Ինչ վերցնես, այն էլ կվերադարձնես։
Իսկ ինչ վերդարձնես, այն քեզ համար գտածո կդառնա։
Կան այնպիսի մարդիկ աշխարհիս երեսին, որ ոչ մի բանի պիտանի չեն՝ ոչ արտ վարելու, ոչ բերք հավաքելու, ոչ էլ փողով ապրելու։ Այդպիսի մարդիկ մի կողմի վրա են ապրում՝ կամ իրենց ցանկությամբ, կամ էլ մարդկանցից են ամաչում, դժվար է ասել։
Ապրում են ու ապրում։ Մենք չէ, որ պետք է իրենց դատենք՝ իրենք իրենց դժբախտությունն ունեն, մենք՝ մերը։
Այդպիսի ցնորամիտ էլ Կոնդրատն էր։ Եթե ճիշտը խոսենք՝ լավ տղա էր։ Ոչ ոքի վատություն չէր արել, բայց և բարությամբ չէր երես տվել։ Ուղղակի ապրում էր իր համար, խոտի պես։ Լուսաբացին արթնանում էր, քաղաք էր գնում, իսկ այնտեղ նստում էր ցանկապատին ու ողորմություն խնդրում։ Մարդիկ սկզբից իրեն ողորմություն տալիս էին, իսկ հետո դադարեցին՝ երիտասարդ է, հաշմանդամ չէ՝ իր հացը սեփական աշխատանքով կարող է վաստակել։ Բայց դե աշխատավորներից չէր կոնդրատը։ Ոչինչ չէր կարողանում անել՝ ինչ որոշում էր անել, այնպես չէր ստացվում։
Տխրեց Կոնդրատը, գլուխը քորեց ու որպեսզի բոլորովին սովից չմեռնի, ճանապարհվեց փող փնտրելու։ Քաղաքով անցավ, դռները ծեծեց՝ ոչ մի արդյունք, ոչ ոքի նման անպիտան աշխատող պետք չի։ Մտածեց Կոնդրատը, որ սովամահ կլինի, միայն թե երևում է դա չէր նրա ճակատագիրը։ Նրա ճանապարհին մի ծերունի հանդիպեց՝ չորացած, թույլ։ Ծերունին, կարեկցանքով հացի մի մասը պոկեց ու տվեց նրան։
- Կեր, - ասում է։ - Սովամահ լինելը՝ մեծ ուրախություն չէ։ Ես չնայած, որ հարուստ չեմ, բայց բարի մարդուն փորձանքի մեջ չեմ թողնի։ Իսկ երբ սովդ կհագեցնես, ես քեզ մի պատմություն կպատմեմ։ Դու այն ուշադիր լսիր, միգուցե ինչ-որ բան նրանից քեզ պետք կգա։
Ինչ-որ տեղ այստեղ, ոչ շատ հեռու, խիտ խոտերի ու դարավոր ծառերի մեջ կա մի աննկատ մուտք՝ ստորգետնյա թագավորություն։ Այդ թագավորությունով կառավարում է Մերիցան՝ թանկարժեք քարերի տիրուհին իսկ նրա հետ նաև նրա դուստրը՝ գեղեցկուհի Զորեան։ Այ այդ գեղեցկուհու համար էլ խելագարվում է Սոլուխը՝ ստորգետնյա գանձերի պահապանը։ Ինչ խորամանկության ասես նա չի գնում, որպեսզի գրավի Զորեայի սիրտը, բայց ապարդյուն։
- Չեմ սիրում, - ասում է, - ես ծերունիներին։ Ես ավելի երիտասարդ ու գեղեցիկ եմ ուզում։
Ասում է այդպես և զրնգուն բարձր ծիծաղում։ Իսկ Սոլուխը, ի պատասխան մի բան էր պնդում՝
- Ոչ մի տեղ չես փախչի ինձանից, հիմար՝ այստեղ մենակ ես եմ փեսացու՝ ուրիշներ չկան։
Զորեան դա գիտե, բայց ախր շատ չի ուզում իր երիտասարդությունն ու գեղեցկությունը կործանել իր համար տհաճ Սոլուխի գրկում։ Ու նստած է Զորեան, դառն արտասուք է անում, սպասում է, որ կգտնվի մի այնպիսի տղա, ով և երիտասարդ կլինի, և գեղեցիկ և իր սրտով։ բայց ինչպե՞ս այդ երիտասարդին գայթակղելով բերի ստորգետնյա թագավորություն։ խաբեությամբ՝ սեր չի լինի, իսկ իր կամքով, ո՞վ նման քայլի կգնա։
- Այ այսպես, - իր խոսքը ավարտեց ծերունին։ - Ինքդ որոշիր, թե ինչ անես։
Մտքերի մեջ ընկավ Կոնդրատը։ Ստորգետնյա թագավորությունը, իհարկե մեռած վայր էր, բայց մյուս կողմից էլ, ով գիտե, միգուցե իր, Կոնդրատի ճակատագիրը այդ թագավորությունում է։ Ու ընտրությունն էլ նրա մեծ չէ՝ եթե ստորգետնյա թագավորությունում չկորի, սովից կմեռնի։
- Թող լինի ինչ լինելու է, - այսպես դատեց Կոնդրատը։
Եվ ճանապարհվեց նա ստորգետնյա թագավորության գաղտնի մուտքը փնտրելու։ Մի օր փնտրեց, մյուսը, երրորդը՝ մուտքը չկա ու չկա։
- Թող կորչի դա, - ի սրտե ձեռքը թափ տվեց Կոնդրատը։ - Ստել է ինձ ծերունին, իսկ ես հիմարի պես ականջներս եմ կախել։ Որտեղի՞ց այս ձիաձետի ու լռաթուկի մեջ, ստորգետնյա թագավորություն լինի։ Միայն մտածեց նա այդպես ու համոզվեց դրանում՝ աչքը չհասցրեց թարթել, որ հայտնվեց մի խոր փոսի հատակին։ Կարծես անեծք լինի։ Նայում է Կոնդրատը, իսկ փոսը՝ բոլորովին էլ փոս չի, այլ հենց այն մուտքն է ստորգետնյա թագավորություն, ինչի մասին ծերունին էր ասում։ Ոտքից ոտք անցավ Կոնդրատը, մտածեց՝ փոսից դուրս գալ այլևս չի կարող, ուրեմն ճանապարհը մեկն է՝ գնալ իր ճակատագրին ընդառաջ։
Անցավ նա երկար միջանցքներով և հայտնվեց մի լայնարձակ դահլիճում։ Ու այնքան գեղեցիկ էր այստեղ, որ Կոնդրատի շունչը կտրվեց։ Գունագեղ քարեր էին այստեղ անհամար։ Փայլում էին նրանք, կարծես աստղերը երկնքում։ Որոշները՝ հեքիաթային ծաղիկներ էին թվում, մյուսները՝ մարդկանց դեմքեր էին պատկերում։ Բոլոր այդ դեմքերը նայում են ալ կարմիր ակնեղեն-աչքերով, սահմռկեցուցիչ էր։ Իսկ պատերի երկայնքով ոսկե սունդուկներ են շարած, բերնեբերան լվցված հարստությամբ՝ որոշների մեջ ոսկեդրամներ են, որոշների՝ արծաթեդրամներ։ Չդիմացավ Կոնդրատը ու մեկական դրամ վերցրեց ամեն սունդուկից։
Եվ նույն պահին ցնցվեցին ստորգետնյա թագավորության կամարները, զրնգացին դրամները՝ սունդուկներում։ Վախեցավ Կոնդրատը, սկսեց աստծուն աղոթել՝ կարծես թե կյանքը շուտով կընդհատվեր դեռ չսկսված։ Եվ հայտնվեց Կոնդրատի առջև մի գեղեցկուհի։ Կանաչ աչքերով նա չար հայացքով նայում է, մազերի մեջ ալ կարմիր ծաղիկը այրվում է կրակից ավելի պայծառ, աղջկա շորը կարմիր ոսկով է կարված, ձեռքերը՝ ապարանջաններով, կարծես թունավոր օձերով են փաթաթված, ամեն մատին մի մատանի։ Նայում է գեղեցկուհին Կոնդրատին նախատինքով և ասում՝
- Դե ինչ, անհայտ հյուր, եկել ես հարստության հետևի՞ց։ Ինչ-որ քիչ ես դու վերցրել՝ միայն մեկական դրամ։ Միայն մեկական տարի ես դու խլել ինձանից ու իմ մորից։ Նրա կյանքը ոսկեդրամների մեջ է, իսկ իմը՝ արծաթեդրամների։ Ուրիշի կյանքը ափսոս չէ, ճի՞շտ է։
Ծունկի իջավ Կոնդրատը, աղաչեց՝
- Ներիր ինձ, խնդրում եմ։ Չէի ուզում ես խլել ոչ քեզանից կյանք, ոչ էլ մորիցդ։ Չգիտեի ես։ Կվերադարձնեմ ես այդ երկու դրամները։
- Կվերադարձնես, բա ինչ պետք է անես, երբ ես, Զորեան է քո առջև կանգնած։ Ինչ, չէի՞ր սպասում ինձ տեսնել Կոնդրատ։ բայց դու մի վախեցիր, վեր կաց կանգնիր։ Ես քեզ ձեռք չեմ տա։ Մեկ ուրիշին ես միգուցե քարի կվերածեի, իսկ քեզ ձեռք չեմ տա՝ դու ագահ չես։ Հիմա դա հազվադեպ է։ Կվերցնե՞ս ինձ կնության։
Շշմեց Կոնդրատը։ Չեր սպասում նա, որ դուրս կգա հենց իրեն՝ Մերիցայի դստերը։
- Դե ի՞նչ, վախեցա՞ր, Կոնդրատուշկա, - քմծիծաղ տվեց Զորեան։ - Միգուցե ես քեզ դուր չե՞մ գալիս։ Դու մի ամաչի՝ ասա այնպես, ինչպես կա, ես չեմ նեղանա։ Սրտին չես հրամայի։ Ես դա բոլորից լավ եմ հասկանում։
- Ի՞նչ ես ասում, ինչ ես ասում, - ուշքի եկավ Կոնդրատը։ - Հարցը դրանում չէ։ Ես հենց քեզ տեսա, անմիջապես առանց հիշողության սիրահարվեցի։ Միայն թե դժբախտությունը նրանում է՝ ցնորամիտ եմ ես, աղքատ ցնցոտիավոր եմ, ոչ տուն ունեմ, ոչ տեղ։ Ինչի՞դ եմ ես այսպիսին քեզ պետք։
Ծիծաղեց Զորեան՝
- Քո ցնորամտությունը, Կոնդրատ, ես կբուժեմ։ Ինձ հետ դու կդառնաս իսկական մարդ։ Դրա համար էլ կինը՝ տղամարդուն պետք է, որ ուղղորդի նրան ճիշտ ճանապարհով։ Կարևորը՝ դու ինձ քո հետ վերցրու, տար ինձ այս անիծված թագավորությունից՝ հոգնեցրել է այն ինձ մահու չափ։ Ուզում եմ ես աշխարհ տեսնել։ Եվ իմ մայրը, Մերիցան, իմ վրա իշխանություն չի ունենա՝ ինքս իմ համար կսկսեմ ապրել։ Իրականացրու դու իմ վաղեմի երազանքը։
Դե ինչու չիրականացնես։ Վերցրեց Կոնդրատն իր անվանված կնոջն ու ստորգետնք թագավորությունից՝ լույս աշխարհ հանեց։ Արևի առաջին շողը Զորեայի վրա ընկավ ու վայկենական նրա բոլոր զարդերը գույնզգույն թիթեռների վերածվեցին, իսկ ոսկյա շորը՝ հասարակ սարաֆան դարձավ։ Միայն ալ կարմիր ծաղիկը առաջվա պես Զորեյուշկայի մազերի մեջ այրվում էր կարմիր կրակով։
- Գեղեցիկ ես դու ինձ մոտ, Զորեյուշկա, - ժպտաց Կոնդրատը։
- Դու էլ ինձանից վատը չես, - կարմրեց Զորեյան։
Եվ ճանապարհվեցին նրանք ձեռք ձեռքի տված ուր աչքներ էր կտրում։
Զորեյան իր խոսքը պահեց ու Կոնդրատից դարձրեց այնպիսի պատմիչ, որպիսին եթե փնտրես՝ չես գտնի։ Հարուստ պատմություններ նա գիտեր։ Կոնդրատը լսում էր դրանք, իսկ հետո վերապատմում։ Եվ շուտով ինքն էլ կնոջից լավ կարողանում էր հեքիաթ հորինել։
Եվ ամեն բան իրենց մոտ լավ կլիներ եթե չլիներ Սոլուխը։ Սա հենց իմացավ նրա մասին թե ում է իրեն ամուսին ընտրել Զորեյան, համարյա կանաչեց չարությունից։ Ու որպեսզի տհաճություն պատճառի գեղեցկուհուն, առանց ափսոսանքի, թաքուն, սկսեց արծաթեդրամները ստորգետնյա թագավորությունից հանել ու մարդկանց բաժանել։
- Կսպանեմ ես քեզ, Զորեա, - չարախնդում էր Սոլուխը։ - Չես լինի դու երջանիկ և քո վիժվածքին մարկային, նույնպես կյանքով չի ուրախանա։ Քո բոլոր դրամները, քո բոլոր տարիները մարդկանց կբաժանեմ։
Հենց իմացավ այդ մասին Զորեան, դառը արտասուք թափեց։ հետ վերադառնալ չի կարող՝ մայրը չի թողնի իրեն ստորգետնյա թագավորություն՝ հրաժարվել էր Զորեային Մերիցան, հենց որ իր քմահաճ դուստրը հարազատ թագավորությունն էր լքել ու հասարակ տղայի հետ փախել։
- Հիմա արդեն ոչ ոք ինձ չի օգնի, - իրեն կոտորում էր Զորեան։ - Հավանաբար կարճ է իմ կյանքը, ոչ երկար երջանկությունը։
Այստեղ Կոնդրատը ծոցից հանեց պարկն ու սիրած Զորեայի ափի մեջ ոսկեդրամները լցրեց՝
- Նայիր, սիրելիս, այստեղ հիսուն ոսկեդրամներ կա։ Սա քո մոր տված օժիտն է։ Թաքուն է նա դա ինձ հանձնել։ «Հիսուն տարին ինձ համար կորուստ չէ, - ասեց նա, - իսկ ձեզ, երիտասարդներիդ, այդ դրամները պետք կգան՝ քեզ եմ տալիս դրանք, Կոնդրատ և դստերն իմ։ Դրանք չնայած արծաթե չեն, բայց Զորեայի կյանքը կփրկեն, այդպիսին է իմ կամքը»։
- Եվ դու չե՞ս կորցրել դրանք, ոչ մի կոպեկ չե՞ս տվել ուրիշի, նույնիսկ երբ մեզ համար շատ ծանր էր, դու դրանք պահե՞լ ես, - իր երջանկությանը չէր հավատում Զորեան։
- Ինչպե՞ս ես կարող էի, իմ կին՝ յուրաքանչյուր դրամի մեջ այդ, քո մոր կյանքն էր, իսկ հիմա պարզվեց և քո կյանքն է։ Վերցրու դրանք և քո մորը շնորհակալություն ասա, քանի որ փրկել է նա քեզ, չնայելով ոչնչի։
Գրկեց իր ամուսնուն Զորեան, ժպտաց։
- Ոչ, Կոնդրատուշկա, - ասում է, - պահիր այդ դրամները քեզ մոտ, սրտիդ հնարավորինս մոտ՝ քանի որ ոչ ոք իմ կյանքն ավելի լավ չի կարող պահպանել։
Այդպես էլ ապրեցին նրանք մինչ ծերություն, սիրո ու երջանկության մեջ։ Իսկ դրամները, ասում են, առ այսօր ինչ-որ մեկը պահպանում է։
ԱՎԱ ԱՐԴՈ
