ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՕԳՆՈւԹՅԱՆ ԱՍՏՂԸ

Տիեզերքում զարհամանահրշա բաներ են տեղի ունենում, երբեմն նույնիսկ հավատալ հնարավր չէ, թե ինչ է տեղի ունենում։

Գոյություն ունի մի մեծ ու շատ հեռավոր՝ Գրքի համաստեղությունը։ Այո, նա հենց այդպես է անվանվում ու նման է այն բացված գրքի և նույնիսկ թերթերը, այդ համաստեղությունում թերթվում են յուրաքանչյուր հարյուր տիեզերական տարին մեկ։ Իսկ այդ Գրքում, ծնվում ու ապրում են մանրիկ աստղիկներ, որոնցից յուրաքանչյուրը, մեծանալով, երազում է միայն մի բանի մասին՝

...դուրս թռչել հարազատ համաստեղությունից և զբաղեցնել իր օրինական տեղը երկնքի վրա եղած այլ աստղերի մեջ և ինչն ամենակարևորն է, ձեռք բերել իր կյանքի պատմությունը։ Բա էլ ինչպես՝ յուրաքանչյուր աստղ ցանկանում է անուն ստանալ, ու ապրել ամենավառ կյանքը, որ իր պատմությունը հիշվի ու մնա դարեդար։

Այ այսպես էլ դուրս են թռչում մեծացած ու ամրացած աստղերը Գրքից՝ ով վեր ու հեռու, ով բոլորովին մոտ։ Ու միայն մի աստղ ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել իր ցանկությունը՝ նա թույլ էր, վախկոտ ու անվճռական՝ նրան միշտ թվում էր, որ ոչ մի կերպմչի կարողանա դուրս թռչել համաստեղությունից։ «Այն այնքան անծայրածիր է, վախեցնող ու այնքան հեռավոր», - շշնջում էր աստղը, նայելով անծայրածիր տիեզերքին, որը տարածվում էր նրա գլխավերևում։ Իսկ շուտով Գրքի էջը կթերթվի ու այդ ժամանակ աստղը հավերժ կկորչի նրա անհամար թերթերի մեջ, այդպես էլ ոչ անուն, ոչ էլ սեփական պատմություն, այսինքն անմահություն ունենալով։

Աստղիկը կաց էր լինում։ Սակայն ոչ ոքից օգնություն խնդրել չէր կարող՝ յուրաքանչյուր աստղ ինքն իրենով էր զբաղված։

Բայց մի անգամ, մի մեծ ու ուժեղ աստղ, դուրս թռչելով Գրքից, անսպասելի վախկոտ աստղիկին մեկնեց իր ամենաերկար ճառագայթը։

- Բռնվիր, - գոռաց նա։ - Նայիր, իմ ճառագայթը համարյա քո կողքին է՝ միայն պետք է մի փոքր վեր ցատկել։

Եվ իրոք՝ ահա ճառագայթը, բոլորովին մոտ է, թվում է մի փոքր վեր ցատկի ու կբռնես նրան քո ճառագայթներով։ Վախկոտ աստղիկը վեր ցատկեց, որ բռնվելով մեծ աստղի ճառագայթից դուրս թռավ Գրքից։ Ինչպես էր նա ուրախանում ու ինչքան երախտապարտ էր իր փրկչին։

Մեծ աստղը միայն ի պատասխան ժպտաց՝

- Իսկ ես ոչ մի յուրահատուկ բան չեմ արել՝ իմ ճառագայթը շատ հեռու էր քեզանից, քեզ միայն թե քեզ թվում էր, որ եթե ճառագայթդ պարզես կհպվես նրան։

- Բայց եթե դա այդպես լիներ, ես չէի հասնի ու չէի կարողանա կառչել դրանից, - տարակուսեց աստղիկը։

- Դու ամեն բան ինքդ ես արել։ Ուղղակի, շատ ավելի հեշտ է հասնել նրան, ում տեսնում ես։ Տիեզերքը քեզ վախեցնում էր իր անծայրածիր չափսերով՝ դու չգիտեիր թե ինչին ձգտես։ Հիշիր, որ միշը կգտնվի ինչ-որ մեկը, ով քեզ կմեկնի իր ճառագայթը, որ օգնի քեզ հասնել անհրաժեշտ նպատակին։ Մի մոռացիր դրա մասին։

Եվ աստղիկը չմոռացավ։ Նա ամրացավ, դարձավ ուժեղ ու շատ վառ։ Նրա ճառագայթները ճեղքում էին տիեզերքը։ Ու յուրաքանչյուր այդ ճառագայթը, աստղը ուղղում էր օգնելու նպատակով։ Տիեզերքի անծայրածիր խորխորատներում հեշտ է կորչել, սակայն ի շնորհիվ աստղի վառ ճառագայթների, շատերին հաջողվում է գտնել իր ճիշտ ճանապարհը կամ չշեղվել դրանից։ Այդ աստղին սկսեցին անվանել Մոնյետա, ինչը թարգմանաբար նշանակում է «Օգնության աստղ»։ Հիմա մարդիկ այլ կերպ են նրան անվանում։

ԱՎԱ ԱՐԴՈ