Հովիվները տարբեր են լինում, բայց խնդիրը, որ նրանց առջև դրված է, մեկն է՝ հոտն արածացնել։ Այս հովիվը նույնպես պետք նույն բանն աներ։ Եվ նա դա անում էր, միայն թե ոչ այնպես, ինչպես բոլորը։ Ուրիշ հովիվները, նրանք ինչպես են՝ կնստեն լայնասաղարթ ծառի հովին ու կիսաքում կհետևեն իրեն հոտին։ Իսկ այս հովիվը, վերցնում էր ողջ հոտը ու ամեն օր, առանց հոգնելու նրանց հետ մի տեղից մյուսն էր անցնում։ Հարց է առաջանում՝ ինչու՞։ Ի՞նչ տարբերություն, թե որ ծառի տակ նստես ու որ բլուրից հետևես քո հոտին։ Միևնույն է բացի ոչխարներից նա այլ բան չէր տեսնում։
- Լսիր, - ծիծաղում էին նրա վրա ուրիշ հովիվներ, - դու ի՞նչ է ուզում ես, որ քո ոչխարները սնվեն տարբեր բլուրների խոտով։ Մտածում ես դրանից նրանց բուրդը ավելի խիտ կդառնա, իսկ միսն ավելի լա՞վը։
- Ոչինչ էլ ես չեմ մտածում, - բարկանում էր հովիվը։ - Ինձ ինչպես դուր է գալիս, այնպես էլ վարվում եմ։ Ձեր ի՞նչ գործն է։
Միայն թե չէին լռում այդ զրույցներն ու չէին լռում նաև ծաղրանքները։ Արդեն ողջ ագարակը ծիծաղում էր տարօրինակ հովվի վրա։ Հովիվն ինքն էլ արդեն սկսեց մտածել, թե իրոք, ինչու՞ է նա տեղից տեղ գնում, իր հետևից հոտը տանելով։ Ի՞նչ է դա իրեն տալիս։ Նա նույնիսկ փորձեց նստել ամեն օր նույն վայրում, բայց անյնպես ուժասպառ եղավ, և ոչխարներն էլ նկատելի սկսեցին նյարդայնանալ, կարծես թե չկարողացան հասկանալ, թե ինչու է իրենց պահակը արմատակալել մի տեղում։
Չէր կարողանում հովիվը հանգիստ ապրել, այդ պատճառով էլ որոշեց խորհուրդ վերցնել տեղացի ծերունուց։ Ծերունին այդ այնքան հին էր, որ թվում էր թե ամբողջովին մամռով է պատված, բազդարյա ծառի նման։
- Լսիր, - ծերունուն դիմեց հովիվը, - ասում են, դու իմաստուն ես, հուշիր ինձ, թե ի՞նչը իմ մոտ այնպես չէ, ինչու՞ ես այնպիսին չեմ, ինչպես մնացած հովիվները։
Ծերունին մռայլ բարձրացրեց ունքերը, թքեց, ծանր շունչ քաշեց ու հարցրեց՝
- Քեզ պատասխանը պետք է քեզ համար, թե՞ մարդկանց։
Հովիվը շփոթվեց։
- Չգիտեմ, - ասում է։
- Այ երբ կիմանաս, այն ժամանակ էլ կգաս, - գոռաց նրա վրա ծերունին։
- Ինձ համար, - արագ դուրս տվեց հովիվը։
- Դե եթե քեզ համար, - հանգստացավ ծերունին, - ուրեմն լսիր։ Երբ կանգնած ես բլուրի վրա, թվում է, թե ողջ աշխարհը փռված է քո առջև։ Ահա այն՝ երկրի ոչ մեծ կտորի վրա, հեռավոր ծառերի ատամներում։ Այդ այն նույն աշխարհն է, որը դու նկատում ես, անթարթ հետևելով քո հոտին։
Բայց եթե շուռ գաս կամ հայացքդ մի ոչխարից մյուսին դարձնես, քո աշխարհը կմեծանա, քո առջև բաց անելով նոր մի մաս։
Ու կան նաև այլ բլուրներ, ու նրանց վրա բացվում են անծայրածիր աշխարհի նոր մասեր։ Ինչ-որ մեկի համար ողջ աշխարհը՝ դա մի փոքրիկ կետ է։ Դրանց մի բլուրն էլ է բավական, մի ծառը ու անշարժ արածող հոտը։ Իսկ որոշների համար, ողջ աշխարհը, դա բլուրների անվերջ համակցություն է՝ հարյուրավոր, հազարավոր։ Ու այդպիսի հովիվների ոչխարները ոչ թե պասիվ կանգնած են իրենց տեղում, այլ անվերջ շարժվում են, վազում, խաղում են, իսկ հովիվներն էլ նրանց անխոնջ հետևում են, աչքերով անցնելով այդ ընթացքում ողջ շրջակա միջավայրը։ Եվ այսպես, արդյո՞ք տարբերություն կա հովվի աշխարհի մեծության, ով ողջ կյանքը նստած է մի ծառի տակ, մի բլուրի վրա և հովվի, ով անխոնջ մի տեղից մյուսն է գնում։ Այսպիսի պատասխանը քեզ բավարա՞ր է։
Հովիվը մտքերի մեջ ընկավ։
- Իսկ ո՞րն էր «մարդկանց համար» պատասխանը, - հարցրեց նա։
- Իսկ դա քեզ դեռևս պե՞տք է, - խոժոռվեց ծերունին։
- Ոչ, - ծիծաղեց հովիվը։ - Այն այլևս իմաստ չունի։
- Դե ուրեմն գնա ու քո գործով զբաղվիր։
Մարդիկ դեռևս երկար ծիծաղեցին հովվի վրա, բայց հասկանալով, որ վերջինս այդ ծաղրանքների նկատմամբ անտարբեր է, լռեցին, ու նույնիսկ սկսեցին մտածել, որ այդ հովվի հոտի ոչխարները և՛ ավելի շատ բուրդ են տալիս, և՛ դրանց միսն է շատ ավելի համեղ։ Իսկ ի՞նչը կարող է ավելի լավը լինել մարդկանց կարծիքի համար։
ԱՎԱ ԱՐԴՈ