ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՈՍԿԵ ՕՁԵՐԻ ԹԱԳՈւՀԻՆ։ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՄԱՏԱՆԻՆ։

Ոսկին կուրացնում է, սերը կործանում է, երջանկությունը խլում է, կյանքը վերցնում է։

Ում մոտ հարստությունը հեշտությամբ է գալիս, նրան բարդ ճակատագիր է սպասվում։

Հին պատմություն է սա, բայց մարդիկ այն հիշում են։

Մի անգամ ստորերկրյա Թագուհին ցանկացավ որպես իր հավատարիմ ծառա ունենալ գեղատեսիլ Իլյաին։

Մի անգամ նա տեսել էր նրան ու այլևս իր հետ ոչինչ անել չէր կարողանում – շատ էր նրանով հրապուրվել։ Բայց այ քեզ դժբախտություն՝ Իլյան այնպիսի կին ուներ, որն իր գեղեցկությամբ Թագուհուն չէր զիջում։ Սիրում էր իր կնոջը Իլյան, նրա համար բան չէր խնայում։ Ինչ ասես չնախաձեռնեց Թագուհին, անչափ գեղեցկացած Իլյաին էր մոտենում, խոսում էր նրա հետ քնքշորեն, իսկ վերջինս կարծես թե ոչ ոքի չէր էլ նկատում, բացի իր Նատալյաից։

«Թող այդպես լինի, - մտածում է Թագուհին, - խաբեությամբ ես կստանամ քո սերը, Իլյուշա»

Վերածվեց Թագուհին ոսկե օձի և պառկեց ճանապարհին՝ արևի տակ ջերմանալու։ Իսկ այդ ճանապարհով Նատալյան է անցնում։ Նկատեց նա օձին – վախեցավ։ Սակայն հետո երբ ուշադիր նայեց, տեսավ, որ օձը ոսկյա է, իսկ նրա գլխին թագն է փայլում։

- Մի վախեցիր ինձանից, գեղեցկուհի, - քնքշությամբ ասաց օձը։ - Պառկել եմ արևին, տաքանում եմ։ Ոչ մի վատ բան քեզ չեմ անի։ Ընդհակառակը, ես քեզ կախարդական մատանի կընծայեմ քո չտեսնված գեղեցկության համար։ Վերցրու մատանին, այն իմ թագի մեջ է թաքցրած։

Հավատաց օձին Նատալյան, ձեռքը տարավ թագին և այնտեղից հանեց ոսկե մատանին։

- Հագիր մատանին մատիդ, - սովորեցրեց նրան օձը։ - Այս մատանին հասարակ չէ – կախարդական է։ Այն բաց է անում ստորերկրյա թագավորության դուռը։ Բան պետք լինի – արի՝ թե խորհրդով, թե ոսկեվ կընծայեմ քեզ։ Կապրես դու ամուսնուդ հետ լիության և բարեկեցության մեջ։

Ուրախացավ նատալյան, մատանին մատին դրեց և երջանիկ վազ տվեց տուն։ Ամեն բան ամուսնուն պատմեց՝ մատանու և ոսկե օձի հետ հանդիպման մասին։ Իլյան չհակաճառեց՝ երբ բարիքն ինքն իր ոտքով է քո ձեռքը գալիս, ինչու՞ դրանից հրաժարվես։

Եվ լիության մեջ ապրեցին Նատալյան և Իլյան, հարուստ ու երջանիկ։ Մարդիկ նայում են նրանց – զարմանում են, չեն կարողանում հասկանալ, թե որտեղից այսքան հարստություն, այս հասարակ մարդկանց գլխին թափվեց։ Սակայն այսպես էին դատում՝ եթե գեղեցկությունն ու խելքը տրված է, ինչու չհարստանան։ Ասում էին՝ «Նատալյան իմաստուն է ու խելացի, ոչ ըստ իր տարիքի – Աստված է ուզում, որ նա հարուստ ապրի»։

Այդ ամենն այդպես էր։ Միայն թե Նատալյաի խելքն ու իմաստությունը, ոչ այլ ինչ էր, քան ոսկե օձերի թագուհու շնորհը։ Վերջինս միշտ օգնում էր աղջկան, մեկ խորհրդով, մեկ ոսկով – երբեք չէր մերժում։

Մի անգամ Նատալյան եկավ օձի մոտ, իսկ օձը նրան ասում է՝

- Վերադարձրու, գեղեցկուհի, դու իմ մատանին։

- Ինչի՞ համար մայրիկ, այդպիսի անբարեհաճություն, - վախեցավ Նատալյան։ - Միգուցե՞ ինչ-որ բանով բարկացրել եմ քեզ։

- Ոչնչով, սիրելիս, դու ինձ չէիր կարող բարկացնել, - պատասխանեց օձը, - միայն թե ժամանակը մատանու սպառվեց։ Ամեն բան իր ժամկետն ունի։ Հանիր մատանին մատիցդ ու վերադարձրու ինձ։

Ափսոսաց Նատալյան վերադարձնել այդ կախարդական ընծան։ Ուզեցավ փախչել, բայց ուր՝ բոլոր կողմերից նրա վրա պառնալի ֆշշացնում էին օձերը, փաթաթվել էին նրա ոտքերին ու ձեռքերին ու ամուր բռնել խեղճին։

Իսկ ոսկե օձը, պոչը գետնին խփեց և ստորերկրյա Թագուհու վերածվեց։ Մոտեցավ Թագուհին Նատալյաին, մատանին մատից հանեց և իր մատին հագցրեց։ Նայում է Նատալյան իսկ Թագուհին նաև իր կերպարանքը ընդունեց։

- Ի՞նչ ես կարծում, կնկատի՞ քո ամուսինը նենգափոխումը, - ծիծաղեց Թագուհին։

- Նա ինձ սիրում է, - սարսափով գոռաց Նատալյան։ - Կհասկանա նա, որ դու ինքնակոչ ես։

Թագուհին միայն նախկինից ավելի ուժեղ ծիծաղեց ի պատասխան և առանց երակար մտածելու ճանապարհվեց տուն, հիմա արդեն իր ամուսնու՝ Իլյաի մոտ։ Իսկ Իլյան նենգափոխության մասին նույնիսկ չէր էլ կասկածում։ Ու ինչպես կասկածեր, եթե Թագուհին, երկու կաթիլ ջրի պես նման էր նատալյաին՝ դեմքով, խելով, և շարունակում էր տուն ոսկի բերել։

Այդպես էլ հավանաբար կապրեին իրենց համար Թագուհին ու Իլյան, եթե մի անգամ, անտառով գնալուց, չլսեր Իլյան իր կնոջ ձայնը, ով օգնության էր կանչում։ Վազեց նա Նատալյաի կանչի ուղղությամբ, ու հասավ մի բլուրի։ Նայում է Իլյան, իսկ այդ բլուրի վրա դուռ կա, որը քամուց տատանվում է։ Այդ դռնով էլ նա մտավ ստորերկրյա թագավորություն։ Քայլում է Իլյան կիսամթի մեջ, իսկ շուրջը պատերը, հատակն ու առաստաղը գունագեղ քարերով են փայլփլում, ոսկով շողշողում, արծաթով կայծկլտում, երկնքի խաղաղությամբ թրթռում, արյան կաթիլներով դողդղում։ Տեսնում է իր կինը, Նատալյան, ոչ կենդանի է, ոչ մեռած, ոտքից գլուխ թունավոր օձերով էր փաթաթված – ֆշշացնում են օձերը, թույլ չեն տալիս խեղճին ազատվել։ Եվ այստեղ հանկարծ լսում է Իլյան իր մեջքի ետևից իր Նատալյաի ձայնը՝

- Թագուհու արարքներն են սա, ոչ այլ ինչ։ Տեսնու՞մ ես թե ինչպես են օձերը նրան փաթաթված։ Այնտեղ որտեղ օձերն են, այնտեղ էլ ստորերկրյա Թագուհին։

Շուռ եկավ Իլյան, և ուղիղ իր առջև Նատալյան է կանգնած։ Աչքերին հավատալ չի կարողանում՝ ոչ այն է աչքերն են երկատվում, ոչ այն է ինչ-որ մեկի խաղերն էն սա, չարաճճիությունները։

- Սուտ է, - գոռաց իրական Նատալյան։ - Մի հավատա նրան, Իլյուշա։ Հենց նա էլ Թագուհին է։ Իմ կերպարանքն է ընդունել, իսկ ինձ այ այստեղ թողնել է մեռնեմ։ Օգնիր ինձ, սիրելիս։

- Մի լսիր նրան, Իլյա, - ասում է Թագուհին, - ստում է նա։ Ես քո իրական կինն եմ։

Բոլորովին մոլորվեց Իլյան։ Ինչ անի, չգիտի։ Թե ով է ստում երկուսից, չի կարողանում որոշել։ Ախր շատ նման են իրար, այնքան նման են։ Եվ հանկարծ հիշեց՝

- Նա է ձեզանից իմ կինը, - ասում է, - ում մատին ոսկե մատանի կա։

Իրենից գոհ ծիծաղեց Թագուհին, ցույց տվեց մատանին։ Գրկեց նրան Իլյան, մտածելով, որ նա իր իրական կինն է։ Իսկ Նատալյաին, այդ պահին օձերն էլ խեղդեցին։ Իսկ ստորերկրյա Թագուհին, վերածվեց ոսկե օձի և հրաժեշտի խոսք ֆշշացրեց՝

- Ոսկին ու հարստությունը կուրացնում են։

Այ այսպես։

Իսկ կախարդական մատանին առ այսօր անվնաս դրված է ստորերկրյա Թագուհու թագի մեջ, ո՞վ գիտի, էլ ում ձեռքը այն կընկնի…

ԱՎԱ ԱՐԴՈ