ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկուսն անապատում»

Մեկն անընդհատ իր բարակ շրթունքներն էր լիզում, նրա վրա սառած դեղնագույն փառով, կրքոտ ինչ-որ բան ապացուցելով երկրորդին, սակայն վերջինս միայն արհամարանքով խոժոռվում էն և խռպոտ քմծիծաղ տալիս՝ «Քո խոսքերն խելահեղ են», - և իր հերթին սկսում էր զարգացնել սեփական գաղափարները։ Սակայն շուտով առաջինը անհամբերությամբ ընդհատեց երկրորդին և ամեն բան սկսեց նորից։ Նրանցից յուրաքանչյուրը ապացուցում էր իր իրավացիությունը, ջանում էր ցուցադրել իր ուժը, ձգտում էր մյուսին իր հավատքի բերել։

Եվ ահա արդեն գիշերվա շեմին վեճը վեր ածվեց գժտության և արդեն թշնամությունը պատրաստ էր բռնկվելու։ Եվ յուրաքանչյուրն արդեն գոռում էր մյուսի վրա, որ առանց նրա էլ կկարողանա։ Եվ այդ ժամանակ նրանք պայմանավորվեցին ու որոշեցին առանձին առանձին քայլել - յուրաքանչյուրը գնալ իր ճանապարհով։ Նրանց արդեն պարուրել էր սառն ու մռայլ գիշերը։ Եվ շուրջը փռված էր անապատը։ Եվ առաջինը հանդուգն քայլեց դեպի մթություն։ Սակայն շուտով նա իր հետևից լսեց իր ուղեկցի քայլերը ու մտածեց՝ «Տես, ինչ ուժ ունեմ ես։ Նա իմ հետևից եկավ որովհետև առանց ինձ չի կարողանում»։

«Ամեն դեպքում ինչքան թույլ է նա։ Պետք է նրա հետևից գնալ, որպեսզի նրան պաշտպանեմ փորձանքներից ու վտանգներից, այլապես դա կմնա իմ խղճի վրա», - մտածում էր այդ նույն ժամանակ մյուսը հասնելով առաջինի հետևից։

Էռնեստ Ցվետկով

 
 

Այժմ կայքը դիտում են 1682 հյուր