի տոկոսը ուղիղ բավականացնելու էր նրան կյանքի համար։ Կրթսեր որդուն էլ բաժին ընկավ աստղը, ճահիճն ու արմավենին։
- Իսկ ե՞ս, - հարցրեց իմաստունի մոտ եկած մարդը։
- Դու արդեն որպես պարգև ստացել ես աշխարհի ամենամեծ մոմը ամենաբարձր սարի գագաթին։ Է՞լ ինչ ես ուզում, - ժպտաց իմաստունը։
Ալեքսանդր Շուբնիկով
