ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԽՈՍՔԻ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ

Մի անգամ Վարպետը պատմում էր խոսքի հիպնոտիկ ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից բացականչեց.

- Դու անհեթեթություն ես ասում: Մի՞թե սուրբ կդառնաս այն բանից, որ անվերջ պնդես «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս այն բանից եթե անվերջ կրկնես՝ «Մեղք, մեղք, մեղք»:

- Տեղդ նստիր խառնածին, — կտրեց Վարպետը:

Մարդը սարսափելի բարկացավ: Նա սկսեց հայհոյել և երկար ժամանակ պահանջվեց մինչև նա լռեց:

Իր մեղքը հասկացած և զղջող մարդու կերպարով Վարպետն ասաց.

- Ներեցեք ինձ... Ես տաքացա: Անկեղծ ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքի համար:

Աշակերտն անմիջապես հանգստացավ:

- Ահա և քեզ պատասխանը, — եզրահանգում արեց Վարպետը: — Մի խոսքից Դու զայրացար, իսկ մյուսից՝ հանգստացար:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱԿ