ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԱՆՁԸ

Միգուցե վաղը ես կգտնեմ տան ճանապարհը։

Միգուցե վաղը ես կգտնեմ իմ միակ ճիշտ ճանապարհը։

Միգուցե վաղը իմ չորային հոգու տապը,

Կխոնավանա անձրևի խոնավությամբ մի քիչ։

Չե՞ք լսել այս երգը։ Ափսոս։ Լավ երգ է։ Իմաստ ունի։ Ճիշտ է պոպուլյար էր Նոսֆիլ համաստեղությունում, հարյուրամյակներ առաջ, իսկ միգուցե ավելի քիչ (սատանան գիտե տիեզերքում ժամանակային շրջանակները)։ Այնտեղ այս երգը երգում էին յուրաքանչյուր նավահանգստային պանդոկում։ Չնայած այս ինչի՞ մասին եմ խոսում։ Մի ինչ որ հին երգի մասին։ Այս պատմվածքն այլ բանի մասին է։ Իսկ բառերն ուղղակի հիշողությանս եկան։

-

Երկրացիները կարողանում էին Լուսնին հասնել դեռ այն ժամանակ, երբ դինոզավրները նոր-նոր մահացել էին ու նրանց փոխարինելու էին եկել մորթիավոր երկոտանի վայրենիները։ Ամեն դեպքում, այդպես են պնդում շատ պսեվդոգիտնականներ։ Ինչ իմանաս։ Միգուցե այն հեռավոր ժամանակներում Լուսինը «այդքան մեռած» չէր։ Բայց եթե նույնիսկ դա այդպես է, սատանան տանի, ինչու՞մ է տարբերությունը, եթե այդ պահին լուսինն իրենից ներկայացնում էր թեկուզև նվաճված, բայց մինչև վերջ չուսումնասիրված հողեր։

Որքան ժամանակ անցավ, մինչև հասարակ միջին վիճակագրական հաշվապահները, վաճառողները, խոհարարները ու նույնիսկ գիտության մարդիկ, կարողացան ոչ այնքան թանկ գնով ձեռք բերել Լուսնի վրա մի կտոր հող, ու նրա վրա մի բունկեր կառուցելով, վայելեն իրենց արձակուրդի օրերը, մոխրագույն, անդեմ քարերի ֆոնին, դուրս նետելով ողջ այդ թվային աղբը՝ «Օդնոկլասնիկի» հինավուրձ կայք, կամ էլ, բոլոր ուժերը հավաքելով, վերցնելով կամքը սեփական բռի մեջ ու անչափ շատ այգեգործական գործիքներ, դառնան խեցգետին ու փորեն չոր, չենթարկվող հողը, հույսով, որ վերջապես հաջողությունը կպտտվի այգեգործներին դեմքով և լուսնի հողի վրա գոնե մեկ ծիլ կաճի։ Միայն մեկ ծիլ ու ինչպես ասում են գործը գլուխ է եկել՝ բանկում հսկայական հաշիվ ու անշարժ գույք Երկրի վրա, հեքիաթային դղյակի տեսքով։ Այս բոլոր հարստությունները սպասում էին նրան, ով կկարողանար «կենդանացնել» լուսնի մակերևությը։ Բայց դեռևս այդպիսի երջանիկներ չկային։

-

- Լսիր, ինչի՞ համար մենք այդքան գումար ծախսեցինք։ Հանուն ինչի՞ ես պետք է իմ միակ արձակուրդին գնամ այդքան հեռու, որպեսզի տեսնեմ այդ չոր, քո կրունկների նման ճաքճքած հողը։ Բացատրիր ինձ ինչների՞ս է պետք այդ հողատարածքը Լուսնի վրա։

Ռոնը չարությունից ու ատելությունից իրենից դուրս էր գալիս։ Նա ցնցվում էր, ու վերջին ուժերով իրեն հազիվ էր զսպում, որ չթքի, տաս համատեղ կյանքի ընթացքում լղոզված իր թանկագին կնոջ դեմքին։

- Մի փնթփնթա, Ռոն։ Դու դեռ ինձ շնորհակալ կլինես։ Այ կտեսնես, մեզ անհոգ ծերություն է սպասում։

- Ինչի՞ս է պետք քո ծերությունը, - ավելի բորբոքվեց Ռոնը, - եթե իմ անդառնալի երիտասարդությունը, քո թեթև ձեռքով, գնում է օտար հողում բուկը լցնելու վրա։ Քեզ ի՞նչ է, Երկրի վրայի քո հողատարծքը բավարար չէ՞ր։ Այնտեղ արդեն տնկել ես ինչ կարողացել ես։ Այստեղ քեզ ի՞նչ է պետք։ Ախր Լուսին է։ Մոխրագույն քարերի մոտ լուսանկարվեցիր ու կիսվիր քո համար ընկերներիդ հետ, իսկ ինձ հանգիստ թող։ Որքան կարող է ամեն բան մեզ մոտ հակառակ լինել։ Գոնե թող մի փոքր շունչ քաշենք, սատանան տանի։

- Ռոն, մի բորբոքվիր։ Ամեն բան լավ կլինի։ Ես նոր բահեր եմ գնել։ Փորելը հեշտ կլինի։

Սմքած, նիհարած ու ճաղատացած Ռոնը, թախծով ու հուսահատ անելանելիությամբ նայեց իր կնոջը՝ Բրիին։ Եվ այն, ինչ արտահայտում էր նրա դեմքը այդ վայրկյաններին, կարող էր գեղարվեստորեն ու ծավալուն պատմել սիրո, ընտանիքի ու ընդհանուր առմամբ ընտանեկան կյանքի հետ ունեցած ամուսնացած տղամարդու հարաբերությունների մասին։

Ռոնը իր դատարկ ու մասամբ տագնապած հայացքով անցավ մոխրագույն լուսնի մակերևույթով։ Ավելի տխուր ոչինչ, նա իր կյանքում չէր տեսել։ Նայելով երկնքին, նա ցավը սրտում գիտակցեց, թե ամեն դեպքում որքան հեռու են նրանք գեղեցիկ ու հարազատ Երկրից, որի վրա կանգնած է մի հոյակապ տուն, ու այդ տանը անխափան աշխատում է սառնարանը, ու այդ սառնարանում կարոտով սպասում է մի արկղ մուգ գարեջուր։ Բայց այդ ամենն այնտեղ էր, ուր պետք է վեց ժամ թռչել։ Ռոնը թուքը կուլ տվեց ու բահը ձեռքը վերցնելով գործի անցավ։ Բայց աշխատանքը դժվար էր ընթանում, ոչ ավելի ճիշտ կլինի ասել զզվելի էր ընթանում՝ հողը չոր էր քարի նման, դրան էլ վրադիր այդ թթվածնի բալոնները մեջքի վրա որոնք կարծես մեկ տոննա քաշ ունենային, իսկ դիմակը դեմքի, շարունակ քրտնում էր հաճախակի շնչառությունից։

- Անիծվես դու, անուղեղ հավ, - քթի տակ մռնչաց Ռոնը, հերթական անգամ բահը խրելով պինդ հողի մեջ։ - Այ թե կին է ինձ բաժին ընկել։ Ոչ թե կին է այլ պատիժ։ Անիծվես դու, վհուկ, որ սրան լույս աշխարհ ես բերել։ Լավ է, որ արդեն ոտքերդ տնկել ես, թե չէ, հո չէի տա այս բահով ուղիղ աչքերիդ մեջտեղը։

- Լսիր, դու, ռեխդ փակիր, - գոռաց նրա վրա կինը։ - Փորիր։

- Ախր ինչ ենք մեն վերջ ի վերջո փորում, - բռնկվեց Ռոնը։ Մենք արդեն մի ամբողջ խրամատ ենք փորել։ Մենք ի՞նչ ենք փնտրում, հնության հուշարձաննե՞ր թե՞ պատրաստվում ենք սածիլներ տնկել։

- Մի գոռա դու, տհաս, - ֆշշացրեց նրա վրա կինը։ - Աստված չանի մեկը լսի։ Մենք գանձ ենք փնտրում։

- Գա՞նձ, - համրացավ անսպասելիությունից Ռոնը։ - Ի՞նչ գրողիս գանձ, - ճչաց նա։ - Սա Լուսինն է։ Ի՞նչ գանձի մասին կարող է խոսքը գնալ՝ մեր հայրենակիցների քարացած արտաթորանքների՞, որոնք այստեղ մի կտոր հող են գնել, մեր նման հիմարների պես։

- Ահա, նայիր նևրասթենիկ, - Բրին, անդադրում ամուսնու քթի տակ խոթեց յուղոտած, ճմրթած քարտեզը։ - Տեսնու՞մ ես։ Սա իմ հոր նվերն է։ Նա խոստացել է, որ այս քարտեզի շնորհիվ մենք կհարստանանք։

- Թու՜, - թքեց Ռոնը, ինչպես միշտ անզգուշաբար դիմակի մեջ։ - Խելքդ տե՞ղն է։ Դու մոռացե՞լ ես թե ով էր քո հայրը երբ կենդանի էր՝ մարազմատիկ շվայտ մարդ։ Այսպիսի հիմարություն ես քեզանից չէի սպասում։

- Ինքդ ես հիմարը։ Իմ հայրը, միգուցե և սթափ մարդ չէր, բայց ինչ-ինչ, այ գանձերից նա հասկանում էր ցանկացած գանձեր որոնողից ու ծովահենից լավ։ Այ նայիր, - մատով քարտեզի վրա ցույց տվեց Բրին։ - Տեսնու՞մ ես սև խաչը։ Դա նշան է։ Այստեղ են գանձերը թաղված։ Այստեղ էլ փորում ենք։ Այստեղ էլ ես հող եմ գնել։

Ռոնըչուզելով նայեց քարտեզին, սև նշանին, ու նրա դեմքը, նյարդային ձղաձգումներից մեկ էլ սկսեց փոխվել ստանալով կենտրոնացած ձգված տեսք, իսկ շուրթերին նկատվեց ցավագին ժպիտ։

- Աստված իմ, - նա աչքերը բարձրացրեց դեպի երկինք, - ու ինչպես է ինձ մոտ ստացվել, որ ես հանդիպել եմ հենց այս կնոջը։ Ախր հասկանու՞մ ես դու, այ հավ, թե որտեղ ես նայում, - նա ուղղեց իր կենտրոնացած բարկացած հայացքը կնոջը։ - Ախր սա Երկիր մոլորակի քարտեզ է, - գոռաց նա այնպես, որ մի քանի հարևաններ շրջվեցին ու սկսեցին հետաքրքրությամբ ականջ դնել։ - Իսկ մենք Լուսնի վրա ենք։

- Ռեխդ փակիր, հիմար, - նրա ականջին խփեց Բրին։ - Ինչ ես գոռում։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Հայրս ասաց, որ այս քարտեզը իրեն տվել է մի գիտնական հետազոտող։ Հենց այդ գիտնականն է ապացուցել, որ ժամանակին Լուսնի մակերևույթը եղել է ապագայի Երկրի մակերևույթի կրկնօրինակը։

Ռոնը այնպես ծռվեց, կարծես թե ծնոտը տեղից դուրս էր ընկել։

- Դու ինքդ գոնե հասկացա՞ր թե ինչ ասացիր։

- Ես հասկացա, - սկսեց բորբոքվել Բրին։ - Իսկ դու հիմա քո ճաղատ գլխիդ կստանաս։ Ես ասում եմ՝ անցյալի Լուսնի քարտեզը, լիարժեքորեն համապատասխանում է այսօրվա Երկրի քարտեզին, որը հիմա է, այլ ոչ այն ժամանակ, երբ նրա վրայով քայլում էին դինոզավրերը։ Այդպես էր ասում հայրս։

- Քո հայրը հարբած լինելու միջանկյալ շրջանում խոսել է՞լ էր կարողանում, - որոշեց կատակել Ռոնը, բայց նայելով կնոջ, կարմրատակող դեմքին, լռեց։ - Լավ։ Թող քո ասածը լինի։ Արի փորենք։

Նրանք փորեցին առանց կանգ առնելու չորս երկրային ժամ։ Այդ ընթացքում նրանք հասցրեցին փոխել չորս թթվածնի բալոն՝ բավականին ծախս, չասած արդեն այն ուժերի մասին, որոնք անվերադարձ անէանում էին անօդ լուսնային տարածությունում։ Հարևաններն արդեն որերորդ անգամ հետաքրքրվում էին Ռոնից ու իր կնոջից, թե նրանց ինչին է պետք այդպիսի խոր խրամատը ու արդյոք նրանք պատերազմի չեն պատրաստվում։ Ռոնը դրան պատասխանում էր դժգոհ մռնչոցով, իսկ Բրին՝ քնքուշ ժպիտով պատմում էր սերմերի մի տեսակի մասին, որոնք ծլում են միայն տաս մետր խորության վրա։

Վերջապես Ռոնի բահի սայրը խփվեց մի ինչ-որ ամուր բանի ու հնչեց համապատասխան զրնգոց։ Ռոնը արդեն առաջ ընկավ որ նայի իր գտած գանձին, բայց Բրին հասցրեց նրան կանգնեցնել։

- Ոչ հիմա։ Կսպասենք, մինչև բոլորը կցրվեն իրենց բունկերներով։

Անցավ մի երկու ժամ, մինչև շուրջ բոլորը ընկղմվեց այդ մեռած լուսնային լռության մեջ։ Ցատկելով փոսը, Ռոնը անհամբերությամբ սկսեց հողի մնացորդները մաքրել իր գտածոյի վրայից։ Դա պարզվեց, որ երկաթե արկղ էր, ավելի շատ դագաղի նման։ Ռոնը նույնիսկ մի քանի անգամ խաչ քաշեց, ամեն դեպքում, իսկ Բրին, ամուր կառչած նրա ձեռքից, սպիտակած շրթունքներով ինչ-որ բան էր շշնջում, կարծես՝ «մեռելներին անհանգստացնելը՝ մեղք է»։ Բայց նահանջելու համար արդեն ուշ էր։ Մեկուկես ժամ արկղի մի ինչ-որ եռանկյունի կողպեքի վրա չարչարվելուց հետո, Ռոնը, վերջապես բարկացած թքեց ու ամենահյութալի ու երկրային հայհոյանքներ սկսեց տեղալ, իսկ հետո ուղղակի ոտքով խփեց կողպեքին ու վերջինս, շրխկալով վերջապես բացվեց, արդեն որերորդ անգամ հաստատելով անսասան այն ճշմարտությունը, որ ամուր բռունցքը ու տեղին տված աքացին, կարող են կամայական տեխնիկայի հաղթահարել, նույնիսկ ոչ երկրային ծագման։

Հազիվ զսպելով իր տագնապն ու անհամբերությունը, Ռոնն ու Բրին, բաց արեցին արկղի կափարիչն ու քարացան։ Արկղում վեց ահռելի մեծ, տաշած քարեր էին։ Առաջին վայրկյաններին Ռոնը դեռ փորձում էր հավատալ, որ այդ քարերը թանկարժեք են, բայց որքան լավ է նա ուսումնասիրում դրանք, այնքան ակնհայտ էր դառնում, որ դրանք ավելի թանկարժեք չեն այն գլաքարերից, որոնք այստեղ նետվում են բոլոր սիրողական այգեգործների կողմից, մի «եղբայրական գերեզմանի» մեջ։

- Թու՜, - բարկացած թքեց Ռոնը, արդեն որերորդ անգամ թքով լղոզելով դիմակը։ - Ես այդպես էլ գիտեի, որ սա քո մարազմատիկ հայրիկի հումորներից է։ Անիծված լինի նա այն աշխարհում։ Դե, ի՞նչ ես լռել, - հազիվ զսպելով որ չգոռա մռնչաց նա։

Բայց Բրին լռում էր, ու նրա դեմքը այրվում էր բարկությունից, նեղացածությունից ու վախից այն բանի առջև, թե ինչ կբերի իր գլխին իր ամուսինը, երբ նրանք վերադառնան Երկիր։

- Կհարստանանք մենք, - ոգևորվում էր Ռոնը։ - Նա քարտեզ ունի։ Այ թե կին է աստված ինձ տվել։

- Բայց, սիրելիս, - փորձեց գոնե ինչ-որ կերպ արդարանալ Բրին։ - Ո՞վ գիտեր…

- Ով գիտե՞ր, - փոսից դուրս սողաց Ռոնը։ - Ես գիտեի ամենասկզբից։ Թռանք տուն։ Մեկ ժամից հռթիռ կա։ Ու որ ես այլևս չլսեմ քո ոչ մի տնկելիքների, ոչ փորելիքների, ոչ էլ քաղհանի մասին, այլապես ես քեզ ուղղակի այստեղ կթաղեմ, օտար մոլորակի վրա, միգուցե որպես պարարտանյութ կծառայես։

- Ռոն, - անսպասելի գոռաց Բրին, վախից ինքն իր բերանը ափով փակելով։ - Նայիր։

Ռոնը նայեց կնոջ ցուցամատի ուղղությամբ։ Արկղի կափարևիչի վրա ոսկով փայլում էին ինչ-որ պատկերներ։ նորից մտնելով փոսը, նա սկսեց ուսումնասիրել այլմոլորակային արվեստի ստեղծագործությունները։ Բայց դա պարզվեց որ այդ վեց հողից փորած հանած քարերից ինչ-որ բան հավաքելու հրահանգ էր։ Ամեն բան շատ պարզ էր։ Յուրաքանչյուր գլաքար ուներ ակոսներ, իսկ քարի մեջ ինչ-որ մագնիսի նման բան կար դրված։ Մի փոքր տեղաշարժելով մի քարը դեպի մյուսը, ինչպես ցույց էր տրված հրահանգում, անմիջապես շրխկոց էր գալիս ու մասերը վայրկյանական միանում էին, այն էլ այնքան ամուր, որ այլևս իրարից անջատել չէր լինում։ Վերջինը միացավ մեծ կլոր քարը։

- Լսիր, - վախեցած ասաց Բրին, վերևից նայելով հավաքված պատկերին, - սա կարծես թե մի ինչ-որ քարե արարած է՝ ձեռքերով, ոտքերով ու գլխով։

Ռոնը միայն բարկացած ուսերը թոթվեց ի պատասխան։

- Եվ մեզ ի՞նչ դրանից։ Ինչ-որ քարե հիմարություն։ Սատանան գիտե թե ինչ է։ Միգուցե մի ինչ-որ անցյալի մանկական խաղալիք է, իսկ ես այստեղ չարչարվում եմ։

Անսպասելիորեն արկղը ցնցվեց, իսկ նրա հետ կատաղի ցնցվեց նաև ոտքերի տակի հողը։ Վախեցած, Ռոնը մատերով ամուր բռնվեց փոսի ծայրից, փորձելով հնարավորինս արագ դուրս ցատկել փոսից։ Արդեն գտնվելով վերևում, նա և Բրին, անթաքույց սարսափով հետևում էին այն բանին, թե ինչպես է շարժվում իրենց հավաքած քարե նմուշը։ Սուր սուլոց հնչեց, ու այսպես կոչված քարե դեմքի վրա բացվեցին երկու ճեղք, որոնց միջից, ֆշշոցով, երկու պինգ-պոնգի գնդակների նման դուրս գլորվեցին աչքերը, նրանց ետևից ճրթոցով ճեղքվեց նաև բերանի գիծը։ Բրին տեղից վեր թռավ ու վախից սկսեց փախչել, բայց կես ճանապարհից նրան բռնեց Ռոնը։

- Սպասիր, - հանգստացրեց նա կնոջը։ - Ու՞ր ես փախչում։ Արի նայենք, թե ինչ հրեշի ենք կենդանացրել։ Կհասցնես դեռ օգնություն կանչել։

Վերադառնալով, նրանք տեսան փոսի մեջ բարձրացող մի ահռելի քարե արարած, Գոլեմի պես, ինչպիսիք սիրում էին ցույց տալ ֆենթզի ֆիլմերում կամ նկարել համակարգչային խաղերում։

Գոլեմը շփոթված (եթե այդպես կարելի է ասել քարե կերտվածքի մասին) աչքերն էր թարթում ու ամաչկոտ ժպտում։

- Եվ ո՞վ ես դու, - զգուշավորությամբ, բայց չկորցնելով արժանապատվությունը, հարցրեց Ռոնը։

- Ես՝ էրո եմ, - պատասխանեց գոլեմը և Ռոնը, Բրիի հետ շշմեցին այդ հաճելի բասի վրա։

- Էրո՞։ Դա ինչ է նշանակում։

- Էրոն, - հանգիստ պատասխանում էր գոլեմը, - դա քարե ժողովուրդն է։

Ռոնը դժգոհ կնճռոտեց։

- Սա ինչ զառանցանք է։ Էդ ի՞նչ ժողովուրդ է։ Քարը չի կարող ժողովուրդ լինել։ Դու ավելի շուտ ռոբոտ ես, մեքենայի ինչ որ տեսակ, ճի՞շտ է։

- Ոչ, - իրենը պնդեց գոլեմը, - էրոն՝ դա այս մոլորակի հնագույն ժողովուրդն է։ Ինչպես Երկրի վրա մարդիկ կան, այդպես էլ Լուսնի վրա եղել են էրոներ և դրանց նպատակներ ցույց տվող օրէներ։

Ռոնը անվստահությամբ կկոցեց աչքերը։

- Իսկ դու որտեղի՞ց գիտես մարդկանց մասին, Երկրի մասին։

- Ես կարող եմ ինֆորմացիա հաշվարկել։ Ինձ հավաքելուց, դուք հպվել եք ձեռքերով քարերին ու ինձ եք փոխանցել ձեր մեջ ներառված ամբողջ ինֆորմացիան։ Եթե դուք օրէ լինեիք, դուք իմ մասին ամեն բան արդեն կիմանայիք։

Ռոնը դեռ շատ բաների մասին էր ուզում հարցնել գոլեմին, բայց Բրին նրան ընդհատեց։

- Լսիր, - վախեցած նա նայեց իր շուրջը, - այնտեղ մարդիկ սկսում են դուրս գալ իրենց բունկերներից։

- Մենք պետք է նրան թաքցնենք, - իրար խառնվեց Ռոնը։

- Բայց որտե՞ղ նրան կթաքցնես։ Դա ասեղ չի։ Այսպիսի մեծ բանը։

- Ես տեսնում եմ դուք վախեցած եսք, - նրանց օգնության հասավ գոլեմը։ - Չե՞ք ուզում ինձ ցույց տալ մնացածներին։ Ես հասկանում եմ, դուք եք գտել։ Ես կարող եմ ձեզ առաջնորդել ստորգետնյա քաղաք։ Այնտեղ մեզ ոչ ոք չի տեսնի ու չի գտնի։

Ռոնն ու Բրին անվստահ իրար նայեցին։ Սատանան գիտե թե ինչ կա այս այլմոլորակային արարածի գլխում։ Ախր միայն շնչառությամբ, նա կլղոզի։ Բայց ընտրություն չէր մնում։ Ռոնը տեսնում էր, թե ինչպես են բունկերներից դուրս սողում, կարճ լուսնային գիշերվա ընթացքում այդպես էլ քունները չառած տնայնագործ Միչուրինները։

- Լավ, - ձեռքը թափ տվեց նա։ - Թող այդպես լինի։ Կգնանք այս ժայռի հետևից։ Միայն թե մինչ այդ ես պետք է վազեմ լրացուցիչ բալոնների հետևից, սատանան գիտե թե որքան պետք է քայլենք մինչև ստորգետնյա քաղաքը ու որքան այնտեղ կմնանք։

- Բալոններ պետք չեն, - կանգնեցրեց նրան գոլեմը։ - Ստորգետնյա քաղաքում օդ կա։

- Իսկ դու որտեղի՞ց գիտես, - նավստահությամբ նայեց անցյալի քարե ստեղծագործությանը Բրին։ - Դու միայն աչքերդ ես պլշել։

- Մի վախեցեք, - հավատացրեց նրանց գոլեմը։ - Ես չեմ դավաճանի նրանց, ովքեր կարող են դառնալ նպատակը ի ցույց դնող։

- Ի՞նչ, - կնճռոտեց Բրին։ - Ի՞նչ նպատակ։ Ռոն ի՞նչ է նա բարբաջում։

- Սատանան գիտե թե ինչի մասին է նա խոսում, - բարկացած ասաց Ռոնը։ Լավ, եկեք արագ հեռանանք, թե չէ շուտով մեզ կնկատեն։ Պետք չի, որ բոլորն իմանան մեր գտածոյի մասին։

-

Հեշտությամբ մի կողմ հրելով իր երկաթյա դագաղը, գոլեմը ցույց տվեց մի ոչ մեծ անցում, որը փորված էր հողի մեջ, ավելի շուտ շատ հազարամյակներ առաջ։ Այ քեզ բան՝ պարզվում է որ այդ ամբողջ ժամանակ, երկաթե արկղը իր տակ թաքցրել է ենթադրյալ ստորգետնյա քաղաքի մուտքը, որը, ամենայն հավանականության այնքան տարեկան է, որ ավելի լավ է այդ թվերը բարձրաձայն չասվի։ Կարելի է խելքահան լինել։

Բոլոր երեքին անմիջապես կուլ տվեց «ստորգետնյա թագավորության» խավարը։ Եռյակն իջնում էր դանդաղ, առանց շտապելու, աղմկոտ քայլելով քարե, լայն աստիճաններով։ Առջևից քայլում էր իր անշտապ, լայն քայլերով գոլեմը։ Նա շարունակ հետ էր նայում, վարժեցրած շան նման, ստուգելով, թե արդյո՞ք իր տերը հետ չի ընկել։ Այդ կարևորության ու հոգատարության զգացողությունից, Ռոնի տրամադրությունը բարձրացավ։ Առ այսօր նա ոչ ոքի համար այդքան կարևոր չէր եղել, նույնիսկ Բրիի։

Աստիճանները վերջ ի վերջո ավարտվեցին ու խավարը նահանջեց, ցրվելով լամպերի սպիտակ լույսից, որոնք օձի պես տարածված էին հսկայական ապակյա գմբեթի տակ։ Ներս մտնողների առջև բացվեց, հին մանուսկրիպտի պես, լքված ու բավականին խարխլված մի քաղաք։ Տներ, տներ… դրանք այստեղ այնքան շատ էին՝ փոքրիկ, միահարկ, մոխրագույն, զարդարված տարբեր ձևերի քանդակներով որոնց վրա պատկերված էին կամ տիեզերական եկվորներ, կամ անբնական դիրքերում սառած մոնստրներ, որոնց դեմքի արտահայտություններից մարմինը դող էր ընկնում։ Ագահությամբ ուսումնասիրելով այլմոլորակային ճարտարապետությունը, Ռոնը սկսեց հաճախակի շնչել, ինչից նրա դիմակը արդեն որերորդ անգամ քրտնեց։ Նա տգեղ հայհոյեց ու կանգ առավ։

- Հանեք բալոնները։ Այստեղ շնչելու օդ կա, - առաջարկեց գոլեմը։

Ռոնը անվստահորեն հանեց դիմակը դեմքից։ Նրա դեմքին խփեց տհաճ թթու հոտ, որը խառնվել էր փթահոտի հետ։ Տհաճությամբ դեմքը կնճռոտելով, նա ձեռքը թափ տվեց, հավանություն տալով Բրիին նույնպես հանելու բալոնները։

Ոտքերի տակ ճռճռում էին ճաքած սալերը, երբեմն ճանապարհի վրա, մոխրագույն փոշու ու նույն կերպով մոխրագույն, անդեմ քարերի մեջ, հանդիպում էին չորացած բույսերի մնացորդներ, այս ու այն կողմում գցված գերաններ, կոտրված կուժեր, տներից մեկի մոտ որբուկի նման կանգնած էր արտաքինից սովորական մի սայլ, կարծես կանգնեցված հենց ժամանակի կողմից։ Քաղաքը թվում էր կարծես մի քնած ուրվական լիներ, որի զգայուն քունը դեռ հնարավոր է խանգարել։

Լամպերի սառը լույսը ավելի մռայլ էր դարձնում դատարկ փողոցների մռայլ պատկերը։ Չգիտես թե ինչու հանեց այդ սպիտակ լույսը ամենաշատն էր վախեցնում։ Կարծես ինչ-որ շոշափելի, չմահացած բան շարունակում էր այստեղ ապրել, թողնված ճակատագրի հեգնանքին կամ ուղղակի մոռացված։ Երբեմն լամպերը դողդղում էին, լույսը ինչ որ պահի կորում էր, հետո կրկին հայտնվում, ինչը խոսում էր էլեկտրոէներգիայի մատուցման խափանումների մասին։ Էլեկտրականություն Լուսնի վրա։ Անսպասելի է, ինչ ասես։

Ռոնի դեմքին, երևում է այնքան վառ էր այդ առիթով հարցը նկատվում, որ գոլեմն անմիջապես անցավ բացատրելուն՝

- Եթե իջնեք տասնհինգ մետր ներքև, դուք ձեր աչքերով կտեսնեք ամեն բան։ Մենք էլեկտրականություն էինք ստանում մագնիսական դաշտերի ու շփումների օգնությամբ։ Մեքենայի կառուցվածքը այնպիսին էր, որ առաջին ու հիմնական սկավառակները…

- Կանգ առ, կանգ առ, - ընդհատեց նրան Ռոնը, - չարժե դրանով ծանրաբեռնել իմ ուղեղը։ Ես տեխնիկայի ոլորտում ուժեղ չեմ։ Ամենացածր մակարդակում միգուցե է ես ինչ-որ բան կհասկանամ, իսկ այ այդ ամեն տեխնիկական իմաստությունները քեզ թող, բարեկամս։

- Հա, - չդիմացավ Բրին։ - Ինչ կա՝ այն կա։ Դու նույնիսկ լամպը չես կարողանում առաջին անգամից պտտել, էլ ինչ այլմոլորակային սարքավորումներ։

- Դե դու արդեն գոնե լռեիր, - այդքան էլ ուշադրություն չէր դարձնում կնոջ թունավոր խայթոցներին Ռոնը։ - Լսիր, ընկեր, - չէր թաքցնում նա իր հիացմունքը, - ախր այս ամենը աշխատում է։ Մինչև հիմա։ Ախր քիչ հարյուրամյակներ չեն անցել։

- Հազարամյակ, - ուղղեց նրան գոլեմը։ - Մեր ժողովուրդը և օրէ ժողովուրդը, ժամանակին վիճում էին, թե որքան կկարողանա գոյատևել այս քաղաքը։ Եվ մենք, և մեզ նպատակ ցույց տվողները սխալվեցինք։ Մենք համոզված էինք, որ քաղաքը ամենաշատը կանգուն կմնա մի չորս հարյուր տարի, չխոսելով արդեն թթվածին և լույս արտադրող սարքավորումների մասին։

- Այո, - չէր դադարում զարմանալ Ռոնը։ - Տղաներ դուք խղճով եք կառուցել։ Լսիր, իսկ այստեղ էլի կա՞ն այնպիսինները ինչպիսին դու ես։ Եվս մի ինչ-որ էրո չի՞ մնացել այս քարհանքում։ Միգուցե փնտրե՞նք։

Գոլեմը տխրեց։

- Ոչ։ Ես միակն եմ և վերջինը։ Այլևս ոչ ոք չի մնացել։

- Իսկ դու ի՞նչ է, ինչ-որ արտասովոր ես, - խոսակցության մեջ ընկավ Բրին։

- Ես նույնպիսին եմ ինչպես բոլոր էրոները։ Իմ մեջ ոչ մի արտասովոր բան չկա։ Ինձ ստեղծել է Նեկը, քարերի գործով վարպետը ու նա էլ ինձ պահածոյացրել է երկաթե պահեստարանի մեջ։ Մյուսների բախտը այդպես չի բերել։ Իմ վարպետը լավագույնն էր, ու կարծես թե նա սիրում էր ինձ։

- Ի՞նչ է նշանակում սիրում էր, - կասկածելով գոլեմին նայեց Բրին։

- Սովորական իմաստով։ Նա սիրում էր ինձ, ինչպես իր ստեղծագործություն, ցանկանում էր որ զարգանայի ու ցույց էր տալիս ինձ իրական նպատակներ։

Հա՜, - չգիտես ինչու ուրախացավ Ռոնը, կարծես թե նրա համար դա ուներ հատուկ նշանակություն։ - Նշանակում է դու ամեն դեպքում ստեղծվել ես, ոչ թե ծնվել։ Ամեն դեպքում դու ավելի շատ մեքենա ես, քան բանական, կենդանի արարած։

Այդ պահին Ռոնը բռունցքով հարված զգաց մեջքին։ Շուռ գալով նա տեսավ իր կնոջ դժգոհ դեմքը։

- Դու ի՞նչ է, հիմար ես, - ֆշշացրեց նա։ - Հիմա մի հատ էլ կբարկացնես այս քարե պահարանին ու մեզանից թաց տեղ էլ չի մնա։ Ռեխդ փակիր։

- Ոչ, - շարունակեց գոլեմը առանց նույնիսկ նեղացածության նշույլի, - դուք ճիշտ չեք։ Ես մեքենա չեմ։ Այո, ես լույս աշխարհ եմ եկել ոչ այնպես, ինչպես դուք, բայց ես ստեղծվել եմ բոլոր օրենքներով։ Բոլոր իմ մեջ դրված քարերն ունեն ճիշտ ձև ու իդեալականորեն ինձ համապատասխանում են։ Մեխանիզմներից, իմ մեջ միայն ամրակներն են։ Մենք կենդանի ենք։ Ես կենդանի քար եմ։ Քարերն ընդհանրապես մեռած չեն լինում, մինչև չփշրվեն։ Ես հասկանում եմ, որ ձեր՝ երկարցիների համար, դա ճշմարտանման չի հնչում։ Դուք ուղղակի այդպես էլ չսովորեցիք մեզ՝ էրոներից ստեղծել։ Հնարավոր է, որ ինչ-որ տեղ, այլ մոլորակների վրա, այս վարպետությունը հասցվել է կատարելության։ Ցավում եմ, որ ես ոչ մի կերպ չեմ կարող ճանապարհվել տիեզերական ճամփորդության՝ իմ եղբայրներին փնտրելու։

- Դե իհարկե, - քմծիծաղ տվեց Ռոնը։ - Անձնական հռթիռ դու չունես։ Այդ մասին քո վարպետանման ստեղծողը երևում է չի հոգացել։

- Նույնիսկ եթե հռթիռ լիներ, միևնույն է դա ոչինչ չէր փոխի։ Ինձ նպատակ ցույց տվող է պետք։

Բրին խորամանկ կկոցեց աչքերը։

- Իսկ դու ինքդ քո առջև նպատակ դնել չե՞ս կարող, ինչ է, եթե ինչպես պնդում ես՝ կենդանի ես։

- Կյանքը պարտադիր չէ, որ ենթադրի նպատակի առկայություն, - հաճույքով պատասխանում էր գոլեմը, - և բանականությունը, ի միջի այլոց, նույնպես։ Դա մի ուրիշ բան է, որը մեզ, էրոներին, ի սկզբանե տրված չի եղել։ Շատ քարերի վարպետներ են տանջվել այդ հարցի վրա, փորձելով օգնել մեզ ազատություն ու ինքնուրույնություն ստանալ, բայց ավաղ, նպատակները ձևավորվում են ինչ-որ խորը տեղ զգացմունքներում, պոռթկումներում, ցանկություններում, ավելի շուտ ինտուիցիայի մեջ, իսկ դա էրոներին բնորոշ չէ։ Ես էլ նպատակ չունեմ։ Ես չգիտեմ թե դա ինչ է, ինչ-որ բանի ձգտելը, պահպանելով այդ ամենը բոլոր զգացմունքներով, պոռթկումներով, զանկություններով։ Ես կարողանում եմ ուղղակի ապրել։

- Հա, - հիացավ Ռոնը։ - Ուղղակի ապրելը այդքան էլ հեշտ բան չի։ Դա անհրաժեշտ է ապրել, չունենալով նպատակներ, ուղղություններ, ցանկություններ։ Նույնիսկ սարսափելի է, բայց հետաքրքիր։ Միգուցե, եթե ես սովորեի, կամ ավելի ճիշտ միայն այդպես կարողանայի ապրել, իմ ճակատագրում ամեն բան այլ կերպ կդասավորվեր։

- Վե՜րջ։ Սկսվե՜ց, - դժգոհ աչքերը պտտեցրեց Բրին։ - Կարծես մինչ այս, դու այդպես աննպատակ չես ապրել, խոտի պես։ Ի՞նչ կարող ես առանց ինձ անել։ Դու հավանաբար հեցն էրո ցեղից ես, քանի որ դա ես եմ, որ քեզ նպատակ եմ ցույց տալի։

- Լսիր, թոռոմիր, հա՞, - Ռոնը կնոջը նայեց ատելությամբ։ - Կնոջն այստեղ խոսք չեն տվել։ Քայլիր մեր կողքով ու լռիր։ Մի խցկվիր տղամարդու խոսակցությունների մեջ։ բարեկամս, - մեծ հետաքրքրությամբ շարունակեց Ռոնը իր հարցուփորձը, - լսիր, իսկ միգուցե այստեղ, ստորգետնյա քաղաքում, ինչ-որ գանձեր կան թողնված, թանկարժեք քարեր, զարդեր, ընդհանրապես այստեղ ինչ-որ թանկարժեք բաներ կա՞ն։

- Ոչ, - գլուխն օրորեց գոլեմն ու նրանից ավազ թափվեց։ - Եթե նույնիսկ կան էլ բնական հանաձոների հանքեր, ապա դրանք ձեր մոլորակի վրա չունեն այն արժեքը, որը ձեզ պետք է։

- Որտեղի՞ց գիտես, - չհավատաց Ռոնը։

- Մենք, էրոներս, շատ բան գիտենք մարդկանց մասին։ Այն ժամանակներից երբ դուք մորթիները ձեր վրա քաշած վազվզում էիք, ոչինչ չի փոխվել։ Այո, դուք զարգացել եք տեխնիկական ուղղությամբ, սովորել եք կրակ վառել և նույնիսկ սկաֆանդրներ, հրթիռներ ու թթվածնի բալոններ եք ստեղծել, բայց այդ բոլորը մանրուքներ են հզոր քաղաքակրթության իրական զարգացման հետ համեմատած։ Ցավոք դա ձեզ տրված չէ։ Այն, ինչը դուք երկրի վրա արժևոր եք համարում, իրականում ապակու կտորից ավել չէ, ընդ որում ոչ մի բանում էլ պիտանի չէ՝ դրանցից հնարավոր չէ էրո ստեղծել։ Չնայած դա ձեր իրավունքն է՝ ձեր համար արժեքներ ընտրելը։ Այ, ինչ վերաբերվում է ձեզ։ Ես գիտեմ, որ ես ձեր գանձն եմ, ու պետք է արդարացնեմ իմ կենդանացումը։ Դրա համար էլ ես ունեմ ինչ-որ բան, որը ձեզ կհարստացնի։

Վերջին բառերի վրա Ռոնն ու Բրին աշխուժացած իրար նայեցին։

- Դե արագ, մի տանջիր, - անհամբերությամբ ձեռքերը շփեց Ռոնը։ - Այդ ի՞նչ ես այդպիսին պահել։

- Սերմեր։ Դրանք հատուկ ստացվել են այս դաժան մոլորակային պայմաններում աճելու համար։ Քաղցր քիշի ու սորգ ծառի սերմեր։ Դուք դրա համար եք չէ՞ եկել Լուսին։

- Լսիր, Ռոն, - թեք նայեց Բրին գոլեմին, - այս ամենը տարօրինակ է ու կասկածելի։ Այս քարը մեր մասին չափից շատ բան գիտի։ Ես ինձ ինչ-որ դրանից լավ չեմ զգում։

- Դադարեցրու, - ձեռքը թափ տվեց Ռոնը։ - Նա բացատրեց, որ ես նրան հպվելով հաղորդել եմ իմ մեջ պահված ամբողջ ինֆորմացիան։ Հուսամ քո մերկ մարմնի տեսքը չի վնասել նրա քարե հոգեկանին։

- Գրողը տանի քեզ, - Բրին կարմրեց։

Այդ ընթացքում գոլեմը, իր լայն քայլվածքով անցավ կիսաքանդ տներից մեկի կողքով, որում փլված պատի ետևում կանգնած էր մի քարե սեղան չորս ոտքերի վրա։ Սովորական մի սեղան, ոչ մի յուրահատուկ կամ առանձնահատուկ բան, միայն թե դա այն դեպքում, եթե այս սեղանը կանգնած լիներ Երկիր մոլորակի վրայի մի սովորական տանը, բայց ոչ այստեղ։ Ախր սա նրանց ստեղծագործությունն էր, ով այստեղ է ապրել հազար տարի առաջ, ու մարդ չի եղել, չի եղել երկրացի, այլ եղել է օրէ։ Այդ մտքերից Ռոնի շունչը կտրվեց, իսկ ներսում տհաճ սեղմվեց։ Լքված տներ, դատարկ փողոցներ, մոխրագույն քարեր, ավազ, փոշի, ու այս սեղանը, ինչ-որ մանրուքներ, հավերժ թողնված նրանց կողմից, ով այլևս երբեք չի լինի։ Այդ ամենի մեջ զգացվում էր անտանելի թախիծ, մենություն ու իհարկե աննպատակություն։ Բրին վերջապես նույնպես լռեց ու հանգստացավ։ Նա անթարթ նայում էր առջևից քայլող գոլեմին, այդ անշունչ (երկրային պատկերացումների մեջ) առարկային, ու չգիտես ինչու ուզում էր փախչել, փախչել դեպի հռթիռ, տուն, իր տուն, որը ամուր կանգնած է կյանքի համար պիտանի ու հարազատ մոլորակի վրա, որտեղ չկա այս անտանելի մենությունն ու լռությունը, որտեղ ուղղակի կյանքն է հոսում ու որտեղ հույս է մնում չմնալ վերջինը։

Գոլեմը մոտեցավ երկու մասի կոտրված մի սալի, որը թաքնված էր մանր քարերի հաստ շերտի տակ։ Բարձրացնելով մի կեսը, նա քչփորեց չոր հողի մեջ, ու այնտեղից հանեց մի ոչ մեծ կապույտ գունդ։ Պտտելով այն, գոլեմը շուռ եկավ ու ցույց տվեց Ռոնին, մտազբաղ հայացքը գցելով իր նորաթուխ տերերի վրա։ Որոշակիորեն էրոն ինչ որ բան էր որոշում։

- Այս գնդի մեջ, - ասաց նա, - սերմեր են։ Դրանք անպայման կծլեն մի քանի օրից։ Իրենց շնորհիվ դուք կհարստանաք ու կհասնեք ձեր նպատակին։ Ինքս էլ չկասկածելով ես ձեզ համար դարձա նպատակներ ցույց տվող, - տխուր քմծիծաղ տվեց գոլեմը։ - Բայց ես ձեզ խնդրանք ունեմ։

Ռոնը լարվեց, նույնիսկ չպատկերացնելով թե ինչ կարող է անհրաժեշտ լինել կենդանի քարի կտորին։

Դուք կդառնա՞ք իմ նպատակ ցույց տվողը, - գոլեմը լուրջ, անթաքույց հույսով նայեց Ռոնին։

- Ո՞վ։ Ե՞ս, - չգիտես ինչու վախեցավ նա, չնայած ոչ մի անբնական կամ տրաբանությունից դուրս եկող բան գոլեմը չէր պահանջում, ամեն բան շատ սպասելի էր։

- Այո։ Դուք։ Այդ դուք ինձ վերադարձրեցիք կյանք ու հիմա միայն ձեր ձեռքերում է այդ կյանքի երկարացումը։ Ինձ նպատակ է պետք։ Նպատակ, որի շնորհիվ ես կկարողանամ շարժվել առաջ ու զարգանալ, դառնալ ավելի խելացի, լավը, ուժեղ։ Դուք ինձ հասկանու՞մ եք։

Ռոնը ի նշան համաձայնության գլխով արեց։

- Բայց եթե ձեր նպատակները որոշակի չեն, մանրախնդիր են,… - խոսքն ընդհատեց գոլեմը, - …ես ընկալել եմ ձեր մեջ եղած ինֆորմացիան, ու ինձ դուր չի եկել այն, ինչ ձեր մեջ դրված է, ինչով դուք ապրում եք։ Ձեր բազմաթիվ նպատակները, որոնք բերում են մի բանի՝ հարստանալու, ինձ հետաքրքիր չեն։

- Այ քեզ բան, - չդիմացավ Բրին։ - Սրան նայիր, այս քարի շարժվող կտորին նայիր։ Նա դեռ այստեղ պայմաններ է թելադրում։ Տես, որ նրան մեր նպատակները դուր չեն գալիս։ Իսկ քա համար մեկ չէ՞, քար։

- Հեյ, Բրի, - Ռոնը փորձում էր հանգստացնել կնոջը, - պետք չի այդպես։ Ախր նա կենդանի է, թեկուզ և քարե։

- Տարօրինակ է, - նույնպես հանգիստ շարունակեց խոսել գոլեմը, - ես արդեն մի երկու անգամ ասել եմ, որ քարը մահացած չէ։ Մեր ու ձեր, մարդկանց մեջ, ուղղակի պատյանն է տարբեր, բայց հոգին, բանականությունը բնորոշ են և ձեզ, և ինձ ամբողջականությամբ։ Բայց դուք դա չգիտեմ թե ինչու չեք հասկանում, չեք ուզում հասկանալ։ Դուք դեռ անհրաժեշտ մակարդակի չեք զարգացել։ Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ այլ ծառայության մասին խնդրել… քանդեք ինձ ու փակեք արկղի մեջ։ Ես կրկին կընկղմվեմ անվերջ քնի մեջ ու ով գիտե, միգուցե երբևէ ինձ կգտնի մի ուրիշը, ում նպատակները կլինեն հստակ ու վեհ։ Մի կործանեք ինձ, եթե չեք կարող դառնալ արժանապատիվ նպատակ ցույց տվողներ։

Վերջին խոսքերի վրա Ռոնը ջղաձգվեց։

- Իսկ ի՞նչ։ Դու կարող ես մահանա՞լ։

- Ես կենդանի եմ, իսկ ամեն կենդանի, վաղ թե ուշ զրկվում է իր պատյանից։ Ամեն ինչ կախված է հատկացված ժամանակի մեջ։ Բայց վատ նպատակ ցույց տվողի դեպքում, ես նույնպես կդառնամ վատը, ես իմ զարգացման մեջ ոչ թե առաջ կգնամ, այլ հետ, իսկ դա մահ է կամայական արարածի համար։ Ես չեմ կարող դեգրադացվել։ Իրավունք չունեմ։ Էրոների մեջ դա թույլատրելի չէ։ Ասեմ ավելին, ես դրանից վախենում եմ։

- Չգիտեմ թե դու ինչպես, Ռոն, - բորբոքվեց Բրին, - բայց ես այս բոլոր խոսքերը համարում եմ նեղացնող։ Ես հետ եմ գնում բունկեր։ Սերմերը նա մեզ տվեց, հուսանք դրանք կծլեն, ու մեզ հարուստ ու երջանիկ կդարձնեն առանց անբնական նպատակների։ Ու այլևս խոսել այս քարե քանդակի հետ, անձամբ ես, չեմ ուզում։

Ռոնը անթաքույց հաճույքով ու թեթևությամբ հայացքով ճանապարհեց հեռացող կնոջը։ Ավելի լավ յանգամանքների դասավորվածություն նա նույնիսկ պատկերացնել չէր կարող։ վերջապես նա մնաց գոլենի հետ մեն մենակ ու կարող էր ամեն բանի մասին հանգիստ հարցուփորձ անել իր այլմոլորակային գտածոյին։ Ռոնը արդեն ուզում էր նույնիսկ նրա ուսին խփել, այսպես ասած ընկերական, բայց նայելով քարե արարածի՝ թախծով ու հուսահատությամբ լի աչքերի մեջ, շփոթվեց ու ընկրկեց։ Ռոնը հանկարծ զգաց այդ անտանելի դատարկությունն ու մենությունը, անպետքությունն ու աննպատակությունը։ Միգուցե գոլեմն ամեն դեպքում սխալվել էր, ու մարդուն, երկրացուն, թեկուզ և թերի զարգացած, բայց հաջողվեց հասկանալ գոլեմի մեջ եղած ինֆորմացիայի մի մասը։ Ռոնը արդեն ուզում էր այս էրոյի վրա ձեռքը թափ տալ, թողնել ամեն ինչ, նստելով հռթիռ արագ վերադառնալ տուն, Երկիր, բայց դրա փոխարեն հարցրեց՝

- Ի՞նչ նպատակ է քեզ պետք։

Գոլեմը շուռ եկաբ ու անթարթ նայեց Ռոնի աչքերի մեջ, կարծես փորձելով գնահատել, թե որքան լուրջ հնչեց տվյալ հարցը։

- Ես չգիտեմ, - տխուր քմծիծաղ տվեց գոլեմը։ - Եթե ես իմանայի, թե ինչ նպատակ է ինձ անհրաժեշտ, ինձ այլևս նպատակ ցույց տվող պետք չէր լինի, ու ես անկախ կդառնայի։ Բայց քո մոտ, Ռոն, - առաջին անգամ նա անվանեց իր պոտենցիալ տիրոջը անունով ու «դու»-ով, - դեռևս նպատակ չկա։ Դու շատ բաների ես ձգտում, բայց դրանք բոլորը քո ուշադրությանը արժժանի չեն։ Բայց կարող է անհրաժեշտ նպատակը կառաջանա՞։ Ուղղակի պետք է սպասել… Այդպե՞ս է, ոչ այնքան հարցրեց, որքան համոզեց իրեն ու Ռոնին գոլեմը։

- Իհարկե, - ուրախացավ Ռոնը այսպիսի հրաշալի լուծմանը։ - Լույսը կգա բարին հետը։ Այսօր ես ձգտում եմ հարստանալ, իսկ վաղը, լողանալով փողերի մեջ, ես վերջապես իմ առջև իրապես կյանքի համար կարևոր նպատակ կդնեմ։ Մի հուսահատվիր, բարեկամս, - անվստահորեն նա դիպավ գոլեմի քարե ձեռքին։ - Ես քեզ չեմ թողնի ճակատագրի քմահաճույքին։ Հանգիստ եղիր։ Լավ ես գնամ կնոջս հետևից։ Հայտնի չէ, թե ինչպես նա այստեղից դուրս եկավ, ու արդյոք գտավ ճանապարհին թողած բալոնները։ Պետք է գնալ տնկել հողում, սատանան տանի… Իսկ դու, ընկեր, ավելի լավ է այստեղ սպասիր։ Կարիք չկա որ հարևանները քեզ տեսնեն։ Պայմանավորվեցի՞նք։

Բայց գոլեմը ոչինչ չպատասխանեց։ Նա հանգիստ նստեց քանդված սալահատակի վրա, հառելով մտազբաղ հայացքը բարձրացող կիսաքանդ կառույցների կողմ, իսկ նրա ահռելի քարե գլխի վերևում ավելի հաճախ սկսեցին թարթել լամպերը։

-

Մի քանի օր անց, ինչպես և խոստացել էր գոլեմը, Ռոնի ու Բրիի հողակտորի վրա ծիլեր բարձրացան ու դա բավարար էր, որ նրանք բազմամիլիոն գումար ստանան ու մի հին ամրոց որպես նվեր։ Մի կարճ վայրկյանում, երկուսով, միջին դասից դարձան բարձրագույն հասարակություն, ում ունեցվածքը համեմատելի է մի ոչ մեծ երկրի ոսկե ֆոնդի հետ։

Ռոնն ու Բրին չէին հասցնում թթվածնի բալոններ գնել, հյուր սպասելով մեկ լրագրողների, մեկ հայտնի ու իշխանավոր անձանց, նաև պատմաբանների, հնեաբանների, հետազոտողների, կենսաբանների և բեզմաթիվ այլ գիտական ու քաղաքական գործիչների, որոնք ի շնորհիվ այս ընտանեկան զույգի արտասովոր արդյունքների, կարող էին այժմ յուրացնել անգործ կանգնած լուսնային հողերը։ Եվ դա դեռ նրանք չգիտեին կենդանի քարե գոլեմի մասին։

Ռոնը հաճախ էր այցելում իր, ինչպես ինքը ասում էր, «հավատարիմ ընկերոջը», բայց ամեն անգամ այն հարցին, թե «արդյո՞ք իր մոտ գլխավոր նպատակ առաջացել է», նա պատասխանում էր ամաչկոտ ու վեհերոտ լռությամբ։ Երբեմն Ռոնին թվում էր, որ ինքն էլ մի նույնպիսի գոլեմ է, միայն թե մարմինն ավելի փափուկ, ու շարժումներն էլ ավելի սահուն, ու նույնպես, ինչպես այս քարերի գործի վարպետի հնացած ստեղծագործությունը, գաղափար չունի այն մասին, թե ինչ բան է նպատակը ու ինչպես դեպի այն շարժվել։ Դա նույնիսկ վախեցնում էր նրան։ Նա հիշեց գոլեմի խոսքերը այն մասին, որ կարելի է նաև դեգրադացվել։ Բայց փառք աստծո, Ռոնն ուներ իր սիրելի Բրիին։ Այ ինչ մարմնակազմություն էլ նա չունենար, որքան էլ որ չշողար նրա, թավայի նման կլոր դեմքը, բայց նա ամեն անգամ փրկում էր Ռոնին՝ դատարկ, հյուծող հոգեկան տանջանքներից։

- Մի թափահարվիր, - ասում էր Բրին, նայելով վախեցած ու ինքն իրեն կորցրած ամուսնուն։ - Քեզ հետ ամեն բան նորմալ է։ Դու ապրում ես այնպես, ինչպես ընդունված է մեր՝ երկրացիների մոտ։ Դա չի նշանակում, որ քո նպատակները մանր են կամ սխալ։ Դրանք նորմալ են։ Ու չեն կարող Երկրի վրա բոլորը դեգրադացվել, բայց երկրացիներից ութանասուն տոկոսի նպատակները նման են մերին։ Ուղղակի քարե արարածները, թեկուզ և մի ինչ-որ աղքատիկ բանականությամբ ժտված, մեզ չեն հասկանա, իսկ մենք՝ նրանց։ մենք տարբեր ենք ու տարբեր կերպ ենք ընկալում նպատակների որակը։ Դրանում է ողջ խնդիրը։

Այդ խոսքերից հետո Ռոը ժպտում էր ու հանգստանում, այնքան ժամանակ, մինչև կրկին չէր հանդիպում գոլենին։ Վերջապես, հոգնելով այդ անտանելի ներքին պայքարից, վաղ առավոտյան, չարթնացնելով կնոջը, նա իր պայուսակի մեջ լցրեց իր իրերը ու շտապեց կայան, որտեղ շուտով պետք է վայրէջք կատարեր «Լուսին-Երկիր» հռթիռը։ Աշխարհում ամենաշատը Ռոնը ուզում էր գրողի ծոցն ուղարկել այս անդեմ, անիծված վայրը, որը հպարտորեն անվանվում էր Լուսին, ու ներս վազելով իր երկրային հարմարավետ տան խոհանոց իրեն փրփրոտ գարեջուր լցներ և ուտեր մի աման ընտրովի ծովախեցգետիններ։ Նա արդեն պատրաստվում էր նետվել հռթիռի մեջ, երբ ծանոթ ձեռքը դիպավ նրա ականջին։

- Սիրելիս, - բարբաջեց Ռոնը, - վախեցած նայելով զայրույթից կարմրատակած կնոջը, - ես…

- Այ թե դու պիղծն ես, - Բրին ամուսնուն մի լավ ապտակ տվեց։ - Ինձ, նշանակում է թողնում ես այդ սոված լրագրողների ու խանգարված կենսաբաններ հոշոտմա՞նը։

- Բայց, սիրելիս, - հնազանդորեն բարբաջեց Ռոնը, - ես ուղղակի հոգնել եմ։ Լսիր, ես այլևս չեմ կարողանում պատռվել երկրացու կուշտ ու երջանիկ կյանքի ու լուսնային գոլեմի վեհ նպատակի փնտրտուքի մեջ։

- Լավ, - քնքուշ ժպտաց Բրին, - ես էլ եմ իրերս վերցրել։ Ժամանակն է տուն վերադառնալ, մեր ամրոցը, աղախիններով։ Էհ, Ռոն, - փայլեց նա, - ինչ երջանիկ ենք մենք քեզ հետ։

-

Հռթիռը դանդաղ շարժվում էր անվերջանալի, միայնակ, ոչ ոքի համար չպետքական աստղերի միջով։ Մոխրագույն Լուսինը մնում էր ետևում։ Ռոնը աչքերը հառած, իլյումինատորի միջից ուսումնասիրում էր նրա կրատերները։ Նա լռում էր։ Հիմա այն ամենը ինչ տեղի էր ունեցել Լուսին վրա հեռու էր, ու թվում էր մի սովորական հորինվածք կամ մի ինչ-որ մեկի հիմար կատակ։ Բայց կրկին ու կրկին Ռոնի մտքերը վերադառնում էին գոլենին, որն առաջվա պես իրեն էր սպասում, իրեն նպատակ ցույց տվողին, լքված, մեռած քաղաքում։

- Գիտես, Բրի, - վերջապես խոսեց Ռոնը, - ես մտածեցի ու որոշեցի քանդել նրան ու կրկին փակել արկղում։ Այդպես ավելի լավ կլինի։ Ի՞նչ ես մտածում, - նա հայաքն ուղղեց կնոջ կենտրոնացած դեմքին։

Բայց Բրին կարծես թե վաղուց էր սպասում նման խոսքերի։

- Ես այդպես չեմ մտածում, - համոզված, գործի իմացությամբ ասաց նա։ - Ես այդպես գիտեմ, որ այդ քարե այլմոլորակայինը քո ճաղատ գլուխը կուտի ու դու կփափկես։ Միայն մտածիր թե ինչքան կարող ենք նրա վրա աշխատել, եթե նրան ներկայացնենք մարդկանց։ Նա կդառնա մեր ապահով ծերության գրավականը։ Գիտեմ, գիտեմ, - թույլ չտվեց որ Ռոնը բերանը բաց անի, - մենք այսպես էլ բազմամիլիոն հաշիվներ ունենք։ Եվ ինչ։ Սիրելիս, մի հատ պատկերացրու՝ այդ միլիոնները շատ արագ կմաշվեն այսօրվա իֆլյացիայի ու անկայուն գների պայմաններում։ Եվ մենք դեռևս երիտասարդ ենք։ Ամենայն հավանականության մենք երեխաներ կունենանք։ Նրանք էլ պետք է ապրուստ ունենան։ Իսկ նա այնպիսի գանձ է։ Ռոն ախր մենք միայ ցույց տալու համար, քարե արարածի հետ խոսելու թույլտվության համար, նրան ուսումնասիրելու համար, կստանանք այնքան, որ հարուստ կապրենք նույնիսկ կյանքից հետո։

Բրին ուրախ ծիծաղեց։

- Միայն թե նրան պետք է ինչ-որ կերպ աննկատ տեղափոխել Երկիր։ Բայց ինչպե՞ս։ Այ թե ինչն է ինձ անհանգստացնում։ Լուսնի վրա մենք նրա համար ոչինչ չենք ստանա։ Օտար մոլորակի վրա մենք ոչ ոք ենք ու անուն էլ չունենք։ Մեր գտածոն անմիջապես կխլեն մեզանից ու կգրեն լուսնային ժառանգության վրա։ Այստեղ պետք է ամեն բան մանրակրկիտ հաշվել։ Ինչու՞ մտքերի մեջ ընկար, - նա նայեց ամուսնու մռայլ դեմքին։

- Ոչ, Բրի, չեմ կարող ես նրա հետ այդպես վարվել։ Նա կենդանի է։ Նա ամեն ինչ հասկանում է։

- Դե ուրեմն կարեկցի նրան, հիմար, - բարկացավ Բրին։ - Արցունք թափիր այդ քարի կտորի համար։ Իմ գլխին, գտնվեց կյանքի այլմոլորակային ձևերի պաշտպանը։ Թու։

Բայց Ռոնը լռում էր, անթարթ նայելով տիեզերական տարածությանը։ Նա այդպես լռեց մինչև Երկիր։ Եվ միայն այն ժամանակ, երբ հռթիռը սկսեց վայէջք կատարել հայրենի մակերևույթի վրա, նա խոսեց՝

- Կարելի է նրան քանդել, ու դասավորել արկղի մեջ, բարձել մեռկառուցված ամբարձիչով բեռնատար հռթիռի մեջ ու բերել գոլեմին Երկիր այ այսպես, իրարից անջատ քարերի տեսքով։ Քարերը՝ Լուսնից արտահանելն արգելված չէ։ Հիմա ով չի ալարում, որպես հուշանվեր քարշ է տալիս։ Կարծում եմ դա միակ ճանապարհն է։

- Դե ուրեմն հենց վայրէջք կատարենք, հռթիռ կվարձենք, - Բրիի կլոր դեմքը փայլեց։ - Հուսամ գործը կստացվի։

- Լավ կլինի, - տխուր ժպտաց Ռոնը։ - Ու ամեն դեպքում, - թոթափեց նա ծանր մտքերի մնացորդները, - քո հայրը ավելի լավն է, քան ես մտածում էի։ Թող նրա համար այն աշխարհում նույնքան լավ լինի, որքան այս աշխարհում։ Ու լսիր, որտեղի՞ց գտնենք այն երգը, որը հնչում էր ողջ ճանապարհին։ Լավն էր չէ՞։ Հատկապես բառերը։

Միգուցե վաղը ես կգտնեմ տան ճանապարհը։

Միգուցե վաղը ես կգտնեմ իմ միակ ճիշտ ճանապարհը։

Միգուցե վաղը…

- Բրի, ինչպե՞ս էր հետո հնչում։ Դու բառերը չե՞ս հիշում։ Ի՞նչ կլինի վաղը։

- Վեր ընկիր, Ռոն։ Մենք առանց այդ էլ շատ գործ ունենք անելու։

ԱՎԱ ԱՐԴՈ