Տաք ավազներ, կիզիչ արև և անդառնալի կործանում, ահա թե ինչ էր սպասում Ճամփորդին, ով գնում էր անապատով։ Ոչ մի կաթիլ ջրի, ոչ մի փշուր կերակուրի, ոչ մի կայծ հույսի։ Մահ – այն ամենուր էր՝ յուրաքանչյուր ավազահատիկի մեջ, յուրաքանչյուր շիկացած ճառագայթի մեջ և այդ հեռավոր ու հիմա արդեն անօգուտ երկնքում։ Բայց այդ պահին Խամփորդի առջև մի զարմանալի կին հայտնվեց՝ գեղեցիկ, վեհ, նրա մարմինը զարդարված էր թանկարժեք քարերով, իսկ նրա գլխին փայլփլում էր ոսկե թագը։
- Ո՞վ ես դու, - իրեն չհնազանդվող շուրթերով արտաբերեց Ճամփորդը։
- Անապատի Թագուհին, - պատասխանեց գեղեցկուհին։ -Տուր ինձ քո ձեռքը և ես կփրկեմ քեզ։
Վերջին ուժերով Ճամփորդը ոտքի կանգնեց և ընկնելով Անապատի Թագուհու թևը, ճանապարհվեց դեպի իր անսպասելի փրկություն։ Եվ առջևում նա օազիս տեսավ։ Այստեղ կար ամեն բան՝ մրգատու ծառեր, գետեր պարզ ու վճիտ ջրերով, այստեղ մի կյանքի կղզյակ էր, անծայրածիր ավազների անդառնալի մահվան մեջ։
- Ապրիր այստեղ, - ասաց Անապատի Թագուհին՝ Ճամփորդին։ - Այս օազիսում ամեն ինչ կա քեզ համար։ Ամեն ինչ քոնն է։ Ապրիր, բայց հիշիր մի բան՝ երբեք մի կասկածիր այն բանում, որ այս ամենը գոյություն ունի։ Քո կասկածը կկործանի օազիսը, իսկ օազիսի հետ կկործանի նաև քեզ, քանզի անմիջապես կհայտնվես դու մեռած անապատի շիկացած ավազների մեջ։
Եվ Թագուհին անհետացավ։
Ու երկար չէր կարողանում հավատալ ճամփորդը իր հրաշքով փրկվելուն։ Եվ ամեն նոր օրը նա սկսում էր իր երախտիքը հայտնելով իր վեհ հյուրին, իրեն նվիրած կյանքի համար։
Բայց մի անգամ, նայելով օազիսի երբեք չթոռոմող ծառերին, Ճամփորդը անսպասելի մտածեց, որ այս ամենը կարող էր միրաժ, օդատեսիլ լինել։
- Ախր հրաշքներ չեն լինում, - մտածեց Ճամփորդը։ - Իսկ միրաժն անապատում – սովորական երևույթ է։
Եվ այդ պահին, ինչպես և զգուշացրել էր Թագուհին, օազիսը անհետացավ։ Եվ Ճամփորդը կրկին հայտնվեց մեռած, շիկացած ավազների մեջ։ Եվ այս անգամ, անզորությամբ ընկնելով ավազներին, Ճամփորդը միայն մի բանի մասին էր մտածում՝ թե ինչու՞ նա կասկածեց օազիսի գոյության մեջ, սակայն անապատի գոյության մեջ նա երբեք չկասկածեց...
ԱՎԱ ԱՐԴՈ
