Մի փոքրիկ քաղաքում կար մի բարձր բլուր։ Այդ բլրի վրա աճում է մի անսովոր ծառ՝ նրա բնին փաթաթված է մի երկորդ ծառ՝ սև, մահացած, չոր։ Հնաբնակները, այդ ծառը անվանում են «Փրկող» և այսպիսի առասպել են պատմում։
Շատ վաղուց, աշխարհի երեսին ապրում էր Մարգա կախարդը։ Շատ նողկալի էր նա։ Չէ, ինքը իրականում այնպիսի գեղեցկուհի էր, որ դեռ փնտրել ա պետք՝ սևաչյա, կարմրաթուշ, կարմիր շուրթերով իսկ ծամը՝ գոտկատեղին էր հասնում։ Իսկ այ այդ կախարդի բնավորությունը՝ աստված մի արասցե։
Չար էր, ինչպես շղթայի վրա նստած շունը։ Բոլորին էր նա ատում։ Բոլորին, ընդ որում անտեղի անիծում էր։ Բոլորի վրա ամենատարբեր հիվանդություններ և սարսափելի դժբախտություններ էր ուղարկում։ Իսկ ինքը, միայն մի բանի մասին էր երազում՝ մի գեղեցիկ երիտասարդի, ով մարմնով գեղեցիկ կլինի, հայացքը՝ պարզ, իսկ խելքը՝ երկար, ինչպես իր ծամն էր։ Որ սիրի իրեն ինքնամոռաց։ Որ սեփական կյանքն ու ազատությունը իրեն տա։ Որ օրինական ամուսին դառնա։ Միայն թե ո՞վ նման չարքի հետ կամուսնանա։ Միայն այնպիսի չար հոգեառը, ինչպես ինքն է։
Եվ տեղի ունեցավ այնպես, որ Մարգաի ճանապարհին պատահեց տեղացի մի տղա՝ Այդարը։ Վայ ինչքան գեղեցիկ էր նա, խոսքեր չկան՝ սևաչյա, սև հոնքերով, մաշկը՝ սպիտակ, ժպիտը՝ արևի պես պարզ, հայացքդ նրանից չես կարող կտրել։ Խելակորույս սիրահարվեց Այդարին կախարդը։ Ինքն իր հետ ոչինչ չեր կարողանում անել, այնպես էր ուզում որ Այդարը իր ամուսինը դառնա։
Մոտ վազեց նա Այդարին և սկսեց նրան պարուրել գեղեցիկ ու շաքարի պես քաղցր խոսքերով։ Իսկ Այդարը՝ անտարբեր էր։
- Չեմ սիրում, - ասում է, - ես չար սրտով և վառարանի մրի պես սև հոգով գեղեցկուհիներին։ Գեղեցկությունը, դա ինչ է՝ ժամանակի շնորհ, իսկ սիրտն ու հոգին՝ հավերժության տերերն են։
- Ախ այդպես, - կատաղեց Մարգան։ - Քո հպարտության և նեղացնող խոսքերի համար պատասխան կտաս և կիմանաս, հիմար, իմ ողջ չարությունն ու ատելությունը։ Քո ողջ քաղաքը ես աշխարհից կջնջեմ։ Ոչ-ոքի չեմ խնայի։ Ոչ-ոքի կենդանի չեմ թողնի։ Կուզենաս դու անմեղ մարդկանց փրկել, կգաս իմ մոտ, ծնկաչոք կսողաս իմ առջև և միևնույն է իմ ամուսինը կդառնաս։
Այդպես էլ պատահեց։ Անիծեց չար կախարդ Մարգան, փոքրիկ քաղաքի անմեղ մարդկանց, որ նրանք սարսափելի հիվանդություններով հիվանդանան։ Ոչ-ոքի չէր խնայում նրա վրեժն ու չարությունը՝ ոչ մանուկներին, ոչ էլ ծերերին։ Չկարողացավ Այդարը հանգիստ նայել, թե ինչպես է իր քաղաքը մահանում։ Վազեց նա կախարդի մոտ, ծնկի իջավ նրա առջև և աղաչեց՝
- Արա ինձ հետ ինչ ուզում ես, միայն անմեղ մարդկանց մի սպանի։ Ուզում ես, ես քո ամուսինը կլինեմ։ Ուզում ես, քեզ սիրել կսովորեմ։ Միայն մի բան եմ խնդրում՝ կախարդիր ինձ այնպես, որ չկարողանամ քեզանից հեռանալ, քանի որ իմ հոգին միշտ դեպի ազատություն և իրական սեր է ձգտելու։
Ուրախացավ իր հաղթանակով Մարգան, ամուր գրկեց նա իր ամուսնուն ու ասաց՝
- Հանգիստ կթողնեմ ես մարդկանց, բայց քեզ, ես երբեք, դարերով բաց չեմ թողնի։ Միշտ կհիշես, թե իմ վրեժը ինչի է ընդունակ։
- Ոչ, ոչ, իմ թանկագին կին, - հակաճառեց Այդարը, - դրանով ինձ պահելը դժվար կլինի։ Իսկ ի՞նչ կլինի, եթե քո հետ երկար տարիներ ապրելով, ես էլ դառնամ նենգ և չար, սառը սրտով, սև հոգով։ Մի՞թե այդ ժամանակ ինձ կհուզեն ուրիշների ցավը և կորուստը։ Ոչ, չես պահի դրանով ինձ։ Կթողնեմ ես քեզ, իմ գեղեցկուհուն և կհեռանամ։ Աշխարհի երեսին այլ գեղեցկուհիներ և խելացիներ շատ-շատ կան։
- Ես քեզ ոչ-ոքի չեմ տա, - կատաղեց Մարգան։ Դու իմն ես հավերժ։ Բաց չեմ թողնի քեզ, չերազես նույնիսկ։ հավերժ դու կլինես իմ կողքին։ Կկախարդեմ ես քեզ, որ ծառ դառնաս։ Տխուր կաղմկես դու քո կանաչ տերևներով և ճյուղերդ դեպի գետին կխոնարհես։ Իսկ որ չմոռանաս դու իմ սերը, ես էլ մի ուրիշ ծառ կդառնամ, որը քեզ ամուր կգրկի ու իր գրկում կպահի։ Դու ինձանից ոչ մի տեղ չես փախչի։
Եվ վերածեց կախարդը Այդարին ծառի և ինքն էլ նման տեսք ընդունեց։ Չմտածեց հիմարը, որ Այդարը նրանից հարյուր անգամ խելոք էր և իմաստուն։ Նա հավերժ իրեն կապեց իր չար կնոջը, քանի որ կախարդը այլևս հակառակը, ծառից՝ մարդ դառնալ չէր կարող։ Ու ազատեց Այդարը հավերժ ազատեց մարդկանց սարսափելի Մարգաից։
ԱՎԱ ԱՐԴՈ
