ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

— Ինչ անարդար է կյանքը, — բողոքեց աշակերտը:

— Ինչու՞ ես այդպես որոշել, — խորամանկ ժպիտով ասաց Ուսուցիչը:

— Ես միշտ կաթը գնում եմ նույն կնոջ մոտից: Կաթը միշտ թարմ է, յուղալի և ոչ շատ թանկ: Երեկ առավոտյան, շուկայի ճանապարհին մտքերով ընկա, և իմ ձին ուրիշ նրբանցք մտավ: Ստիպված եղա շատ երկար այնտեղից դուրս պրծնել: Հիմար կենդանին համառում էր և չէր ուզում ավելի արագ գնալ: Ես մտահոգված էի, որ կուշանամ, այդ պատճառով էլ ստիպված եղա շտապել և ինքս վազել: Եվ իհարկե

ամբողջ կաթն արդեն գնել էին, իսկ ուրշ վաճառողների կաթն ինձ չէր գրավում, այդ պատճառով էլ ես վազեցի այդ կնոջ մոտից վերջինը գնած մի պարոնի ետևից և նրանից հետ գնեցի կաթը երեք անգամ թանկ գնով:

— Քո ցանկությունը կատարվեց, այդ պատճառո՞վ է կյանքն անարդար, — զարմացավ ծերունին:

— Կաթն անհամ էր, դրանից բացի էլ ես ողջ գիշեր տանջվեցի ստամոքսի ցավից, — շփոթված ասաց տղան:

— Հասկանալի է, — ծիծաղեց ուսուցիչը: — Դու ստացար այն, ինչ ուզում էիր, սակայն դժգոհ մնացիր արդյունքից: Եվ ողջ աշխարհը մեղավոր դառավ, չնայած որ համառորեն քեզ հեռու էր պահում այդ գնումից: Դաս քաղիր սրանից և քո խելացի ձիուն մի համով վարսակ գնիր: