ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀԱՄԱՁԱՅՆՎՈՂԻ ՎՐԵԺԸ

Մի Իմաստունի այգում ապրում էր մի հոյակապ սիրամարգ: Այդ թռչունը այգեպանի ուրախությունն էր: Նա այդ թռչունին սնում ու փայփայում էր:

Իսկ նախանձախնդիր ու ժլատ հարևանը, անընդհատ նայում էր ցանկապատի վրայից և ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այն բանի հետ, որ ինչ-որ մեկը ավելի գեղեցիկ սիրամարգ ունի քան ինքը: Նախանձից նա քարեր էր նետում թռչունի վրա:

Այդ բանը նկատեց այգեպանը և շատ բարկացավ: Սակայն սիրամարգը առաջվա պես հանգիստ չէր տալիս հարևանին: Այդ ժամանակ նա որոշեց շողոքորթությամբ վերցնել այգեպանին

և հարցրեց նրան թե արդյոք նա իրեն մի սիրամարգի ճուտ չի տա: Այգեպանը կտրուկ հրաժարվեց:

Այդ ժամանակ, հարևանը խոնարհաբար դիմեց Իմաստուն տանտիրոջը, խնդրանքով, որ վերջինս իրեն գոնե մեկ սիրամարգի ձու տա, որ նա դնի թխսի տակ և ճուտ ունենա: Իմաստունը խնդրեց իր այգեպանին, որ նա հարևանին մի ձու նվիրի սիրամարգի ձվերից: Այգեպանն արեց այն, ինչ իրենից պահանջվում էր:

Մի որոշ ժամանակ անց, հարևանը բողոքով եկավ Իմաստունի մոտ՝ «Ձվի հետ ինչ-որ բան այնպես չէ, իմ թխսերը շաբաթներով նստեցին նրա վրա, սակայն սիրամարգի ճուտ այդպես էլ դուրս չեկավ», - և դա ասելով, նա զայրացած հեռացավ:

Իմաստունը իր մոտ կանչեց այգեպանին՝ «Դու մեր հարևանին ձու տվեցիր: Ինչու՞ այդ ձվից սիրամարգ դուրս չեկավ»: Այգեպանը պատասխանեց՝ «Իսկ ես նրան տալուց առաջ ձուն խաշել էի»: Իմաստունը զարմանքով նայեց նրա վրա, իսկ այգեպանը ի արդարացում իրեն ասաց՝ «Դուք հրամայել էիք ինձ նրան մի ձու նվիրել: Սակայն այն պարագայի մասին, թե խաշած թե հում, ոչինչ չէիք ասել...»

ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ