Ապրում էին մի անգամ հայրը մոր հետ։ Եվ ունեին նրանք որդի, որը չէր առանձնանում իր զիջողականությամբ, լսողությամբ, նպատակասլացությամբ, կարգապահության նկատմամբ սիրով և այլ որակներով, որոնք սովորաբար սպասում են լսող երեխաներից։ Հայրը համարում էր, որ որդուն պետք է խստության և անվերապահ ենթարկվողականության մեջ դաստիարակել։ Իսկ մայրը, որդուն թույլ էր տալիս համարյա ամեն բան և միայն երբ վերջինիս արարքները անցնում էին բոլոր սահմանները,
լուռ լաց էր լինում իր սենյակում, շարունակելով համարել, որ միայն սիրով և խնդրանքներով կարելի է ամեն ինչի հասնել։
Ծնողները մշտապես վիճում էին իրար հետ այն բանի շուրջ, թե ում դաստիարակությունն է օգտակար իսկ որինը՝ վնասակար երեխայի համար։ Մայրը համարում էր, որ հայրը ճնշում է որդու անձը, իսկ հայրը համարում էր, որ մայրը էգոիստ և ծույլ է մեծացնում։ Մայրը արգելում էր հորը իրացնել իր դաստիարակչական պլանները, իսկ հայրը դրդում էր մորն ավելի վճռական լինել և որդուն բացիթող չանել։
Անցան տարիներ, և որդին դառավ… այնպիսին, ինչպիսին դառավ։ Եվ նրա ծնողները այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչը բերեց նրան այդ վիճակի՝ մեկի ավելորդ գործողությունները, թե մյուսի անբավարար գործողությունները։
Անդրեյ Յակուշև
