ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Հայտնի է, թե ինչպես, մի անգամ, բազմաթիվ մարդիկ որոշեցին գանձեր որոնել: Նրանք վերցրեցին բոլոր անհրաժեշտ գործիքները, և ճանապարհ ընկան փնտրելու դեպի այն վայրը, որտեղ գանձերը պետք է թաղված լինեին: Մարդիկ բաշխվեցին ըստ տարածքի և սկսեցին փորելը:

Որոշ մարդիկ շուտ հոգնեցին, և մտածեցին, որ այդ գանձերը չարժեն իրենց գործադրած ճիգերին: Որոշները՝ կղմինդրի կտորներ գտնելով, մտածեցին, որ հենց դրանք են գանձերը: Մյուսները՝ բավականություն ստացան իրենց ստացած աշխատանքից, մտածելով, որ գանձը՝ հենց փնտրելու և ձեռքբերման ուրախությունն է: Որոշներն էլ, նայելով իրենց շրջապատող քարերի առատությանը և ցեխին, կորցրեցին իրենց հավատը, քանզի թույլ էին: Շատ ուրիշ մարդիկ էլ կային, ովքեր

ուրիշ տարբեր բաներ էին զգում իրենց ուժերը և հավատը ներդնելու ժամանակ: Ժամանակ էր անցնում, ուժերը հատնում էին և նրանք դառնում էին մոլորության և հորինված հիմնավորումների զոհ:

Նրանք, ովքեր համառ էին, վերջապես գտնում էին գանձերը, ի տարբերություն մյուսների, ովքեր նույն ժամանակահատվածը ծախսում էին վեճերի և դատարկախոսության վրա:

Նրանք, ովքեր գտել էին գանձերը, իրենց կյանքի մնացած հատվածը նվիրում էին դրանց բացատրությանը և արդարացմանը: Մոլորված և խաբված մարդիկ, շրջում էին մի իմաստունից մյուսը, հարցնելով թե ինչ գանձեր էին, որտեղ են դրանք հիմա և ինչպես գտնեն: Իմաստունները, մեկ մարդու պես պատասխանում էին, որ այդ մարդկանց համար ոչինչ հասանելի չի լինելու այնքան ժամանակ, մինչև նրանք չդառնան այնպիսին, ինչպիսին նրանք էին ովքեր հաջողության են հասել իրենց փնտրտուքների մեջ: Սակայն շատերը այդ խոսքերը չէին հասկանում, նրանք համոզված էին, որ ի սկզբանե ունեին այն բոլոր որակները՝ միտքը, մարմինը, հոգին, ինչը բավարար էր գանձերը գտնելու համար: