Վաղուց է այն եղել։ Այն հին ժամանակներում, երբ կախարդները դեռ աշխարհի վրա չէին տեղափոխվել։ Ապրում էր աշխարհում մի աղջիկ՝ Յուրուդը։ Սիրտ ուներ աղջիկը բարի, հոգի մաքուր, ու մեղմաբարո բնավորություն։ Կամայական մարդ կարող էր նրան նեղացնել, միայն թե վախենում էին մարդիկ Յուրուդի հորից՝ անվանի կախարդից։
Եվ սիրահարվեց Յուրուդը մի տղայի, ով հարևանությամբ էր ապրում։ Նրա անունն էր Իգնատ։
Ինչքան գեղեցիկ էր նա՝ չքնաղություն էր այլ ոչ թե տղա։ Իգնատը անվանի ցեղից էր, հարուստ ընտանիքից, ոչ թե Յուրուդի նման՝ ախքատ կախարդի մի սովորական աղջիկ։ Գիտեր Իգնատը իր գեղեցկության մասին։ Գիտեր, որ կամայական աղջիկ երազում է նրա հետ ուղղակի խոսել։ Հպարտ էր իրենով և ինքնասիրահարված, նաև դրանից անդաստիարակ ու անքաղաքավարի։ Իսկ անդաստիարակությունը՝ գեղեցկության ու հպարտության հետ կարող է մեծ դժբախտության բերել։
Իմացավ այդ սիրո մասին Իգնատը, նայեց նա կախարդի աղջկան, և դուր եկավ նրան աղջիկը։ Միգուցե և նա հասարակ էր ու հարուստ չէր հագնվում, միայն թե նրա աչքերը այնքան բարի էին ու լույսով էին կայծկլտում, որ կամայական սառը և հպարտ սիրտ չէր կարողանա դիմանալ։ Ահա և Իգնատը նույնպես չդիմացավ։
Սկսեցին Յուրուդն ու Իգնատը հանդիպել։ Յուրուդի ուրախությանը չափ չկար, որ կարողանում էր խոսել իր սիրեցյալի հետ, որ կարող է խաղալ նրա ոսկե խոպոպների հետ։ Նա նույնիսկ չէր էլ մտածում, թե ինչպես է Իգնատը իրեն վերաբերվում՝ սիրում է արդյոք նա իրեն, թե ոչ, խաղում է։
- Մի քիչ խաղ կանեմ ես Յուրուդի հետ ու կթողնեմ, - ասում էր իր ընկերներին Իգնատը։ - Ինչի՞ս է նա պետք։ Հետաքրքիր, բարի աղջիկ է նա, միայն թե հասարակ ընտանիքից է։ Ուրիշ կին է ինձ պետք։ Հավասար չէ նա ինձ։
Եվ լսեց այդ բառերը Յուրուդի հայրը։ Սպիտակեց, ամբողջ մարմնով դողաց, կարծես դողերոցք էր ընկել, մի ինչ-որ գազանավարի ոռնաց, ու չկարողացավ իր մեջի կախարդին զսպել։ Եկավ նա դստեր մոտ ու ասաց՝
- Հեռացիր այդ սրիկայից։ Ու նույնիսկ նրա մասին մտածել մոռացիր։ Դու նրան պետք չես։ Կխաղա քեզ հետ ու կթողնի։
- Չեմ կարող, հայր, թողնել նրան, - լաց եղավ Յուրուդը։ - Սիրում եմ ես նրան իմ կյանքից առավել։ նա ամենալավն է, ամենագեղեցիկը, ամենախելացին, բոլորին նման չէ։ Չեմ բաժանվի ես նրանից, հայր, աշխարհում ոչ մի բանի համար չեմ բաժանվի։
- Չես բաժանվի, ասում ես, - կատաղեց հայրը։ - Դե քեզ մեղադրի, դուստր։ Չէի ուզում ես ծայրահեղության հասնել, բայց, երևում է այլ ճանապարհ չկա։ Կկախարդեմ ես քո սիրելի Իգնատին՝ ծառ կդարձնեմ։ Եվ կսկսի նա տերևներով քամուց աղմկել, ճյուղերով դեպի արևը ձգվել, արմատներով՝ ավելի խոր հողի մեջ ներաճել։ Անտառում ես նրան կթողնեմ։ Այլ ծառերի մեջ աննկատ նա կլինի։ Ու եթե իրոք դու նրան սիրում ես, ինչպես ասում ես ու ինչպես քեզ թվում է, կգնաս դու անտառ ու հարյուրավոր ծառերի միջից կգտնես քո Իգնատին, սիրող հոգով կգտնես, զգացմունքներով քո խոր։ Եթե խելացի է նա ու այդքան լավը, ինչպես դու ես ասում, կառանձնանա նա ուրիշ ծառերից։ Կգտնես նրան՝ նույն պահին կախարդությունը նրանից կանցնի, ու կապրես դու երկար ու երջանիկ քո սիրեցյալի հետ։ Կսխալվես՝ հավերժ կմնա Իգնատը ծառ։
Կախարդեց կախարդ-հայրը՝ Իգնատին։ Կանգնած է Իգնատը ծառերի մեջ բարձր, քամուց տխուր ճյուղերն է շարժում։ Իսկ Յուրուդը անտառով է թափառում, իր սիրեցյալին է փնտրում։ Երկար նա քայլեց։ Երկար բոլոր ծառերը զննեց։ Եվ, վերջապես գտավ՝ լայնասաղարթ կաղնին, հզոր կաղնին, բարձրանում էր բոլոր ծառերից բարձր։ Ավելի գեղեցիկ ծառ միգուցե ողջ աշխարհում չես գտնի։
- Ահա նա։ Ահա իմ թանկագին Իգնատը։ Ես գտա նրան, - ուրախությամբ բացականչես Յուրուդը։
- Դու համոզվա՞ծ ես, որ սա հաստատ ինքն է, - մռայլվեց հայրը։
- Համոզված եմ։ Տես, թե ինչ գեղեցիկ է այս ծառը։
- Դե ինչ, - չթաքցրեց իր ուրախությունը հայրը, - դու քո ընտրությունն արեցիր ու սխալվեցիր՝ քո սիրեցյալը չէ դա այլ սովորական կաղնի։ Իսկ Իգնատը՝ կաղմախի էր, հողի մեջ սերտաճած։ Չկարողացար դու, դուստր, տարբերակես կաղնին՝ քո Իգնատից, քանի որ ոչնչով նա ծառից չի տարբերվում։ Իսկ դու ասում էիր, թե Իգնատը ամենախելացին է, ամենագեղեցիկը, բոլորին նման չի, միայն թե կորչեց նա ծառերի մեջ, ոչնչով չառանձնացավ, նույնիսկ իր գեղեցկությամբ։ Չէիր սիրում դու իրեն իրապես։ Բավականություն էիր ստանում միայն նրա գեղեցկությունից, իսկ հոգու մեջ չէիր նայել։
Դառը արցունք թափեց Յուրուդը, ծունկի իջավ նա հոր առջև և աղաչեց՝
- Հետ կախարդի Իգնատին, խնդրում եմ քեզ, մեղավոր չի նա ոչ մի բանում։
Միայն թե անհողդող էր հայրը՝
- Ինքնասիրահարված հիմարի տեղը նրանց մեջ է, ով զարգացումով իրեն նման է։ Յուրաքանչյուրը պետք է իր տեղը զբաղեցնի։ Կխելոքանա՝ նրա վրայի կախարդությունը կանցնի, իսկ եթե նախկինի պես մնա՝ որպես կաղամախի մինչև կյանքի վերջը կապրի։
Այդպես էլ ապրեց Իգնատը որպես կաղամախի իր կյանքը։ Իսկ խեղճ Յուրուդը, ամեն օր անտառն էր շրջայցում, բոլոր կաղամախներին զննում, և այդ բոլոր կաղամախների մեջ տեսնում էր նա իր սիրեցյալին։
ԱՎԱ ԱՐԴՈ