"Ինձ փող է պետք, չե՞ս կարող ինձ հարյուր թուման պարտքով տալ", - հարցրեց մի մարդ իր ընկերոջը: "Ես գումար ունեմ, բայց քեզ ես չեմ տա: Երախտապարտ եղիր ինձ դրա համար":
Մարդը բարկացած ասաց՝ "Այն, որ Դու փող ունես, և չես ուզում ինձ տալ, դեռ դժվարությամբ կարող եմ հասկանալ: Սակայն այն, որ ես դրա համար դեռ պետք է Քեզ երախտապարտ լինեմ՝ ոչ միայն ինձ համար անհասկանալի է, այլև կարծում եմ, որ ուղղակի լկտիություն է":
"Թանկագին ընկեր, Դու ինձանից գումար խնդրեցիր: Ես կարող էի ասել՝ "Վաղն արի": Հաջորդ օրն ես կասեի՝ "Ցավում եմ, բայց ես այսօր Քեզ դեռևս չեմ կարող տալ, արի վաղը չե մյուս օրը": Եթե Դու նորից գայիր ինձ մոտ, ես կասեի՝ "Արի շաբաթվա վերջին": Եվ այսպես, ես քթիցդ բռնած ման կտայի մինչև դարի վերջը, կամ էլ մինչև մի ինչ որ ուրիշը Քեզ պարտքով գումար չտար: Սակայն այդպիսի մարդ Դու չէիր գտնի, այդ պատճառով էլ ամեն անգամ գալու էիր ինձ մոտ և հույս դնեիր իմ փողերի վրա: Այդ ամենի փոխարեն ես քեզ ազնվությամբ ասում եմ, որ գումար չեմ տա: Հիմա Դու կարող ես բախտդ փորձել մի ինչ-որ ուրիշ տեղում: Այնպես որ երախտապարտ եղիր ինձ":
Նոսսրատ Փեզեշկիանից