Մի անգամ, ընկերներ շրջապատում, մի հարգարժան սենյոր, ով հայտնի էր իր գրամոլությամբ և նրանով որ հետաքրքիր պատմություններ էր պատմում, սկսեց բորբոքված ապացուցել, որ նախկինում ինքը ոչ մի անգամ ապրել է այս աշխարհում:
Որպեսզի իր խոսքերին ավելի մեծ կշիռ տա, նա իր խոսքերը հիմնավորեց հին իմաստուն և գիտնական Պյութագորասի հայտնի արտահայտությամբ:
Սակայն նրա ընկերներից մեկը միևնույնն է ծաղրում էր նրան, խայթող նկատողություններ անելով և խանգարում էր նրան վերջացնել իր պատմությունը:
Հին փիլիսոփայության համակրողը վերջ ի վերջո զայրացավ և որոշելով հանդարտեցնել ծաղրողին հայտարարեց:
- Ի ապացույց իմ ճշմարտացիության, հիշում եմ, որ այն հին ժամանակներում, Դու, անկիրթ, հասարակ ջաղացպան էիր:
Այս խոսքերը ակնհայտորեն խոցեցին նրա ընկերոջը, սակայն վերջինս նրանցից չէր, որ լեզվից քաշեին:
- Իսկ ո՞վ է քեզ հետ վիճում: Դու միշտ էլ բացարձակ ճշմարտացի ես, - պատասխանեց նա: - Ես լավ եմ հիշում, որ նույն ժամանակներում, բարեկամս, դու այն ավանակն էիր, որը ցորենով լի պարկերը իմ ջրաղացն էր բերում:
Լեոնարդո դա Վինչի