ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՐԵՎԸ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

Շատ վաղուց է դա եղել։

Մեծ զորական Իգորը, ձայն տվեց բոլոր քաղաքներին և իշխանություններին, թե հարսնացու է փնտրում։

- Այ կվերադառնամ պատերազմից, - ասում էր նա, - հարսնացու կընտրեմ, կամուսնանամ և կապրենք մենք հաշտ ու համերաշխ։ Բայց միայն այն հարսնացուն ինձ հարազատ կլինի, ով վառ արևը իմ ոտքերի տակ կդնի։

Եվ Իգորը պատերազմ գնաց։ Եվ գեղեցկուհի-աղջիկները և խելացիները շտապեցին կատարել զորականի կամքը։ Ում մոտ ասես նրանք օգնության չգնացին՝ և մոգերի, և կախարդների։ Եվ միայն Վասիլիսան էր հանգիստ տանը նստած ու գիշեր-ցերեկ խալի էր գործում։

Վերադարձավ պատերազմից Իգորը ու սկսեց իրեն հարսնացու ընտրել։ Իսկ հարսնացուներն անհամար են, մեկը՝ մյուսից գեղեցիկ։ Աչքով անց կացրեց Իգորը գեղեցկուհիներին և ասում է՝

- Եվ ձեզանից ով իմ ոտքերի տակ արև կգցի։

Առաջ եկավ գեղեցկուհի Մարյուշան իր պարզ աչքերով, որոնք կապույտ երկնքով էին լցված, և շիկահեր ծամով։

- Սիրիր ինձ, Իգոր, - ասաց նա, - ամուր սիրիր։ Այդ սերը ինձ թեվեր կընծայի։ Եվ ես այդ ժամանակ կբարձրանամ ուղղակի դեպի ամպերը, դեպի վառ արևը կհասնեմ և քեզ ափերիս մեջ արևը կբերեմ ու ոտքերիդ տակ, թանկագինս, կփռեմ։

- Ոչ, - քմծիծաղ տվեց ի պատասխան Իգորը։ - Իմաստ չունի ինձ խոստումներով բուժել։ Խոստումները՝ դատարկ ձայներ են։

Մարյուշկայի ետևից երկրորդ հարսնացուն դուրս եկավ՝ Նաստասյա-սիրելին։ Չտեսնված գեղեցկուհի էր նա։ Սև ծամերով, մոխրագույն աչքերով, որոնք վայրի կատվի աչքերի էին նման, և ալ շուրթերով, որոնք կարծես հասած բալ լինեին։ Դրեց Նաստասյուշեչկան՝ Իգորի առջև ոսկեջրած տաշտակ, որը ջրով էր լցված իսկ ջրի մեջ՝ վառ արևն էր արտացոլվում։

- Տես, թե ինչ արև է իմ տաշտակի մեջ լողանում, - ասաց Նաստասյան։ - Մտցրու քո հոգնած, ճանապարհներով հարված ոտքերը, այս տաք, արևով ջերմացած ջրի մեջ։

Իջեցրեց Իգորը իր ոտքերը տաշտակի մեջ, իսկ արևն անմիջապես ծփանկով ծածկվեց և բոլորովին կորավ։

- Չկա քո արևը այլևս, - տխրեց Իգորը։ Չփռեցիր դու այն իմ ոտքերի տակ։

Եվ դուրս եկավ այն ժամանակ աշխատավոր Վասիլիսան։ Նայեց նա քնքշորեն իր սև աչքերով Իգորի վրա, նրա այտերը կարմրեցին, հանեց նա իր գործած խալին, փռեց, իսկ խալու վրա արև էր ոսկով գործած։ Վառվում է արևը, փայլփլում իր ճառագայթներով, ինչպես բարձր երկնքում։ Կանգնեց Իգորը խալու վրա և արևը նրա ոտքերի տակ հայտնվեց։ Գրկեց Իգորը Վասիլիսա-խելացիին։

- Ահա, - ասում է, - իմ նշանած կինը։ Կատարեց նա իմ բարդ առաջադրանքը, որովհետև գործը՝ խոսքերից և դատարկ խոստումներից լավ է։

ԱՎԱ ԱՐԴՈ