Մի մարդ եկավ մի փոքր քաղաք։ Անցնելով փողոցներով նա տեսավ մի թաղման թափոր, բաղկացած 4 հոգուց։ Նա գնաց թափորի հետևից մինչև գերեզմանոց։ Երբ թաղման արարողությունն ավարտվեց, գերեզմանի կողքին մի կին մնաց, ով նստել ու ժպտում էր։ Մարդը մոտեցավ նրան ու հարցրեց՝
— Ինչու՞ եք դուք ժպտում։
Եվ կինը պատասխանեց՝
— Ես հենց նոր թաղեցի իմ որդուն։ Մի քանի օր առաջ նա ծանր հիվանդացավ և մահվանից առաջ ինձ պատվիրեց՝ «Ոչ ոքի չկանչես թաղմանը, որովհետև միևնույն է ոչ ոք չի գա, քանի որ ես գող եմ եղել, մարդկանց նեղացրել եմ, հարբել եմ, ոչ ոքի չեմ լսել և մարդիկ ինձ ատելու են իմ արարքների համար։ Աստծո անունը գրի այս մատանու վրա, գրի որ նա միասնական է, փաթաթի սավանի մեջ ու ինձ հետ դիր գերեզման։ Եվ իմ թաղումից հետո կանգնիր իմ գերեզմանի վրա և դիմելով Աստծուն ասա, որ դու գոհ ես քո որդով ու խնդրիր, որ Աստված նույնպես գոհ մնա իր որդուց»։ Ես այդպես էլ արեցի։ Եվ Աստծուն աղոթելու ժամանակ ես հանկարծ լսեցի որդուս ձայնը, նա ասաց՝ «Մայրիկ, Աստված այնքան ողորմած է, գթասիրտ ու ներող, որ ինձ ամեն բան ներեց»։ Այդ պատճառով էլ ես ժպտում եմ։
Կումար Խուկումատով
