ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկու գութան»

Միևնույն երկաթի կտորից և միևնույն արհեստանոցում պատրաստվեցին երկու գութան։ Դրանցից մեկը ընկավ հողագործի ձեռքը և անմիջապես գործի դրվեց իսկ մյուսը երկար ժամանակ և բոլորովին անօգուտ ընկած մնաց վաճառականի կրպակում։

Այնպես պատահեց, որ մի որոշ ժամանակ անց, երկուսով կրկին հանդիպեցին։ Հողագործի մոտ եղած գութանը արծաթի պես փայլում էր

և նույնիսկ ավելի լավն էր քան այն ժամանակ երբ նոր արհեստանոցից դուրս էր եկել։ Կրպակում անգործ ընկած գութանը մգացել էր ու պատվել ժանգով։

— Ասա խնդրում եմ, ինչի՞ց ես դու այդպես փայլում, — հարցրեց ժանգոտած գութանը իր հին ծանոթին։

— Աշխատանքից, սիրելիս, — պատասխանեց վերջինս, — իսկ եթե դու ժանգոտել ես ու ավելի վատ տեսք ունես, ապա այն պատճառով, որ այս ամբողջ ժամանակ կողքիդ վրա պառկած ես եղել ու ոչինչ չես արել։

Կոնստանտին Ուշինսկի

 
 

Այժմ կայքը դիտում են 2168 հյուր