Կար չկար մի աղքատ արհեստավոր կար: Իր արհեստանոցում աշխատելուց հետո, նա երբեմն այցելում էր ոչ հեռու ապրող մի հարուստ սենյորի: Արհեստավորը թակում էր դուռը, զգուշությամբ ներս մտնում և հայտնվելով հարուստ պալատներում անվանի պարոնի առջև, հանում էր իր գլխարկը և հարգարժան գլուխ տալիս:
- Ի՞նչ է Քեզ ինձանից պետք, եղբայր, - հարցրեց նրան մի անգամ տանտերը: - Տեսնում եմ, որ Դու միայն գալիս ես, ինձ այցելում, հարգարժան խոնարհվում ես իսկ հետո լուռ խոնարհվում ես ոչինչ չասելով: Եթե Դու ինչ որ բանի կարիք ունես, ապա բարի եղիր, խնդրիր, մի ամաչիր:
- Շնորհակալ եմ Ձեզ, Ձերդ պայծառափայլություն, - հարգանքով պատասխանեց արհեստավորը: - Ես գալիս եմ Ձեզ մոտ, որպեսզի սիրտս թեթևացնեմ և տեսնեմ, թե ինչպես է ապրում հարուստ մարդը: Այսպիսի շքեղություն կարող ենք թույլ տալ միայն մենք՝ ռամիկներս: Ցավոք սրտի, Դուք, հարգարժան սենյորներդ, զրկված եք այդ շնորհից և տեղ չունեք Ձեր սիրտը թեթևացնելու, քանզի Ձեր շրջակայքում միայն ինձ նման աղքատներ են ապրում:
Լեոնարդո դա Վինչի