ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Կախարդական սերմը» Ավա Արդո

Մի անգամ հաջողվեց պատանի Տամերին, մի կոխորդի մոտից ձեռք բերել մի սերմ։

- Այս սերմը հասարակ չէ, - զգուշացրեց կախարդը։ - Սերմից ծառ կաճի։ Երկար կապրես դու ի շնորհիվ այդ ծառի։ Այն՝ քո անմահության գրավականն է։ Բայց մի բան պետք է հիշես դու՝ եթե սերմը, որը ընկում ես, չաճի, կմահանաս դու։

Բերեց Տամերը կախարդական սերմը տուն, ու անմիջապես որոշեց հողի մեջ դնել,

բայց վերջին վայրկյանին փոշմանեց։ «Բա որ հանկարծ սառչի։ Ախր աաշուն է շուտով», - մտածեց պատանին ու թաքցրեց սերմը։

Անցավ աշունը, դրանից հետո էլ ցուրտ ձմեռը թռավ ու առվակներով վեջապես ալեկոծվեց պատանի գարունը։ Գարնանը հանեց Տամերը սերմը ու նոր որոշել էր այն տնկել, մեկ էլ կրկին կասկածեց։ «Իսկ ի՞նչ եթե ցրտահարություն լինի», - մտածեց նա։ Ու կրկին թաքցրեց սերմը։

Եկավ տաք ու վառ ամառը, երկար օրերով, կարճ գիշերներով, կանաչ սաղարթով, երգեցիկ թռչունների զրնգուն ձայներով։ Արդեն որերորդ անգամ հանեց կախարդական սերմը Տամերը, բայց այս անգամ էլ խիզախություն չունեցավ այն տնկել։ «Իսկ ինչ եթե երաշտ լինի, - մտածեց նա։ -Իմ սերմին, տաք արևը կկործանի»։

Շատ տարիներ անցան, շատ ձմեռներ ավարտվեցին, շատ գարուններ հալվեցին, շատ ջրեր հոսեցին, իսկ Տամերը, այդպես էլ, իր ողջ կյանքի ընթացքում չխիզախեց տնկել կախարդական սերմը։ Դողացող ձեռքերով արդեն ծեր, զառամյալ ծերունի Տամերը վերջին անգամ հանեց այն։ Դուրս եկավ շեմից, նայեց պայծառ արևին, կապույտ երկնքին ու դառը արցունք թափեց՝ չէր ուզում նա, ծերունին, մահանալ։

Եվ տեսնում է, որ ճանապարհով, դեպի իրեն է գալիս նույն կախարդը, ով ժամանակին նրան սերմն էր ընծայել։

- Եվ ինչու՞ դու չտնկեցիր քո ընծան, - քմծիծաղ տվեց կախարդը։ - Ախր ես քեզ անմահության հնարավորություն էի տվել։

Տամերը միայն հուսահատ կախեց գլուխը։

- Վախեցա ես, որ իմ սերմը չի ծլի։

- Հիմար, - ծիծաղեց ի պատասխան կախարդը։ - Չփորձեցիր դու երջանիկ լինել, չօգտագործեցիր դու քեզ տրված հնարավորությունը։ Չտնկեցիր դու սերմը, ու այն կորավ, կործանեցիր դու քո ընծան, քո անվճռականությամբ։ Մահացավ սերմը, չդառնալով լայասաղարթ ծառ, իսկ դու, զառանյալ ծերուկ, ապրում ես քո վեջին վայրկյանները։ Ի՞նչ շահեցիր դու։ Ի՞նչ գտար։ Միայն քո անմահության հնարավորությունը կորցրեցիր։

Իսկ հաջորդ օրը ծերունի Տամերը մահացավ։ Նրա ձեռքի ափից գլորվեց մի մանր սերմ ու հազիվ դիպչելով հողին փշրվեց ու հավերժ կորավ։

ԱՎԱ ԱՐԴՈ