ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Բնության նվերը»

Գյուղական ճանապարհի վրա հանդիպեցին մի անգամ երկու ծանոթներ և նրանցից մեկը պարծեցավ՝

- նայիր ինձ Բնությունն ինչ նվեր է արել։ Ինչ հրաշք է, - և ցույց տվեց ձեռքի ափի մեջ առկայծող, հազվադեպ գեղեցկության, թափանցիկ ինչպես քարացած արցունքը մի քար։

- Ոչ բոլորը կարող են այսպիսի բան գտնել –

դրա համար անհրաժեշտ է Բնության հատուկ բարեհաճությունն ու տրամադրվածությունը։

Այդ ժամանակ մյուսը կռացավ ու գետնից բարձրացրեց կավի չորացած մի կտոր։ Եվ ցույց տալով իր զրուցակցին ասաց՝

- Մենք իրար հավասար ենք։

Էռնեստ Ցվետկով

 
 

Այժմ կայքը դիտում են 894 հյուր