Ապակի փչելու արհեստանոցում աշխատանքը եռում էր և ահռելի վառարանի մեջ կրակը չէր հանգում՝ ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը: Բազմաթիվ գեղեցիկ իրեր էին ստեղծում վարպետները, ովքեր իրենց շնչով հրաշագեղ ձև էին տալիս հալված ապակու զանգվածին:
Մի անգամ, վառարանում բորբոքված կրակը, նկատեց ենթավարպետներից ինչ-որ մեկի կողմից մոռացված վառվող մոմը, որն դրված էր մի խոշոր բրոնզե մոմակալի մեջ: Նա անմիջապես ցանկություն ունեցավ կուլ տալ մոմի այդ թույլ ճրագը:
Եվ ահա խարույկից, ֆշշոցով դուրս պրծավ կապույտ Բոցը: Մի կողմ ընկրկելով ծխնելույզի քարշից, հնարամտորեն նա դուրս պրծավ վառարանի նեղ անցքից, վրա պրծավ իրենից ոչ հեռու կանգնած մոմի վրա և սկսեց ագահությամբ նրան լափել:
Անկուշտ Բոցը մի վայրկյանում կուլ տվեց փխրուն մոմին:
Սակայն չցանկանալով նրա հետ զոհվել, նա փորձեց վերադառնալ հայրենի օջախ: բայց որքան էլ որ նա օգնություն չէր խնդրում վառարանում գտնվող իր եղբայրներից, որքան էլ որ չէր ոլորվում և ճկվում հոգեվարքի մեջ, նրան այդպես էլ չհաջողվեց դուրս պրծնել հալած մոմի բռնունակ գրկից:
գոռալով, լաց լինելով և չարությունից ֆշշացնելով, բոցը վերջ ի վերջո շնչահեղձ եղավ և վեր ածվեց կծու ծխի: Իսկ վառարանի մեջ դեռ երկար ուրախ ճրթճրթում էին փայտե քոթուկները, կրակելով բազմագույն կայծերով, և միահամուռ պարում էին կրակի լեզուները:
Լեոնարդո դա Վինչի