ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՏԱՐՕՐԻՆԱԿՈւԹՅՈւՆ

Մի փոքրիկ գյուղում մի տղա էր ապրում։ Տղան՝ ինչպես տղա լիներ, միայն թե շուրջ բոլորին նա տարօրինակ էր թվում։ Կարծես թե և գործ ուներ, և խելացի էր, և արտաքուստ հաճելի էր։ Բայց այ ինչ-որ բան նրա հետ այնպես չեր։ Նա ինքն էլ էր դա զգում, բայց հասկանալ, թե ինչը այնպես չէ, չէր կարողանում։ Այ այդպես էլ ապրում էր միայնակ, առանց ընկերների, առանց սիրած աղջկա, առանց որևէ մի հույսի։ Երեկոյան, պատահում էր, նա նստում էր իր շքամուտքին և գլուխ էր կոտրում այն բանի վրա, որ հասկանար, թե ինչպիսին էր նա, եթե բոլորի նման չի։ Եվ հավանաբար դեռ երկար գլուխ կկոտրեր, եթե չմտածեր, որ ժամանակն է գնալ տեղի բժշկողի մոտ։

Նա անվնաս պառավ էր, բոլորին օգնում էր բույսերով, ամենատարբեր թուրմերով, միգուցե այստեղ էլ կկարողանա օգտակար լինել։

Իսկ պառավը, հյուրին տեսնելով, ոչինչ չհարցրեց էլ, այլ անմիջապես սեղանի շուրջ նստեցրեց և ստիպեց խոր ճաշամանի մեջ լցրած լոբին տեսակավորել։

- Մուգը՝ մուգերի հետ, իսկ բացը՝ բացերի, - ասաց նա։

Դե ինչ արած՝ եթե այդպես է պետք։ Առանձնահատուկ դժվար գործ չէր լոբի տեսակավորելը երկու խմբի։ Բայց արի ու տես ինչպիսի անհարմար բան ստացվեց՝ մի լոբու հատիկի կեսը սպիտակ էր, իսկ մյուս կեսը՝ շագանակագույն։ Եվ որտե՞ղ նրան ուղարկել։ Տղան հետաքրքրվեց թե ինչ անի այդ լոբու հատիկի հետ։ Նա էլ այդպես է լույս աշխարհ եկել։

Իսկ պառավը ի պատասխան հարցնում է՝

- Իսկ ինքդ ինչպե՞ս ես մտածում։

- Չգիտեմ, - ուսերը թոթովեց տղան։ - Ո՞վ է հասկանում թե որտեղ է պետք այդ լոբին տեսակավորել, ախր նա մնացածներին նման չէր։

- Այ տես, դու նույնպես մնացածներին նման չես, - պատասխանեց պառավը։ - Այ որտե՞ղ քեզ տեսակավորենք, ի՞նչ ես մտածում։ Միգուցե դու լավն ես, իսկ միգուցե վատը, ինչպես քեզ հասկանանք երբ դու ինքդ քեզ չես հասկանալ չես կարող։ Այ դու մարդկանց քո մասին ոչինչ չես ասում, այդ պատճառով էլ նրանք չեն կարողանում որոշել, թե ինչպիսին ես դու, դե դու էլ այդպես մնում ես նրանց համար որպես տարօրինակ։

- Բայց ես լոբի չեմ, - հակաճառեց տղան։

- Չես ուզում այդպիսին լինել, - պատասխանեց պառավը։ - Ուզում ես, որ քեզ հասկանան, գնա մարդկանց մոտ և պատմի նրանց քո մասին, և նրանք ինքները ուրախությամբ կորոշեն, թե ինչպիսին ես դու իսկ այն ժամանակ քեզ մոտ էլ ինքդ քո մասին պատկերացում կլինի, եթե այլ կերպ չես կարող։

- Բայց ես չեմ ուզում լոբուն նմանվել։

- Ուրեմն մնա ինքդ քեզ պես և դադարիր ձգտել, որ քեզ տեսակավորեն։

Այդպես ել տղան պառավից հեռացավ, որպես հիշատակ իր հետ տանելով տարօրինակ լոբու հատիկը։

ԱՎԱ ԱՐԴՈ