ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԸՆԾԱՆ

Մի ընծան՝ երջանկություն է, մյուսը՝ անեծք, իսկ երրորդը՝ ճակատագիր։

Հին ժամանակներում մարդկանց պատմվում էր մի առասպել։ Չի կարելի ասել որ հորինված էր այն, բայց դե ճշմարտությանն էլ այնքան նման չէր։ Չնայած, որ դա էլ կարևոր չի։ Կարևոր է այն, որ մարդիկ հավատում էին այդ առասպելին, իսկ եթե հավատում էին, նշանակում է պատմողները չէին ստում։

Իսկ առասպելը պատմում էր այն մասին, որ տաս տարին մեկ, ստորգետնյա թագավորության ընդերքից,

...բարձրանում է մի թանկարժեք ծաղիկ։ Այրվում է այն արևից վառ, ալ կարմիր կրակով խաղում են նրա ադամանդե թերթիկներում կայծերը՝ հրաշք է ու միայն։ Շատերն են փնտրում այդ ծաղիկը, քչերն էն, իրականում այն գտնում։ Եվ նրանց, ով գտնում էր, չգիտես խղճաս, թե նրանց հետ ուրախանաս… Այստեղ, ինչպես ասում են միայն աստված գիտի։ Փնտրում են հրաշք ծաղիկը մի նպատակով՝ նրա միջոցով իշխանություն ու ուժ ունենալու։ Իսկ այ ինչ իշխանություն է և ինչ ուժ, առասպելն այդ մասին լռում է։

Եվ ահա, այդ ամենաթանկարժեք ծաղիկը փնտրելու ուղևորվեց Զախարը։ Ախր կարծես թե աղքատ էլ չէր տղան, կարծես թե տունը՝ լի էր, ու ինքն էլ նախանձելի փեսացու էր, ձեռքից էլ ամեն բան գալիս էր։ Ինչպես ասում են՝ ապրի երջանիկ, էլ ինչ է պետք։ բայց ոչ, գլուխն էր մտել, որ անպայման պետք է գտնի նա կարմիր ծաղիկը։

- Ինչ ես կարող եմ, դա բոլորն են կարող, - ասում էր նա։ - Իսկ ես ուզում եմ այնպիսի շնորհ ունենալ, որը ոչ ոք չունի։ Մի՞թե դա վատ ցանկություն է։ Ախր օգուտի համար չեմ փնտրում ես այդ ծաղիկն այլ գիտելիքների համար

Հիմար, էլ ինչ ասես։ Մյուսները, ովքեր ավելի խելացի են, նույնիսկ մոռացել են մտածել այդ պատմությունների մասին իսկ այդ տարօրինակ մարդը, ծաղկի հետևից խիտ անտառ գնաց, մեն-մենակ։

Թափառում էր Զախարը իր համար անտառում, ինքն էլ չգիտեր, թե ուր էր գնում՝ խեղդող ճահիճների մոտով, խոր ձորակների կողքով։ Ընկերներն իր մասին արդեն մտածել էլ էին մոռանում, իսկ նա ոչինչ՝ դիմանում էր։ Եվ ահա վերջապես, հեռվում բոցավառվեց ալ կարմիր հրացոլքը՝ բոցավառվեց ու անմիջապես էլ հանգավ։ Նետվեց այդ վայրի մոտ Զախարը և շշմեց՝ դարավոր եղևնիների միջև բարձրանում էր հսկայական քարե ծաղիկը, իսկ ծաղկի միձից այդ, կարծես թե հրաշքով, բոցավառվում էր կարմիր կրակը։ Թվում էր, թե ծաղիկը շնչում է, շարժելով իր յուրաքանչյուր թերթիկով։

- Դե ի՞նչ։ Սարսափելի՞ է, - բարձր հնչեց կարմիր ծաղկից ձայնը։

Անսպասելիությունից քար կտրեց Զախարը, բայց իրեն ձեռքը վերցնելով պատասխանեց՝

- Ոչ թե սարսափելի է, այլ անսպասելի։ Ինչի՞ց պետք է սարսափեմ։ Քարերը բանականություն ունեն, ու դա ինձ համար նորություն չէ։

- Անվա՞խ ես նշանակում է, - քմծիծաղ տվեց ծաղիկը։

- ԱՆվախը՝ անվախ չեմ, բայց ինձ վախեցնելը հեշտ գործ չէ։

- Էդպես ու հեշտ գործ չէ՞։ Մահկանացու ես դու, այդ պատճառով էլ վախը քո մեջ ի ծնե է դրված, այստեղ ոչինչ չես անի։ Եվ յուրաքանչյուր քո վախի համար պետք է վճարես, քանի որ թուլություն է այն։ Այ կվախենաս դու հիմա և ես քո արյունը կխմեմ մինչև վերջին կաթիլը, իսկ ինքս ավելի կկարմրեմ ու նախկինից ավելի վառ կդառնամ՝ որ առաջինն ես, ոչ վերջինը, ում ես անուշ եմ անում։ Կխմեմ ես քո արյունը, իսկ հոգիտ, հավերժ, ստորգետնյա թագավորությունում կբանտարկեմ՝ հալումաշ կլինի նա, աղավնյակը, այնտեղ դարեդար։ Դե ի՞նչ, սարսափելի չէ՞ քեզ, մահկանացու։

- Դե ինչպես չվախենամ այդպիսի չար խոսքերից, - մռայլվեց Զախարը։ - Իհարկե սարսափելի է։ Հո գերան չեմ ես, անշունչ ոչ էլ քար անվախ։ Ապրել, բոլորն են ուզում։ Իսկ այ հոգիս խնայելը՝ դա ամենակարևորն է։ Չնայած, մյուս կողմից էլ այ թե ինչպիսի անարդարություն է՝ ես քեզ մոտ էի գալիս ու նման վախի մասին ոչ գիտեի, ոչ էլ պատկերացնում էի։ Այնպես որ ոնց չես պտտում, իսկ այդ վախը, իմ մեջ դու խնեցրեցիր։ Եթե չլինեին քո խոսքերը, ես այդպես էլ անվախ կմնայի։

- Խորամանկ ես դու, եղբայր, - ծիծաղեց ծաղիկը։ - Դե ինչ, խորամանկությունը քեզ անպայման պետք կգա ստորգետնյա թագավորությունում։

Ասաց այդպես ծաղիկն ու նույն պահին, Զախարի ոտքերի տակ հողը ցնցվեց, երերվեց, սկսեց փլվել։ Զախարը և այսպես, և այնպես պտտվեց, շարժվեց, ուզում էր փախչել, բայց ուր՝ կուլ տվեց նրան հողը իր հետ վերցնելով նաև ալ կարմիր ծաղիկը։

Եվ ահա կանգնած է Զախարը կիսամթի մեջ, հողե կամարների տակ ու ինքն էլ չգիտե թե ինչ անի։ Իսկ այստեղ նրա առջև հայտնվում է մի չտեսնված գեղեցկության կին՝ նրա գլխին փայլում է թանկարժեք թագը, գեղեցկուհու ականջներին ադամանդե ականջողներ են փայլում, ձեռքերին՝ ապարանջաններ ու մատանիներ են կայծկլտում, նույնիսկ շորը ակնեղեն քարերից է ստեղծված և կոշիկները բյուրեղապակուց են՝ նուրբ ոտքերի վրա փայլում։ Նայում է գեղեցկուհին իր զմրուխտե աչքերով Զախարին, ժպտում է։

- Դե ի՞նչ ես շփոթվել, Զախար, - հարցնում է նա։ Մի՞թե չէիր սպասում, որ դու հենց իր, Մերիցայի հետ կհանդիպես։ Միգուցե հենց դրա՞ համար ես ստորգետնյա թագավորություն եկել։

Ցածր խոնարհվեց Մերիցայի առջև Զախարը։

- Քեզ, տիրուհի, հանդիպելը՝ մեծ պատիվ է, - ասում է նա։ - Միայն թե դրա համար չեմ ես ստորգետնյա թագավորություն իջել։ Չէի մտածում ես, տիրուհի, որ այս ամենը իմ համար այս կերպ կընթանա։ Ուզում էի ընդհամենը հարաշալի ծաղիկին տեսնել ու նրա ուժը զգալ, իսկ նա իր կամքով ինձ այստեղ քարշ տվեց։

- Իր կամքո՞վ ասում ես, - խոժոռվեց Մերիցան։ - Իսկ գիտե՞ս արդյոք դու, թե ինչ է լինում նրանց հետ, ում հաջողվում է գտնել իմ ստորգետնյա ծաղիկը։ Որոշների արյունն է նա խմում ու դրանով ապրում, իսկ մյուսներին ստորգետնյա ընդերքն է քարշ տալիս, որ ծառայեն հավատարիմ իրենց մարդկային ժամկետի ողջ ընթացքում՝ ինձ ծառայեն։ Կարծում ես հե՞շտ է ինձ մենակ, այսպիսի հարստության մասին հոգ տանելը, որտեղ յուրաքանչյուր փոքր քար՝ խոսող է, յուրաքանչյուրը մի պատմությամբ է լցված։ Եվ մինչև այդ քարերն իրենց զրույցներն են անում, պատմությունները պատմում, ստորգետնյա թագավորությունն ապրում է, իսկ թագավորության հետ էլ ապրում եմ ես։ Բայց հիմա արդեն ինձ հեշտ կլինի՝ դու իմ մոտ հայտնվեցիր, Զախար։ Դու լավ տղա ես, աշխատավոր՝ դու ինձ հավատարիմ օգնական կդառնաս։ Իսկ ես քեզ մեծ շնորհ կընծայեմ՝ կսովորեցնեմ քեզ լսել իմ քարերի ձայները։ Ոչ մի պատմություն, ոչ մի պատմվածք նրանց, քեզանից չի պլստա։ Կդառնաս դու ստորգետնյա թագավորության տերը, ինձ հետ հավասար, մինչև այն պահը, երբ մահը չգա քո հետևից։

Այ այսպես Զախարը չտեսնված իշխանություն ու մեծ շնորհ ձեռք բերեց։ Եվ լսում էր նա թանկարժեք քարերի ձայները։ Մի տարի լսեց, մյուսը, երրորդը՝ մի տաս տարի ամենաքիչն այդպես։ Ու զգում է Զախարը՝ այլևս ուժ չունի այդպես ապրելու։ կարծես թե և կարևոր ու անհրաժեշտ գործով է զբաղված, բայց միևնույն ժամանակ կարծես թե բոլորովին չի ապրում, իրսկ իր կյանքը մատերի արանքով հոսում է, ավազի նման։

- Խնայիր ինձ, տիրուհի, - ծնկի իջավ Մերիցայի առջև Զախարը։ - Ազատ արձակիր դու ինձ։ Դու չես ինձ կյանք տվել, դու էլ չես կարող այն կործանել։ Չեմ կարող ես այլևս լսել քարերի ձայները։ Տուն եմ ես ուզում, մարդկանց մոտ, աստծո լույսին եմ ուզում նայել գոնե մի աչքով, արևի ճառագայթ տեսնեմ։ Ախր ոչ մի վատ բան ես քեզ չեմ արել, ինչի՞ համար ես դու ինձ պատժում, կարծես մի մարդասպանի կամ ավազակի։

- Այո, - խոժոռվեց Մերիցան, - բայց արագ դու քո շնորհից հրաժարվեցիր Զախար, ու այդ շնորհը՝ որպես պատիժ ընկալեցիր։ Մի՞ թե մտածում ես, որ ցանկացած մարդու է այդպիսի պատիվ բաժին ընկնում՝ իմ քարերի իմաստությունն ըմբռնել։ Դե ինչ, թող քո ասածով լինի։ Չես ուզում իմ ընծան, ինչպես ուզում ես։ Միայն թե ես չեմ այն քեզանից վերցնելու։ Եթե ինքդ հետ կսովորես լսել իմ ստորգետնյա հարստությունը, կդառնաս ազատ մարդ ու քո կյանքը կապրես բոլորի պես։ Իսկ եթե չկարողանաս, այն ժամանակ, Զախար, զգուշացիր՝ քարշ կտամ ես քեզ իմ թագավորության ամենախորքերը ու լսելու ես դու իմ քարերի պատմությունները դարերով։

- Ամեն ինչի համաձայն եմ ես տիրուհի, - ուրախացավ Զախարը։ - Ամեն պայմանի։ Միայն թե բաց թող ինձ։

- Սպասիր, այդպես մի շտապիր։ Դեռ ամեն ինչ չեմ ասել։ Բաց թողելը՝ բաց կթողնեմ քեզ։ Միայն հիշիր՝ չես ունենա դու մարդկային երջանկություն ու հասարակ մարդ դու չես կարողանա դառնալ։ Ինչպես եղել ես ստորգետնյա հարստության տերը, այդպես էլ կմնաս։ Ակնեղենը, Զախար, ինքը քո ձեռքը կգա, դրանից դու չես կարող փրկվել կամ ազատվել։ Այ այդ անեծքը կամ շնորհը ինքդ հաղթահարիր։ Իսկ եթե մարդկանցից մեկը քեզ թանկարժեք քար բերի ու լսես դու այդ քարի ձայնը, նույն պահին կխմի ալ կարմիր ծաղիկը արյունը այդ մարդուց, մինչև վերջին կաթիլը։

- Բայց ինչպե՞ս, տիրուհի, - համարյա լաց եղավ Զախարը։ - Ախր ձեռքերս ու ոտքերս կապու՞մ ես։ Էդ ի՞նչ կյանք է ինձ սպասում։

- Իսկ գիտելիքներն ու իշխանությունը երբեք հեշտ չեն տրվել, - ծիծաղեց Մերիցան։ - Սովորիր կենդանի մնալ։ Իսկ ավելի լավ է սովորիր չլսել, այդժամ կփրկվես։ Իսկ հիմա չքվիր աչքիցս։

Եվ նույն պահին Զախարը հայտնվեց լայնարձակ դաշտի մեջտեղում։ Նրա գլխավերևում արևն էր վառ լուսավորում և երկինքն էր անհուն իր կապույտով լողում։ Ծնկի իջավ Զախարն ու լաց եղավ։ Երջանկությունից լաց եղավ, որ կրկին լույս է տեսնում, օր կրկին հարազատ օդն է շնչում։

Անցավ ժամանակ։ Զախարն ամուսնացավ, իսկ ակնեղենի ու Մերիցայի մասին բոլորովին մոռացավ։ Արդեն մտածում էր, թե ձերբազատվել է այդ անիծված շնորհից։ Իսկ այստեղ, կինն է վազում նրա մոտ, Կատերինան, իսկ ափի մեջ նրա հասպիս է կրակով այրվում։

- Նայիր, Զախար, - ուրախանում է Կատերինան, - թե ինչ հարստություն եմ ես գտել։ Չես հավատա, կարծես թե այս քարը ինձ էր սպասում։ Ընկած էր, ամբողջությամբ իմ ոտքերի տակ։ Ես էլ վերցրեցի ու արագ տուն վազեցի։

Հենց տեսավ այդ քարը Զախարը, գունատվեց վայրկենական, ցնցվեց։ Ու լսում է նա, խոսեց նրա հետ քարը։ Աչքը չհասցրեց թարթել Զախարը, որ Կատերինան մահացած ընկավ նրա ոտքերի մոտ, չոր, մի արյան կաթիլ չկար նրա մեջ։

Սարսափահար փախավ Զախարը, ու աչքն էր կտրում։ Մի օր վազեց, մյուսը, անցավ անտառի թավուտներով ու խլուտներով, ճահիճների խրուտներով՝ ձեռքերը վնասեց, գոռալուց՝ խռպոտեց։ Ընկավ Զախարը հողին, պառկել է, իսկ ամեն կողմից միայն ակնեղենի ձայներն է լսում։ Ու այդ ձայները մանկական ձայնով է ընդհատվում։ Ոտքի թռավ Զախարը։ Տեսնում է ծառերի մեջ մի աղջնակ է կանգնած, երեսից արցունքներն է մաքրում, մոլորվել է՝ այլ կարծիք չկա։

Մոտեցավ նրան Զախարը, սկսեց հարցուփորձ անել, որտեղից է, անունն ինչ է, ովքեր են նրա ծնողները։ Ամեն բան իմացավ՝ և որ աղջկա անունը Ալյոնա է, որ մնացել է առանց հոր ու մոր, երկար է փնտրել նրանց ու մոլորվել է, որ հեռու չի ապրում, մի փոքրիկ գյուղակում։ Բռնեց աղջնակի ձեռքը Զախարը ու տուն տարավ։ Իսկ աղջնակը պարզվեց, որ ուրախ, շատախոս էր, իսկ ձայնը այնքան զրնգուն։ Նա Զախարի շուրջը թռչկոտում է, ծաղիկներ է հավաքում։ Զախարը նայում է Ալյոնուշկային ու նրա սիրտը լույսով է լցվում՝ այս է երջանկությունը։ Ալյոնան ծաղիկներ է հավաքում, մեկ էլ տեսավ՝ ինչ-որ բան փայլեց խոտերի մեջ։ Վերցրեց նա իր չտեսնված գտածոն ու երջանիկ վազեց Զախարի մոտ՝

- Տես, - ասում է, - թե ինչ գեղեցիկ քր եմ գտել։

Նայեց Զախարը, իսկ Ալյոնայի ափի մեջ զմրուխտ է։ հափշտակեց Զախարը այդ անիծված քարը աղջկա ձեռքից, միայն թե արդեն ուշ էր՝ լսեց նա գտնված քարի ձայնը։ Ու նույն պահին Ալյոնայի անշունչ մարմինը ընկավ գետին։ Սարսափելի գոռաց Զախարը, ոռնաց, սկսեց փախչել, բոլորովին խելքը գցեց՝ մի՞թե դա գործ էր, բոլորովին անմեղ երեխայի կործանելը։

- Կհեռանամ, - գոռում է։ - Բոլորից կհեռանամ։ Բարի մարդկանցից, որ այլևս ոչ ոքի չար բան չանեմ։

Եվ հեռացավ Զախարը ճահիճներ։

- Գոնե այնտեղ ոչ ոք ինձ չի գտնի ու չի փնտրի, - այդպես դատեց նա։ - Եվ թող լինի, ինչ լինելու է։

Եվ այսպես, գորտերի ու օձերի մեջ էլ մնաց ապրելու Զախարը։ Ակնեղեն նրա աչքին չեր ընկնում, նրանց ձայնն էլ նա չէր լսում։ ՈՒրախացավ կարծես Զախարը՝ մի՞թե վերջ եկավ իր տանջանքներին։ Բայց այդպես չէր՝ լսում է նա, որ ճահճով մեկը ծանր ձեռնափայտով է խփում, գորտերին ու օձերին վախեցնում։ Շրջվեց Զախարը՝ սատանան է իր առջև կանգնած, իսկ սատանայի աչքերը՝ երկու հրեղեն գունագեղ քար։ Կրակ է շնչում սատանան աչքերով ու ծուռ քմծիծաղ տալիս։ Ու լսում է Զախարը, որ խոսում են քարերը նրա հետ, որոնք սատանային որպես աչքեր էին ծառայում։ Իսկ սատանան հռհռում է։ Իրեն ինչ՝ նրանից, անմահից, արյուն չես խմի, հոգին էլ չես գողանա։ Զախարի կողքին թռչկոտեց սատանան, սուզվեց ճահիճը, իսկ ճիմի վրա մնացին ընկած նրա երկու աչքերը, երկու թանկարժեք քարեր։ Եվ խոսում էին այդ քարերն առանց լռելու։ Քարերը, ում հավերժ տերն էր Զախարը։

ԱՎԱ ԱՐԴՈ