ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՓՈՔՐԻԿ ՄԱՐԴԸ

Ապրում էր աշխարհի երեսին մի հասարակ մարդ, Ֆատախ անունով, միայն թե շատ կարճ հասակ ուներ նա։

- Թզուկ, - նրա հետևից սովորաբար գոռում էին դաժան մարդիկ։

Բայց չնայած իր բոյին, Ֆայտախը հոյակապ մարդ էր, ոսկի ձեռքեր ուներ, իսկ գլուխը պայծառ էր։ Ինչ որ չէր սկսում անել, ամեն բան հոյակապ էր ստացվում։

Նույնիսկ այնպիսի բանաստեղծություններ էր գրում, որից հոգիդ կենդանանում է։ Ուղղակի իր բոյից ամաչում էր Ֆայտախը, և այդ պատճառով, նրա տաղանդները իրեն ոչ մի ուրախություն չէին պարգևում։

- Ես միմիայն փոքրիկ մարդ եմ, - հաճախ կրկնում էր Ֆայտախը։ - Մարդիկ կամ չեն նկատում ինձ, կամ ծիծաղում են իմ հետևից։ Այնպես որ, այն, ինչ անում եմ նույնքան փոքր է և աննկատ, ինչպես ես ինքս։

Այսպես էր դատում փոքրիկ մարդ Ֆայտախը և անչափ տառապում էր։

Մի անգամ նրա դուռը ծեծեց Ծերունին։ Այնքան բոլով էր այդ օտարականը։

Բաց արեց Ծերունու առջև դռները Ֆայտախը, վախեցավ, գլուխն ուսերի մեջ քաշեց, պատրաստվեց հյուրի բերանից հեգնական կատակներ լսել, իսկ Ծերունին, կարծես թե չնկատեց տանտիրոջ կարճ հասակը։

- Տուն թող ինձ գիշերակացի, բարի մարդ, - խնդրեց Ծերունն, - իսկ վաղը լուսաբացին ես կհեռանամ։

Տուն թողեց Ծերունուն Ֆայտախը, հյուրին համեղ ընթրիքով կերակրեց, փափուկ անկողին պատրաստեց։

- Շնորհակալ եմ քեզ, բարի մարդ, քո բարիության համար, մեծ սիրտ ունես դու, - իր երախտագիտությունը հայտնեց Ծերունին։

- Էէէ, - դառնացած ձեռքը թափ տվեց հյուրասեր տանտերը։ - Սիրտս միգուցե և մեծ է, միայն թե դրանից ոչ մի օգուտ չկա, երբ բոյս չի ստացվել։

- Մի՞թե, - անկեղծ զարմացավ Ծերունին։

- Ի՞նչ ես ծաղրում ինձ, - նեղացավ Ֆայտախը։ - Մի՞թե չես տեսնում, որ քեզ հետ համեմատ ես փոքր եմ։

Ծերունին մի պահ լռեց և պատասխանեց՝

- Գիտես, ես նույնպես մեծ բոյ չունեմ, երբ բարձր ծառի տակ եմ կանգնում և նրա կանաչ գագաթով եմ զմայլվում։ Սիրում եմ ես նայել, թե ինչպես են դոդղում կանաչ տերևները՝ քամուց։ Եվ տեսնում եմ ես, կանգնած ծառի տակ, թե որքան փոքր եմ ես, բայց հենց հեռանում եմ – ինքս ինձ նորմալ եմ թվում՝ ոչ փոքր, ոչ էլ մեծ։ Այ ինչպես հասկանաս, թե ով է բոյով երկար իսկ ով կարճ։

- Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, - մոլորվեց Ֆայտախը։

- Ամեն բան շատ հեշտ է՝ հեռացիր բոլորից, ով իր մեծությամբ է քո առջև հպարտանում՝ մեծ չեն իրենք բոլորովին։ Իրականում նրանք քեզանից փոքր են։ Մի համեմատիր քեզ բոյով մարդու հետ, ինչպես ես չեմ համեմատում ինձ լեռան կամ ծառի հետ՝ հիմարություն է դա։ Ապրիր առանց համեմատությունների, և քո բոյն էլ նորմալ կլինի։ Հիշիր՝ եթե կանգնենք ծառի տակ, նրա առջև փոքր կլինենք երկուսով էլ, հեռանաք՝ յուրաքանչյուրս մեծ կլինենք յուրովի։ Եվ այն, ինչ ստեղծում ենք մեր ձեռքերով, մեր տաղանդով, այնքան մեծ կլինի, ինչքան մենք ինքներս են ստեղծել, որովհետև չունեն ոչ տաղանդը, ոչ ընդունակությունը մեր՝ չափեր։

Ողջ գիշեր մտածեց Ծերունու խոսքերի վրա Ֆայտախը և հասկացավ, թե ինչքան հիմար կերպ է իրեն պահել։ Իսկ առավոտյան, ջերմությամբ ու երախտագիտությամբ ճանապարհեց նա Ծերունուն, մաղթելով վերջինիս երջանիկ և թեթև ճանապարհ։

ԱՎԱ ԱՐԴՈ