ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Լուսինն ու Ոստրեն

Ոստրեն մինչև ականջները սիրահարվել էր Լուսնին: Կախարդվածի պես նա սիրահարված աչքերով ժամերով նայում էր գիշերային լուսատուին:

Դարան մտած շատակեր Ծովախեցգետինը նկատեց, որ ամեն անգամ, երբ Լուսինը դուրս է լողում ամպերի ետևից, բերանբաց Ոստրեն, մոռանալով ամեն բան, դուրս է գալիս իր պատյանից: Եվ նա որոշեց վերջինիս խժռել:

Մի անգամ գիշերը, երբ Լուսինը նոր էր դուրս եկել և Ոստրեն իր սովորության համաձայն բերանը բացած հայացքը հառել էր նրա վրա, Ծովախեցգետինը իր ճանկը մի քար վերցրեց, և ինչ-որ հնարքով այն նետեց Ոստրեի պատյանի մեջ: Լուսնի լույսի սիրահարը փորձեց ներս մտնել պատյանն ու իր հետևից փակել իր մարգարտագույն տան փեղկը, սակայն արդեն ուշ էր՝ նետված քարն խանգարեց թշվառին:

Նման ճակատագիր է սպառնում յուրաքանչյուրին, ով չի կարողանում թաքուն պահել իր նվիրական զգացմունքները: Ուրիշի գաղտնիքը որսող աչքեր և ականջներ միշտ էլ կգտնվեն:




Լեոնարդո դա Վինչի