ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Կախարդական տնակը»

Կախարդական տնակ կա և լի է այն տնտեսությամբ։

Կա նրա մեջ աղաց, կա այնտեղ նաև խոհանոց, որտեղ օր ու գիշեր տաք կերակուր է պատրաստվում։ Այդ տնակն ու բազմաթիվ միջանցքներ ու անցումներ և ճարպիկ փոքրիկ ծառաները դրանցով առաքում են տաք կերակուրը՝ տան բոլոր անկյուններ։ Այդ տանը կա մի անդադրում տնտեսվար։ Չի քնում նա ոչ գիշերը, ոչ էլ ցերեկը, ոչ մի րոպե՝

տուկ - տուկ խփում է նա անդադար — և քշում է նա ճարպիկ ծառաներին տան բոլոր անկյուններ, որտեղ կերակրի, խմելու կամ ջերմության կարիք կա։ Այդ տանը կա մի լայնարձակ դահլիճ, որտեղ ազատ մտնում է մաքուր օդը։ Կան երկու լուսավոր պատուհաններ՝ ծածկոցափեղկերով՝ գիշերն այդ փեղկերը փակվում են, ցերեկը՝ բացվում։

Տանն ապրում է անտեսանելի տիրուհին։ Այդ տիրուհին չի երևում, բայց նա է այդ ամենը կազմակերպում ու ամեն բան կենդանացնում՝ նրա համար է տնտեսվարն իրար անցնում, նրա համար են աշխատում փոքրիկ ծառաները, նա է նայում այդ լուսավոր պատուհաններից, բարձրացնում և իջեցնում փեղկերը։

Կհեռանա տիրուհին տնից և ամեն բան կլռի՝ տնտեսվարը կդադարի խփել, ծառաները կանգ կառնեն անցումներում և ամբողջ տնակում կլինի լուռ, դատարկ ու սառը, իսկ պատուհանափեղկերը կփակեն պատուհանները։

Իսկ ու՞ր է հեռանում տիրուհին։ Այնտեղ, որտեղից եկել է — երկինք։ Երկրի վրա նա միայն հյուր է, իսկ տնակն առանց տիրուհու փոշեցրիվ կգա։

Կոնստանտին Ուշինսկիյ

 
 

Այժմ կայքը դիտում են 117 հյուր